Իվ Մոնտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվ Մոնտան
ֆր.՝ Yves Montand
Yves Montand Cannes.jpg
Ծնվել էհոկտեմբերի 13, 1921(1921-10-13)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրՄոնսումանո Տերմե, Պիստոիա, Տոսկանա, Իտալիա[9]
Մահացել էնոյեմբերի 9, 1991(1991-11-09)[2][1][9][10][11][3][4][5][6][7][8] (70 տարեկանում)
Մահվան վայրՍանլիս
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[12]
Flag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, շանսոնյե, երգիչ, Վարսահարդար և պարող
Ժանրերշանսոն
Ամուսին(ներ)Սիմոնա Սինյորե
Համատեղ ապրող(ներ)Սիմոնա Սինյորե
Պարգևներ և մրցանակներ«Դավիթ դի Դոնատելո» մրցանակ՝ լավագույն արտասահմանցի դերասան անվանակարգի համար
yves-montand-site-officiel.com

Իվ Մոնտան (ֆր.՝ Yves Montand [iv mɔ̃ˈtɑ̃], իսկական անունը և ազգանունը՝ Իվո Լիվի (իտալ.՝ Ivo Livi), (1921, հոկտեմբերի 13, Մոնսումանո, Իտալիա - 1991, նոյեմբերի 9, Սանլիս, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասան և էստրադային երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հանդես է եկել 1940 թվականին, Մարսելում Շ․ Տրենեի և Մ․ Շևալիեի երգերի կատարումով։ Մոնտանը իր երգերը ներկայացնում էր որպես երաժշտական-դրամատիկական տեսարաններ։ Երգացանկում էին Ֆ․ Լեմարկի, Ժ․ Կոսմայի և այլոց երգերը։ Առաջին անգամ 1954 թվականին, Սառա Բեռնարի թատրոնում հանդես է եկել Ջոն Պրոկյորի դերով (Միլլերի «Սալեմի վհուկները»)։ 1945 թվականից նկարահանվել է կինոնկարներում («Մեծ երկնագույն ճանապարհ» (1957, Իտալիա), «Պատերազմն ավարտված է» (1966), «Մեծ մրցանակ» (1966), «Ապրել՝ ապրելու համար» (1967) և այլն։ Մոնտանը 1957 թվականին հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ-ում, որի մասին է պատմում «Երգում է Իվ Մոնտանը» (1957, ռեժ՝․ Յուտկևիչ, Մ․ Սլուցկի) կինոնկարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 15 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]