Միստենգետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միստենգետ
ֆր.՝ Mistinguett
Mistinguett by Nadar.jpg
Ծնվել է ապրիլի 5, 1875(1875-04-05) կամ ապրիլի 4, 1875(1875-04-04)[1]
Ծննդավայր Enghien-les-Bains[1]
Մահացել է հունվարի 5, 1956(1956-01-05)[2][3][4] (80 տարեկանում)
Մահվան վայր Բուժիվալ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզու ֆրանսերեն
Մասնագիտություն դերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Mistinguett Վիքիպահեստում

Միստենգետ (ֆր.՝ Mistinguett, երբեմն կարդացվում է Միստանգետ, որն այնքան էլ ճիշտ չէ, իրական անունը՝ Ժաննա Ֆլորենտինա Բուրժուա (ֆր.՝ Jeanne Florentine Bourgeois), ապրիլի 5, 1875(1875-04-05) կամ ապրիլի 4, 1875(1875-04-04)[1], Enghien-les-Bains[1] - հունվարի 5, 1956(1956-01-05)[2][3][4], Բուժիվալ[1]), ֆրանսիացի հայտնի երգչուհի, կինոյի դերասանուհի, կոնֆերանսիե-ծաղրածու։ Եղել է իր ժամանակների ամենաբարձր վարձատրվող էստրադային դերասանուհին[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Ֆլորենտինա Բուրժուան՝ 30-ամյա տարաբանվոր Անտուան Բուրժուայի և 21-ամյա դերձակուհի Ժանեթ Դեբրեի դուստրը, ծնվել է 1875 թվականի ապրիլի 5-ին Անգիեն լե Բենեում՝ Փարիզից ոչ հեռու։ Ապա տեղափոխվել են Սուազի սու Մոնմորանսի, որտեղ անցել է աղջկա մանկության մեծ մասը, իսկ ծնողներն զբաղվում էին ներքնակագործությամբ[6][7]։

Դեռ վաղ տարիներից Բուրժուան ցանկանում էր դերասանուհի դառնալ։ Նա ծաղիկներ էր վաճառում իր հայրենի քաղաքի ռեստորանի մոտ՝ երգելով տարբեր հայտնի բալլադներ։

Ստանալով թատերական և երգի դասեր՝ արդեն 10 տարեկանում նա հանդես է եկել բեմում Միսս Էլյետ կեղծանունով (Miss Helyett), որը հետագայում փոխարինել է Միսս Տենգետ կեղծանունով, ապա՝ Միստենգետով[8]։ 1894 թվականին առանց առանձնակի մեծ հաջողությունների հանդես է եկել փարիզյան «Տրիանոն» վարիետե թատրոնում, իսկ 1897 թվականին՝ «Էլդորադո» կաբարեում՝ որպես կատակերգական կատարող։ Աղջիկն աչքի էր ընկնում շատ հիշարժան պլաստիկայով (մարմնի և նրա մասերի ռիթմիկ շարժումների արվեստ), հուզիչ, վերնոտ և արտահայտիչ դիմախաղով։

1908 թվականին Միստենգետը հանդես է եկել «Հետք, կամ Կարմիր ձեռք» ֆիլմում։ Ընդհանուր հաշվով մինչև 1936 թվականը նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում, այդ թվում և Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի հոլիվուդյան տարբերակում, ինչպես նաև այնպիսի ռեժիսորների գործերում, ինչպիսիք են Ալբեր Կապելանին, Քրիստիան Ժակը և այլք։

1909 թվականին Մաքս Դիրլին ընտրել է նրան իր «Մուլեն Ռուժ» շոուի համար, իսկ 1911 թվականին Միստենգետը հանդես է եկել «Ֆոլի Բերժեր»-ում՝ ընկերակցելով Մորիս Շևալյեին (նրանց սիրավեպը տևել է 10 տարի, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Միստենգետը կարողացել է ազատել նրան, արդեն վիրավոր, գերմանական գերությունից), իսկ 1918 թվականին՝ «Կազինո դե Պարի»-ում։ Այդ ժամանակներում Միստենգետը հիմնականում մասնակցել է ռևյու-օպերետների, ինչպես՝ «Պարող Փարիզ» և «Այո, սա Փարիզն է», որտեղ բացի հենց Միստենգետից՝ մասնակցություն ունեին Ժան Գաբենը, Լինո Կարենցոն, Էրլ Լեսլին, Ժորժ Գետարին և ուրիշներ։ Նրան մեծարել են որպես Փարիզյան Մյուզիք Հոլի թագուհի։ Այդ նա է մտածել փետուրներով զարդարված հսկայական գլխարկները, որոնք անփոխարինելի բաղադրիչ դարձան կաբարեի համար ամբողջ աշխարհում, այդ նա է մտածել այժմ արդեն դասական դարձած անշտապ էջքը աստիճաններով՝ հանդիսատեսի հիացմունքի ներքո։ Նա դարձել է իր ժամանակների ամենաճանաչված ֆրանսիացի էստրադային դերասանուհին և ամենաբարձր վարձատրվողն աշխարհում՝ հայտնի իր արտիստիկ և թատերական գրավչությամբ։ 1919 թվականին նրա ոտքերը ապահովագրվել են 500,000 ֆրանկով։

