Տրանսֆորմերներ․ Լուսնի մութ կողմը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Տրանսֆորմերներ․ Լուսնի մութ կողմը
Transformers: Dark of The Moon
Transformers3ActorsSetJuly10.jpg
Քաղաքակրթության վերջին շանսը
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԺանրՖանտաստիկա,
Մարտական,
Արկածային
Թեմաայլմոլորակայինների ներխուժում
ՀիմքՏրանսֆորմերներ
Թվական2011
Պրեմիերահունիսի 25, 2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Բեյ
ՊրոդյուսերԻեն Բրայս,
Լորենցո դի Բոնավենտուրա,
Թոմ Դեսանտո,
Դոն Մյորֆի,
Մայքլ Բեյ,
Մայքլ Բեյ (գործադիր),
Սթիվեն Սփիլբերգ (գործադիր)
Սցենարի հեղինակԷրեն Կրյուգեր
ԴերակատարներՇայա Լաբաֆ,
Ռոուզի Հանինգթոն-Ուայթլի,
Ջոշ Դյուամել,
Թայերզ Գիբսոն,
Ջոն Թուրթուրո,
Պատրիկ Դեմփսի,
Ջոն Մալկովիչ,
Ֆրենսիս ՄակԴորմենդ,
Քեն Ժոնգ
ՕպերատորԱմիր Մոքրի
ԵրաժշտությունՍթիվ Յաբլոնսկի
ՄոնտաժՈւիլյամ Գոլդենբերգ,
Ռոջեր Բարթոն,
Ջոել Նեգրոն
ՆկարիչներՆայջլ Ֆելփս,
Բենջամին Էդելբերգ,
Քևին Իշիոկա
և ուրիշներ
Պատմվածքի վայրՖլորիդա, Հոնկոնգ, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Ուկրաինա և Չիկագո
Նկարահանման վայրԼոնգ Բիչ, Լոս Անջելես, Ֆլորիդա, Չիկագո, Հոնկոնգ և Ռուսաստան
ԿինոընկերությունDreamWorks Pictures,
Paramount Pictures
Տևողություն154 րոպե
Բյուջե$ 195 000 000
Շահույթ$ 1 123 746 996
ՆախորդՏրանսֆորմերներ։ Ընկածների Վրեժը
ՀաջորդՏրանսֆորմերներ։ Բնաջնջման Դարաշրջանը
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=kHRf01Gjosk
Transformers: Dark of the Moon Վիքիպահեստում

«Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը» (անգլ.՝ Transformers: Dark of The Moon), Ամերիկյան ֆանտաստիկ մարտաֆիլմ, ռեժիսոր՝ Մայքլ Բեյի կողմից։ Այն հանդիսանում է «Տրանսֆորմերներ» (2007) և «Տրանսֆորմերները։Կործանվածների վրեժը» (2009) ֆիլմերի շարունակությունը։ Ֆիլմի սցենարիստը Էրեն Կրյուգերն է, որն աշխատել է ֆրանշիզի երկրորդ մասի վրա։ Ֆիլմը վաճառքի է դուրս եկել 2011 թ․ հունիսի 28-ից։

Միջազգային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թ․ հունիսի 23-ին՝ Մոսկվայում։ Մոսկվայի 33-րդ միջազգային կինոփառատոնին այն հանդիսացավ որպես բացման ֆիլմ։ Ֆիլմի սաունդթրեքը ամերիկյան Linkin Park ռոք խմբի «Iridescent» երգն է, իսկ ընթացքում հնչող օրիգինալ երաժշտության կոմպոզիտորն է Սթիվ Յաբլոնսկին, որը աշխատել է նաև ֆրանշիզի նախորդ մասերի վրա, և արդեն ստորագրած պայմանագիր ունի ապագայում նկարահանվելիք մասերի հետ։

2011 թ․ օգոստոսի 2-ին ֆիլմը դարձավ կինոյի պատմության 5-րդ ֆիլմը, որին հաջողվեց իր հասույթում հատել 1 միլիարդ դոլարի սահմանը։ Այս պահի դրությամբ ֆիլմն այդ ցուցակում 7-րդ տեղն է զբաղեցնում։ Միայն ԱՄՆ-ում Մայքլ Բեյի նկարի հասույթը կազմել է ավելի քան 347 միլիոն․ դոլարը, իսկ Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս այն հավաքել է՝ 724 միլիոն․ դոլար։ Հիմա ֆիլմը հանդիսանում է Paramount Pictures-ի ամենաշահութաբեր ֆիլմը։