Ջակոմո Ռոսի-Ստյուարտ
Ջակոմո Ռոսի-Ստյուարտ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1925[1] |
Ծննդավայր | Տոդի, Պերուջա, Ումբրիա, Իտալիա |
Մահացել է | հոկտեմբերի 20, 1994[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Կրթություն | դերասանության ստուդիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | կինոդերասան, դերասան, սցենարիստ և հեռուստատեսային դերասան |
Երեխա(ներ) | Կիմ Ռոսսի Սթյուարտ և Valentina Rossi Stuart? |
Ջակոմո Ռոսի Ստյուարտ (իտալերեն՝ Giacomo Rossi Stuart. օգոստոսի 25, 1925[1], Տոդի, Պերուջա, Ումբրիա, Իտալիա - հոկտեմբերի 20, 1994[1], Հռոմ, Իտալիա), իտալացի կինոդերասան, ով 1953-1989 թվականներին նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում[2]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Տոդիում իտալացի հորից և շոտլանդացի մորից։ Երիտասարդ տարիներին շատ հաջողակ մարզիկ էր. մասնակցել է հնգամարտի մրցումների։ Դերասանությամբ հետաքրքրվելուց հետո սովորել է Նյու Յորքի Դերասանական ստուդիայում[3]։
1950-ականների վերջից մինչև 1970-ականների վերջը եղել է իտալական ժանրային կինոյի գլխավոր դերասաններից մեկը[4]։ Հռչակվել է հատկապես խաղալով իտալական վեստեռններում (Spaghetti Western, Western all'italiana): Դերասանությամբ են զբաղվել նաև նրա երեխաները՝ որդին ՝ Քիմ Ռոսսի Ստյուարտը և դուստրը ՝ Վալենտինա Ռոսսի Ստյուարտը, ով միաժամանակ կասկադյորուհի է[5]։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955 – Կարմիր թիկնոցը
- 1956 – Պատերազմ և խաղաղություն - երիտասարդ կազակ (տիտրերում նշված չէ)
- 1957 – Հրաժեշտ զենքին – կարաբիներ (տիտրերում նշված չէ)
- 1958 – Մատեռայի կոմնսը – դուքս Պաոլո Բրեսսի
- 1959 – Կալտիկին՝ անմահ հրեշը — պրոֆեսոր Ռոդրիգեսի օգնական
- 1959 – Մեծ գրոհի գիշերը
- 1960 – Խայտառակված հինգ կին
- 1962 — Լեգենդ Էնեասի մասին — Էվրիլեոս
- 1962 – Ամենակարճ օրը
- 1962 – Սոդոմ և Գոմոր – Իշմաել
- 1963 – Ռուսաստանցի Կատերինան – Ստանիսլավ Պոնյատովսկի
- 1963 – Մենամարտ Տեխասում
- 1963 — Զոռոն ու երեք հրացանակիրները – Աթոս
- 1963 – Արյունոտ դաշույններ
- 1964 – Կոտորած Մեծ կանյոնում – շերիֆ Բարտ Քուլ
- 1964 – Վերջին մարդը Երկրի վրա — վամպիրի վերածված Բեն Քորթման
- 1965 – Սպարտակի վրեժը – Ֆուլբիուս
- 1965 – Գլխակերների կղզու գաղտնիքը
- 1966 – «Վախ» գործողությունը — Փոլ Էսվայ
- 1966 – Մոլորակների պատերազմը — հրամանատար Ռոդ Ջեքսոն
- 1966 – Արյան դիմաց՝ արյուն
- 1967 – Ոսկե սֆինքսը
- 1968 – Զոռո։ Աղվեսի ոգին — Դոն Պեդրո
- 1968 – Չե Գևարա – Պրադո
- 1969 – Հնգյակի բանակը – մեքսիկացի սպա
- 1969 – Այդ անիծյալ պարեկը
- 1970 – Շնաճանճերի բույնը
- 1970 – Չերչիլի ընձառյուծները – մայոր Փաուել
- 1971 – Մութի մեջ մի բան է թաքուն մոտենում – Դոնալդ Ֆորեսթ
- 1971 – Գիշերն Էվելինը դուրս եկավ շիրմից — դոկտոր Ռիչարդ Թիմբերլեյն
- 1971 – Կրկնորդը – Ջովանիի եղբայր
- 1972 — Լուսնային մաշկով աղջիկը – Ջակոմո
- 1972 – Կարմիր վարդեր ու կանաչ պղպեղներ
- 1972 – Կնքահայրը – դրվագ
- 1972 – Իմ անունն է Շանհայցի Ջո — Թրիկկի
- 1972 — Դեղին մետաքսից յոթ գլխաշոր – Վիկտոր Մորգան
- 1973 — Ո՝նց կարելի է էդքան տականք լինել, տեսուչ Քլիֆ – իտալացի գանգստեր Մարկո
- 1973 – Մահը ժպտում է մարդասպանին
- 1974 – Մուսոլինի. վերջին գործողությունը – Ջեք Դոնատի
- 1974 – Դեպքեր օրինավոր մարդկանց կյանքից – Ռիկարդո Մուռի
- 1975 – Զոռո – կապիտան Ֆրից ֆոն Մերկել (նահանգապետի համհարզ)
- 1975 – Արնախումը՝ պարբաշի – կոմս Ռիչարդ Մառնակ
- 1976 – Էմանուելն Արևելքում – Ջիմի
- 1977 – Կազանովան և ընկ. – դրվագ
- 1978 – Մեծ ճակատամարտ – ամերիկյան ջոկատի հրամանատար
- 1978 – Ֆիլո Վանս – Քլիվեր
- 1979 – Յոթ սպանիչ կին – Էնրիկո
- 1989 – Գեհենի դարպասը – դոկտոր Ջոնս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Giacomo Rossi Stuart». My Movies. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Enrico Lancia, Roberto Poppi. Dizionario del cinema italiano: Gli attori. Gremese Editore, 2003. ISBN 8884402697.
- ↑ Enrico Lancia, Roberto Poppi. Dizionario del cinema italiano: Gli attori. Gremese Editore, 2003. ISBN 8884402697.
- ↑ Enrico Lancia, Roberto Poppi. Dizionario del cinema italiano: Gli attori. Gremese Editore, 2003. ISBN 8884402697.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Giacomo Rossi Stuart Internet Movie Database կայքում
- Giacomo Rossi Stuart at AllMovie
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոմո Ռոսի-Ստյուարտ» հոդվածին։ |
|