Բուժիվալ
| Արվարձան | |||
|---|---|---|---|
| Բուժիվալ | |||
| Bougival | |||
| |||
| Երկիր | |||
| Համայնք | Իվելին, Սեն-Ժերմեն-ան-Լայի թաղամաս և arrondissement of Versailles? | ||
| Մակերես | 2,76 կմ² | ||
| ԲԾՄ | 23 մետր, 166 մետր, 72 մետր | ||
| Բնակչություն | 8432 մարդ (1999) | ||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
| Փոստային դասիչ | 78380[1] | ||
| Պաշտոնական կայք | ville-bougival.fr(ֆր.) | ||
|
| |||
Բուժիվալ (ֆրանսերեն՝ Bougival), Փարիզի արևմտյան արվարձանը, տեղակայված է քաղաքի կենտրոնից 15,3 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը՝ 8432 մարդ (1999)։ Բուժիվալի կենտրոնում ամենատպավորիչ շինությունը Տիրամոր եկեղեցին է, որը կառուցվել է դեռևս XII դարում։ Լյուդովիկոս XIV-ի օրոք այստեղ կառուցված է եղել ֆրանսիական ինժեներական մտքի հրաշքը՝ Վերսալի շատրվանները ջրով մատակարարող Մարլի պոմպային մեքենան։
XIX դարում Բուժիվալը «հեղեղվել» է փարիզյան բուրժուազիայով։ Մշակութային կյանքի կենտրոնը երգչուհի Պոլինա Վիարդոյի վիլլան էր, որին կից բնակություն էր հաստատել նրա երկրպագու Իվան Տուրգենևը[2]։ Այստեղ է նա կնքել է իր մահկանացուն 1883 թվականին։ Իսկ դրանից մի քանի տարի առաջ Բուժիվալում մահացել էր կոմպոզիտոր Ժորժ Բիզեն` «Կարմեն»-ի հեղինակը։
Բուժիվալն անվանում են «իմպրեսիոնիզմի օրրան», քանի որ Կլոդ Մոնեն, Օգյուստ Ռենուարը և Ալֆրեդ Սիսլեյը հաճախ էին այստեղ գալիս պլենէրի։ Ռենուարի վրձնին է պատկանում «Պար Բուժիվալում» կտավը (1883)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Буживаль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Буживаль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
