Jump to content

Մորիս Շևալյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորիս Շևալյե
ֆրանսերեն՝ Maurice Chevalier
Ծնվել էսեպտեմբերի 12, 1888(1888-09-12)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 20-րդ շրջան, Ֆրանսիա[4][5]
Մահացել էհունվարի 1, 1972(1972-01-01)[4][1][6][…] (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[4][7][8]
ԳերեզմանCemetery of Marnes-la-Coquette
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, երգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, երգերի հեղինակ, Շանսոնիե, գրող, պարող, կոմպոզիտոր, զինվոր և երաժիշտ
Ժանրերcafé-chantant? և Մյուզիք-հոլլ
Ամուսին(ներ)Yvonne Vallée? և Nita Raya?
Պարգևներ և մրցանակներ

Մորիս Շևալյե (ֆրանս.՝ Maurice Chevalier, ամբողջ անունը՝ Մորիս Օգյուստ Շևալյե (Maurice Auguste Chevalier), սեպտեմբերի 12, 1888(1888-09-12)[1][2][3][…], Փարիզի 20-րդ շրջան, Ֆրանսիա[4][5] - հունվարի 1, 1972(1972-01-01)[4][1][6][…], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[4][7][8]), ֆրանսիական էստրադայի երգիչ, պարող և դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիս Շևալյեն ծնվել է Փարիզում՝ 1888 թվականին։ Հայրը ֆրանսիացի էր, ներկարար, իսկ մայրը՝ բելգիացի[11]։ Ընտանիքի չորս երեխաներից Մորիսն ամենակրտսերն էր։ Նա դեռ փոքր էր, երբ հարբեցողությամբ զբաղվող հայրը լքեց ընտանիքը։ Պատանի տարիքում կատարելով տարաբնույթ աշխատանքներ, 1901 թվականին նա սկսեց անվճար երգել սրճարանում։ Ի վերջո, տեսնելով նրա ելույթները, նրան առաջարկում են հանդես գալ տեղի մյուզիք-հոլլերում։ 1909 թվականից նա ելույթ էր ունենում Ֆրանսիայում հայտնի երգչուհի Ֆրեհելի հետ, սակայն 1911 թվականից հետո, նա Փարիզի Ֆոլլի-Բերժերում, որպես զուգընկեր հանդես էր գալիս երգչուհի և դերասանուհի Միստենգետի հետ[12]։

1912-1918 թվականներին Մորիս Շևալյեն խաղացել է օպերետի թատրոնում, իսկ հետագայում հանդես էր գալիս որպես շանսոնիե։ 1920-ական թվականների վերջում նա արդեն իսկ մեծ համբավ էր ձեռք բերել։ Ելույթներ է ունեցել Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, որտեղ մասնակցել է Բրոդվեյի շոուներում։ Նրա բեմական կերպարի անբաժանելի մասն էին կազմում սմոքինգ տիպի կոստյումը, թիթեռնիկ-փողկապը և «կանոտյե» կոչվող ծղոտե գլխարկը։ 1940-1944 թվականներին, երբ Ֆրանսիան օկուպացված էր, նա ելույթներ էր ունենում Փարիզում և Գերմանիայում գտնվող ֆրանսիացի ռազմագերիների համար։

Մորիս Շևալյեն կինոյում նկարահանվել է 1908 թվականից, իսկ հոլիվուդյան ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է 1930 թվականից։ Նրա առավել հայտնի երգերից էին «Livin' in the Sunlight, Lovin' in the Moonlight», «Valentine», «Louise», «Mimi» և «Thank Heaven for Little Girls» երգերը, որոնք հիմնականում տարածում էին գտնում իր ֆիլմերի շնորհիվ։ Հատկանշական է Ռուբեն Մամուլյանի «Սիրիր ինձ այսօր» (1932 թ.) կինոնկարը, որտեղ Մորիս Շևալյեն նկարահանվել էր Ջանեթ Մակդոնալդի հետ միասին։ Կինոնկարը համարվում է բոլոր ժամանակների լավագույն մյուզիքլներից մեկը[13]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1927-1933 թվականներին Մորիս Շևալյեն ամուսնացած էր դերասանուհի Իվոն Վալլիի հետ, իսկ 1937-1946 թվականներին՝ պարուհի և երգչուհի Նիտա Ռայայի հետ։

