Զորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զորրո
FairbanksMarkofZorro.jpg
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, կինոհերոս, հեռուստատեսային կերպար և անիմացիոն կերպար
ՀեղինակՋոնսթոն Մաքքալի
Ներկայացված էThe Curse of Capistrano?
Սեռարական
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա և Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԵրեխաներElena de la Vega?
Մասնագիտությունfictional vigilante? և socialite?
Դերը կատարել ենԴուգլաս Ֆերբենքս, Guy Williams?, Ալեն Դելոն, Էնթոնի Հոփքինս, Անտոնիո Բանդերաս, Tyrone Power?, Duncan Regehr?, George Hamilton?, Ֆրենկ Լանջելա, Henry Darrow?, Richard Gutierrez?, Պիեռ Բրիս, Sean Flynn?, Gordon Scott? և Rodolfo de Anda?
Կայքzorro.com
Zorro Վիքիպահեստում

Զորրոն (իսպ.՝ Zorro (աղվես[1]) կամ Սինյոր Զորրո, իսպ.՝ Señor Zorro) կամ Դոն Դիեգո Դե Լա Վեգան հորինված կերպար է՝ ստեղծված գրող Ջոնսթոն Մաքքալիի կողմից։

Զորրոյի կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարը առաջին անգամ հայտնվում է «Կապիստրանոյի անեծքը» արկածային վեպում, որը հրատարակվում է All Story Weekly ամսագրում 1919 թվականին։ Դոն Դիեգոն ազնվական ծագում ունեցող իսպանացի էր, որը բնակվում էր Իսպանական թագավորության գաղութ համարվող Կալիֆորնիայում և պաշտպանում էր բնակչությանը կոռումպացված տեղական իշխանավորներից։ Զորրոն ի սկզբանե արդարության մարտիկի կերպար էր։ Նա կրում էր սև թիկնոց, սոմբրերո, դիմակ, որը ամբողջությամբ ծածկում էր նրա դեմքը, իսկ որպես զենք նա օգտագործում էր ինչպես սուսերը, որով նա գրում էր հանրահայտ Z տառը, այնպես էլ ատրճանակ։ Զորրոյի կերպարը հաճախ ասոցացվում է Ռոբին Հուդի կերպարի հետ։

Զորրոն ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորրոյի՝ մեզ ավելի հայտնի կերպարը ստեղծվել է համր կինոյի վարպետ Դուգլաս Ֆերբենքսի կողմից, երբ 1920 թվականին էկրան բարձրացավ «Զորրոյի նշանը» ֆիլմը։ Այս ֆիլմը այնքան ոգեշնչեց Մակքալիին, որ նա գրեց ևս մի քանի տասնյակ նովելներ Զորրոյի մասին։ Զորրոյի խարիզմատիկ կերպարի շուրջ ստեղծվել են տարբեր ժանրերի ավելի քան 40 ֆիլմեր։ Զորրոյի կերպարը ոգեշնչել է այնպիսի աստղերի, ինչպիսիք են Թայրոն Փաուերը («Զորրոյի նշանը»), Անտոնիո Բանդերասը («Զորրոյի դիմակը», «Զորրոյի լեգենդը»), Ալեն Դելոնը («Զորրո») և այլք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]