Թեպետ Միստենգետը երբեք ամուսնացած չի եղել, բայց ունեցել է որդի՝ Լեոպոլդո Ժոաո դե Լիմա ի Սիլվային` բրազիլացի դիվանագետ Լեոպոլդո դե Լիմա ի Սիլվայից (մահացել է 1931 թվականին), հետագայում Կաշիասի դքսի թոռը։

Նրան համաշխարհային փառք է բերել «Իմ տղամարդ» («Mon Homme») երգը, որը նա կատարել է «Ֆոլի Բերժեր»-ում՝ Մորիս Շևալյեից բաժանվելուց հետո։ Շևալյեն փոքր էր նրանից 13 տարով։ Պնդում են, որ նա և Շևալյեն 1940 թվականին տեղեկացրել են ոստիկանությանը, որ երգիչ-երգահան Շառլ Տրենեն համասեռամոլ է և կենակցում է երիտասարդների հետ[9]։ Երգը հայտնի է դարձել անգլերեն "My Man" վերնագրով Ֆանի Բրայսի կատարմամբ և դարձել է փոփ ու ջազ կատարողների երգացանկի մշտական մասը։

1925 թվականին (և մինչև 1929 թվականը) Միստենգետը դարձել է «Մուլեն Ռուժ» կաբարեի գեղարվեստական ղեկավարը։ ԱՄՆ-ում հյուրախաղերով հանդես գալու ընթացքում «Թայմս» ամսագրի այն հարցին, թե ինչպես կբացատրի իր հայտնիությունը, Միստենգետը պատասխանել է. «Դա հրապույրի մի տեսակ է։ Ես ասում եմ՝ արի մոտիկ, և գրավում նրանց դեպի ինձ»։

1951 թվականին Միստենգետը թողել է բեմը՝ երեք տարի անց հանդես գալով հուշագրությունների «Իմ ամբողջ կյանքը» գրքով, («Toute ma vie», 2 հատորով)։

Միստենգետը մահացել է 1956 թվականի հունվարի 5-ին 80 տարեկան հասակում, սակայն մինչև վերջին օրերն էլ պահպանել է հետաքրքրությունն ու հմայքը[7][10]։ Մահից հետո գրող Ժան Կոկտոն հանդես է եկել դամբանականով. «Նրա փոքր-ինչ զսպված ձայնը փարիզյան փողոցային առևտրականների ձայնն էր՝ Փարիզի մարդկանց խռպոտ, քաշող ձայնը»[7]։

Aquote1.png «Նրա շարժուձևը նրբության գագաթնակետն էր։ Բայց նրա մեջ ավելին կար, քան պարզապես թովչանքը, նա Փարիզն էր, և՛ զվարճության, և՛ լավ տրամադրության, և՛ խիզախության, և՛ սրտի խորհրդանիշը»։ Aquote2.png


Միստենգետի մտքերից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համբույրը կարող է լինել ստորակետ, կարող է լինել հարցական կամ բացականչական նշան։ Դա ուղղագրության ամենակարևոր ստուգումն է, որ պետք է իմանա ցանկացած կին։
  • Բարեբախտաբար աշխարհում դեռ երջանիկ մարդիկ կան, սովորական մարդիկ, որոնք արդար են վաստակում կյանքում, սիրում են իրենց կանանց և երեխաներին։ Մնացածը բոլորը սնապարծներ են։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միստենգետ» ներկայացման վերջին բեմադրությունը կայացել է «Օպերակ Կոմիկ»-ում Ժերոմ Սավարիի գլխավորությամբ, իսկ առաջնային դերում հանդես է եկել դերասանուհի, պարուհի և երգչուհի Լիլիանա Մոնտևեկին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119031655 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Internet Broadway Database — 2000.
  5. Du Noyer Paul (2003)։ The Illustrated Encyclopedia of Music (1st ed.)։ Fulham, London: Flame Tree Publishing։ էջ 420։ ISBN 1-904041-96-5 
  6. Town of Soisy sous Montmorency, "History of Soisy"
  7. 7,0 7,1 7,2 Flanner, Janet, Paris Journal, Volume Two, 1956—1964 (Harcourt Brace Jovanovich, 1965), page 6
  8. Regine Reyne (2008) The Eye Behind the Scenes; My Years in the Music-Halls of Paris, Editions Harmattan, Paris 978-2-296-06435-5
  9. Maurice Chevalier: The Authorized Biography, by David Bret, 2002, pg 113 1-86105-499-8
  10. In addition to her son she was survived by two grandchildren, Francisco de Lima e Silva (also a diplomat) and Maria Helena de Lima e Silva.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]