Մորիս Շևալյեն մահացել է 1972 թվականին՝ երիկամային անբավարարությունից[14]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1908Չափազանց դյուրահավատըTrop crédules-
1911Նորապսակը, որ ստիպում էր սպասել իրենUne mariée qui se fait attendre-
1912Գլխապտույտ վալսLa valse renversante-
1917Աշխարհիկ երեկույթUne soirée mondaine-
1923ԳոնզագոGonzagueՄորիս, Գոնզագո
1923Անպիտան տղանLe mauvais garçon-
1923Ջիմ Բունը բռնցքամարտիկJim Bougne, boxeurՄորիս
1923Սովորույթի համաձայնPar habitude-
1923Տուրուդմփոց Լուրսին փողոցումL'affaire de la rue de Lourcine-
1929Փարիզի անմեղներըInnocents of ParisՄորիս Մառնի
1929Սիրո շքերթThe Love Paradeկոմս Ալֆրեդ Ռենե
1930Բանակային շքերթParamount on Parade-
1930Մեծ լճակLa grande mareՊիեռ Միրանդա
1930Փլեյբոյը ՓարիզիցPlayboy of ParisԱլբերտ Լորիֆլե
1930Փոքրիկ սրճարանըLe petit caféԱլբերտ Լորիֆլե
1931Գողացված զարդերThe Stolen Joolsկամեո
1931Ժպտացող լեյտենանտըThe Smiling LieutenantՆիկի
1931Մեկ ժամ՝ քեզ հետOne Hour with YouԱնդրե Բերտյե
1932Սիրիր ինձ այսօրLove Me TonightՄորիս
1933Հեքիաթ գիշերովA Bedtime StoryՌենե
1933Սիրո էքսկուրսավարըL'amour guideՖրանսուա
1934Ուրախ այրինThe Merry Widowարքայազն Դանիլո
1935Ֆոլլի ԲերժերFolies Bergère de Paris-
1935Մարդը Ֆոլլի ԲերժերիցL'homme des Folies Bergèreբարոն Կասինի
1936Սիրելի թափառաշրջիկThe Beloved Vagabond-
1936ԺպիտովAvec le sourireՎիկտոր
1936Օրվա հերոսըL'homme du jourԱլֆրեդ, կամեո
1938Զարմացրեք նորություններովBreak the NewsՖրանսուա Վերյե
1939ԾուղակPiègesՌոբերտ
1947Լռությունը ոսկի էLe silence est d'orմսյո Էմիլ
1949ԱրքանLe roiարքա
1950Միայն եսMa pommeՄորիս
1954Սիրո հարյուր տարինCento anni d'amoreՄասիմո
1954Ես յոթ դուստր ունեիJ'avais sept filles-
1957Սերը կեսօրից հետոLove in the AfternoonԿլոդ Շավես
1958ԺիժիGigiՕնորե Լաշալ
1959Հաշվիր քո օրհնանքներըCount Your Blessings-
1960ԿանկանCan-Can-
1960Խայտառակության շնչառությունըA Breath of Scandalարքայազն Ֆիլիպ
1960Մեքսիկացին ՀոլիվուդումPepeՄորիս Շևալյե
1961ՖաննիFanny-
1962ՋեսիկաJessicaհայր
1962Նավաբեկությունից տուժվածների որոնումներըIn Search of the CastawaysՊագանել
1963Սիրո նոր տեսակA New Kind of LoveՄորիս Շևալյե
1964Ավելի լավ է հարուստ լինեմI'd Rather Be Rich-
1964Տագնապալից կոճակPanic ButtonՖիլիպ Ֆոնտեյն
1967Կապիկներ, հեռացեքMonkeys, Go Home!հայր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 1 2 Encyclopædia Britannica
  4. 1 2 3 4 5 6 Шевалье Морис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 1 2 ծննդական — P. 8.
  6. 1 2 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=09&OTDDay=12&OTDYear=2006
  7. 1 2 http://www.encyclopedia.com/topic/Paris.aspx
  8. 1 2 մահվան վկայական — P. 4.
  9. Academy Awards Database
  10. https://d23.com/walt-disney-legend/maurice-chevalier/
  11. «Artiste». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  12. Музыкальная энциклопедия. / Гл. ред. Ю.В. Келдыш. — «Советская энциклопедия», 1982. — 1008 с.
  13. History of Musical Film 1930s: Part I "Hip, Hooray and Ballyhoo" by John Kenrick
  14. «Maurice Chevalier Dead; Singer and Actor Was 83». The New York Times. 1972 թ․ փետրվարի 14.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Շևալյե» հոդվածին։