Զորրո (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Զորրո
Zorro
Zorro-movie-poster-1975.jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրթիկնոցի և սուսերի ֆիլմ և արկածային ֆիլմ
ՀիմքԶորո
Թվականմարտի 6, 1975
Լեզուանգլերեն
ՌեժիսորDuccio Tessari?
ՊրոդյուսերLuciano Martino?
Սցենարի հեղինակGiorgio Arlorio?
ԴերակատարներԱլեն Դելոն, Ottavia Piccolo?, Enzo Cerusico?, Moustache?, Giacomo Rossi-Stuart?, Giampiero Albertini?, Մարինո Մազե, Ադրիանա Աստի և Stanley Baker?
ԵրաժշտությունGuido and Maurizio De Angelis?
ՄոնտաժՄարիո Մորրա
Տևողություն124 րոպե

Զորրո (իտալ.՝ Zorro), ֆրանս-իտալական ֆիլմ։ Գլխավոր դերում՝ Ալեն Դելոն:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Հարավային Ամերիկայի մարզերից մեկում։ Իսպանացի Դիեգոյի աչքի առաջ, երեք մարդասպան սպանում են իր վաղեմի ընկերոջը՝ Միգելին, որը պետք է դառնար Նոր Արագոնի նահանգապետը։ Դիեգոն մահացող Միգելին խոստանում է, որ վրեժ կլուծի նրա մահվան համար, բայց Միգելը Դիեգոյին խնդրում է երդվել, որ նոր նահանգապետը արյուն չպիտի թափի։

Հերոսը Միգելի կերպարով գնում է Նոր Արագոն և դառնում նահանգապետ, իրեն ներկայացնելով անփույթ և փոքրոգի մարդ։ Նա արագ բացահայտում է, որ այս իսպանական գաղութների ամբողջ իշխանությունը գնդապետ Ուերտոյի ձեռքում է՝ այն մարդու, որը սպանել է իր լավագույն ընկերոջը։ Գավառի ժողովուրդը վախենում էր Ուերտայի զինվորներից։ Դիեգոն որոշում է դիմակայել նրա իշխանությանը երկակի խաղի միջոցով։

Հագնելով սև թիկնոց, գլխարկ և դիմակ, նա հանդես է գալիս Զորրո անվան տակ (ըստ տեղացիների հավատքի, դա սև աղվեսի հոգու անուն է, որը մարդկանց ազատություն է բերում) հայտնվում էր քաղաքում և պատժում անազնիվ դատավորներին, դաժան զինվորներին, խաբեբա առևտրականներին՝ պաշտպանելով հասարակ մարդկանց։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեն ԴելոնԴիեգո դե լա Վեգա / Զորրո
  • Օտտավիա Պիկկոլո — Օրտենսիա Պուլիդո դե Օլիվիդադես (Միգելի զարմիկը, Զորրոյի ընկերուհին)
  • Ստենլի Բեյկեր — գնդապետ Ուերտա
  • Մուստաշ — սերժանտ Գարսիա
  • Էնցո Չերուզիկո — Բերնարդո
  • Ադրիանա ԱստիԿարմենիստա (Միգելի մորաքույր)
  • Ջակոմո Րոսսի-Ստյուարտ — կապիտան Ֆրից Ֆոն Մերկել
  • Ջամպերո Ալբերտին — Ֆրանցիսկոյի եղբայր (քահանա)
  • Մարինո Մազե — Միգել Վեգա դե լա Սերնա)
  • Րայկա Յուրչեկ — Մարիա (սպանված նահանգապետի կին)
  • Պաուլինո Ռիտա — Չիկո

Դերերը կրկնօրիանակել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զորրո — Վսեվոլոդ Լարիոնով
  • Օրտենսիա — Աննա Կամենկովա
  • Գնդապետ Ուերտա — Վլադիմիր Կենիգսոն
  • Միգել — Ֆելիքս Յավորսիյ
  • Մորաքույր Կարմենիստա — Իրինա Կարտաշեվա
  • Ֆրանցիսկոյի եղբայր — Վլադիմիր Օսենեվ
  • Սերժանտ Գարսիա — Ստեպան Բուբնով
  • Երգահան Գուիդո և Մաուրիցիո Դե Անջելիս եղբայրների երգը՝ «Zorro is Back»: Կատարում է Օլիվեր Օնիոնսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զորրո (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում