Մաքս Տիրիոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքս Տիրիոտ
Max Thieriot (cropped).jpg
Ծնվել էհոկտեմբերի 14, 1988(1988-10-14) (32 տարեկան)
ԾննդավայրLos Altos Hills, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, մանկական դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, գինեգործ և հեռուստառեժիսոր
Ամուսին(ներ)Lexi Murphy?

Մաքսիմիլիան Դրեյք (Մաքս) Տիրիոտ (անգլ.՝ Maximillion Drake «Max» Thieriot, հոկտեմբերի 14, 1988(1988-10-14), Los Altos Hills, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և ռեժիսոր։ 2000-ական թվականներին նկարահանվել է մի շարք հոլիվուդյան ֆիլմերում և «Արգելված առաքելություն» (2004), «Ճաղատ դայակը: Հատուկ հանձնարարություն» (2005), «Նենսի Դրյու» (2007), «Ցատկողը» (2008), «Քիթ Քիտրեջ։ Ամերիկացի աղջիկը» (2008), «Վերցրու իմ հոգին» (2010), «Տունը փողոցի վերջում» (2012) և «Կապ չկա» (2012) պատկերներում։

2013-2017 թվականներին A&E ալիքի «Մոթել Բեյթս » դրամատիկական հեռուստասերիալում խաղացել է Դիլան Մասեթի դերը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Տիրիոտը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 14-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Ալթոս Հիլս քաղաքում: Նրա մայրը Բրիջեթն է (ծնված Նայդեր անվամբ), իսկ հայրը՝ Ջորջ Կամերոն Տիրիոտը: Տիրիոտն ունի քույր՝ Ֆրենկինը և եղբայր՝ Էյդանը[1]: Դաստիարակվել է Կալիֆոռնիայի Սոնոմա շրջանի Օկսիդենտալ ոչ մեծ քաղաքում: Տիրիոտը կրթություն է ստացել Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Ռոզա քաղաքի Սոնոմա շրջանի միջնակարգ դպրոցում, իսկ հետո սովորել է Ֆորեսթվիլում (Կալիֆոռնիայի նահանգ), որն ավարտել է 2006 թվականին: Նրա նախնիները ժամանակին աշխատել են «San Francisco Chronicle» թերթում:

Նրա նախապապը՝ Մայքլ Հենրի դե Յանգը, որն ուներ հոլանդական և հրեական արմատներ, իր եղբոր՝ Շարլ դե Յանգի և ազգականների՝ Չարլզ և Ռիչարդ Տիրիոտների (թերթի հրատարակիչներ և խմբագիրներ) հետ աշխատել է որպես թերթի հիմնադիր[2][3][4][5]: Տիրիոտի նախնիներից ոմանք՝ Ֆերդինանտ Մելի և Ֆրենսիս Հարիսոն (Դեյդ) Տիրիոտները 1956 թվականին զոհվել են SS Andrea Doria լայներում[6]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան «Արգելված առաքելություն» արկածային ֆիլմում իր առաջին լիամետրաժ առաջնաելույթը (2004), որտեղ նկարահանվել է Քրիստեն Ստյուարտի և Քորբին Բլուի հետ, Տիրիոտը հայտնվել է երկու կարճամետրաժ ֆիլմերում: Հետո նկարահանվել է «Ճաղատ դայակը: Հատուկ հանձնարարություն» կատակերգական մարտաֆիլմում (2005), որտեղ խաղացել է ծովային հետևակ Շեյն Վուլֆի (դերը կատարել է Վին Դիզելը) կողմից հսկվող երեխաներից մեկի դերում: Այս դերի համար առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակին՝ «Գեղարվեստական ֆիլմում լավագույն դերի» համար: Հետագայում Տիրիոտը նկարահանվել է 2007 թվականի փետրվարի 23-ին թողարկված «Տիեզերագնաց Ֆարմերը» դրամայում, ինչպես նաև 2007 թվականի հունիսի 15-ին թողարկված «Նենսի Դրյու» գեղարվեստական ֆիլմում:

2008 թվականին Հեյդեն Քրիստենսենի, Ռեյչել Բիլսոնի և երկրորդ անգամ Քրիստեն Ստյուարտի հետ խաղացել է «Ցատկողը» ֆիլմում, որտեղ կատարել է երիտասարդ Դևիդի դերը[7]: Նույն թվականին նկարահանվել է «Քիթ Քիթրեջ։ Ամերիկացի աղջիկը» ֆիլմում, որտեղ կատարած դերի համար շահել է «Երիտասարդ դերասան» մրցանակը «Լավագույն դերասանակն անսամբլ» անվանակարգում[8][9]: 2009 թվականին Մաքս Տիրիոտը նկարահանվել է «Քլոյա» էրոտիկ թրիլլերում, որը թողարկվել է 2010 թվականի մարտի 26-ին և ունեցել առևտրային հաջողություն[10][11]: Հաջորդ տարի նկարահանվել է Ուես Քրեյվենի «Վերցրու իմ հոգին» սարսափ ֆիլմում՝ փոխարինելով Դենիս Հոպեր: Ֆիլմում խաղացել է գլխավոր հերոս Բագի դերը, որը ֆիլմի յոթ կերպարներից մեկն էր, որը որոշել էր մեռնել[12]։

2011 թվականին Դերմոտ Մալրունիի և Բրիտ Ռոբերտսոնի հետ նկարահանվել է «Ընտանեկան ծառ» անկախ կատակերգությունում, ապա գլխավոր դեր է խաղացել «Հավերժական հողերը» դրամատիկական ֆիլմում[13][14]: Այնուհետև Ջեննիֆեր Լոուրենսի հետ նկարահանվել է «Տունը փողոցի վերջում» հոգեբանական սարսափ-թրիլլերում, որը թողարկվել է 2012 թվականին[15][16]: Նույն թվականին նկարահանվել է «Կապ չկա» դրամատիկ ֆիլմում: 2013 թվականին Տիրիոտը Վերա Ֆարմիգաի և Ֆրեդի Հայմորի հետ մտել է A&E ալիքի «Մոթել Բեյստ» սերիալի հիմնական դերասանական կազմի մեջ[17]: Սերիալի 5-րդ եթերաշրջանի «Hidden» էպիզոդում կայացել է նրա ռեժիսորական առաջնաելույթը[18]:

2015 թվականին նկարահանվել է «Տեխասի ապստամբությունը» ֆիլմում Տեխասի ռենջերների կապիտան Ջոն Կոֆի Հեյսի և «Ալիքի գագաթնակետին» ֆիլմում՝ Ջեֆի դերերում[19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին նշանադրվել է Լեքսի Մյորֆիի հետ, որի հետ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել յոթ տարի: Նա աղջկան առաջարկություն է արել դեպի Վեստ Ինդիա ուղևորության ժամանակ, իսկ 2013 թվականի հունիսի 1-ին Արիզոնայում նրանք ամուսնացել են[20][21]: Զույգն ունի երկու որդի՝ Բո Ուորեն Տիրիոտը (ծնված 2015 թվականի դեկտեմբերի 7-ին)[22] և Մաքսիմաս Դեյանգ Տիրիոտը (ծնված 2018 թվականի հունվարին)[23]:

Բացի դերասան լինելուց, Տիրիոտը գինեվաճառ է[24]: Իր մանկության ընկերներ Քրիստոֆեր Սթեյլերի և Մայլզ Լոուրենս-Բրիգսի հետ իր հայրենի քաղաք Օքսիդենտալում ունի խաղողի այգիներ[25]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ Բռնեք այդ երեխային Catch That Kid Գաս
2005 ֆ Ճաղատ դայակը: Հատուկ հանձնարարություն The Pacifier Սեթ Պլամեր
2006 ֆ Տիեզերագնաց Ֆարմերը The Astronaut Farmer Շեպարդ Ֆարմեր
2007 ֆ Նենսի Դրյու Nancy Drew Նեդ Նիկերսոն
2008 ֆ Ցատկողը Jumper երիտասարդ Դևիդ
2008 ֆ Քիթ Քիտրեջ։ Ամերիկացի աղջիկը Kit Kittredge: An American Girl Ուիլդ Շեպերդ
2009 ֆ Միայն հանգստություն Stay Cool Շաստի զույգը
2009 ֆ Քլոյա Chloe Մայքլ Սթուարդ
2010 ֆ Վերցրու իմ հոգին My Soul to Take Բագ
2011 ֆ Ընտանեկան ծառ The Family Tree Էրիկ Բարնեթ
2011 ֆ Հավերժական հողեր Foreverland Ուիլ Ռենկին
2012 ֆ Տունը փողոցի վերջում House at the End of the Street Ռայան
2012 ֆ Դեղին Yellow երիտասարդ
2012 ֆ Կապ չկա Disconnect Քայլ
2012 ս Գորշ ձի Dark Horse Քարթեր Հենդերսոն
2013-2017 ս Մոթել Բեյթս Bates Motel Դիլան Մասեթ
2015 ֆ Ալիքի կատարին Point Break Ջեֆ
2015 ս Տեխասի ապստամբություն Texas Rising Ջոն Քոֆի Հեյզ

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2017 Բեյթս Մոթել Bates Motel ռեժիսոր «Hidden» էպիզոդ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցակը բերված է ըստ IMDb կայքի տվյալների[26]:

Տարի Մրցանակ Աշխատանք Արդյունք Աղբյուր
2006 Գեղարվեստական ֆիլմում լավագույն դերի համար «Երիտասարդ դերասան» մրցանակ Ճաղատ դայակը: Հատուկ հանձնարարություն Անվանակարգ [27]
2009 «Երիտասարդ դերասան» մրցանակ լավագույն դերասանական անսամբլի համար Քիթ Քիթրեջ։ Ամերիկացի աղջիկը Հաղթանակ [28]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Payne Paul (2007-02-23)։ «NEl Molino graduate seeing stars»։ The Press Democrat (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-05-ին 
  2. Adams, Charles F. Murder By The Bay: Historic Homicide In And About The City Of San Francisco. — San Francisco: Quill Driver Books, 2005. — С. 59. — ISBN 1-884995-46-2
  3. Brechin, Gray Imperial San Francisco: Urban Power, Earthly Ruin. — 1999. — С. 172. — ISBN 0-520-22902-9
  4. Nevius C.W. (2004-01-05)։ «Just another 15-year-old, except for the acting stuff»։ San Francisco Chronicle (անգլերեն)։ Վերցված է 2008-02-04 
  5. «History of The Chronicle»։ San Francisco Chronicle (անգլերեն)։ 2000-07-28։ Վերցված է 2008-02-04 
  6. «NION R. THIERIOT, CONSERVATIONIST»։ Telegram & Gazette (անգլերեն)։ 1999-01-01։ Վերցված է 2008-02-04 
  7. «Max Thieriot On Board Jumper»։ Empire (անգլերեն)։ 2006-08-29 
  8. Andreeva Nellie (2007-05-29)։ «4 more board 'Kit Kittredge' for HBO Films»։ The Hollywood Reporter (անգլերեն) 
  9. Douglas Edward (2008-06-30)։ «Kit Kittredge Tackles the Great Depression»։ ComingSoon.net (անգլերեն) 
  10. Kit Borys (2009-03-02)։ «Max Thieriot joins Atom Egoyan's 'Chloe'»։ The Hollywood Reporter (անգլերեն) 
  11. Pevere Geoff (2010-12-07)։ «The Digital Revolution: Part 1»։ The Toronto Star (անգլերեն) 
  12. Hilton Beth (2008-04-18)։ «'Jumper' star attached to Craven horror»։ Digital Spy (անգլերեն) 
  13. Goldstein Gregg (2008-02-26)։ «Class size grows for 'Lessons'»։ The Hollywood Reporter (անգլերեն) 
  14. Franklin Garth (2011-01-27)։ «Lewis, Dekker, Thieriot Visit "Foreverland"»։ Dark Horizons (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-18-ին։ Վերցված է 2017-06-02 
  15. Kit Borys (2010-06-03)։ «Two join 'House at the End of the Street'»։ The Hollywood Reporter (անգլերեն) 
  16. Fleming Jr. Mike (2011-09-23)։ «Max Thieriot Joins 'Disconnect'»։ Deadline.com (անգլերեն) 
  17. Goldberg Lesley (2012-09-14)։ «A&E's 'Bates Motel' Adds Max Thieriot as Norman's Brother»։ The Hollywood Reporter (անգլերեն) 
  18. Potts Kimberly (2017-03-14)։ «'Bates Motel' Postmortem: Star Max Thieriot on Directing Those Pivotal Norman Moments»։ Yahoo! TV (անգլերեն) 
  19. Goldberg Lesley (2014-03-12)։ «Bill Paxton, Brendan Fraser Among History's All-Star 'Texas Rising' Cast»։ The Hollywood Reporter (անգլերեն) 
  20. Johnson Zach (2012-03-11)։ «Actor Max Thieriot Engaged to Lexi Murphy!»։ Us Weekly (անգլերեն) 
  21. Thieriot Max (2013-06-03)։ «Best weekend of my life. Married the most beautiful and amazing woman in the entire world.»։ Twitter (անգլերեն) 
  22. «Max Thieriot & Wife Lexi Welcome Son Beaux – See His Photo!»։ Just Jared (en-US)։ Վերցված է 2018-04-21 
  23. «Max Thieriot on Twitter»։ Twitter (ռուսերեն)։ Վերցված է 2018-04-21 
  24. Boone Virginie (2015-05-02)։ «Movie Star Max Thieriot Reveals his Wine Project Secrets»։ Wine Enthusiast Magazine (անգլերեն) 
  25. «Senses Wines – Official Website» (անգլերեն)։ Վերցված է 2015-12-27 
  26. «Max Thieriot Awards»։ Max Thieriot—IMDb (անգլերեն)։ 2017-05-30 
  27. «27th Annual Young Artist Awards – Nominations / Special Awards»։ The Young Artist Foundation (անգլերեն)։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-23-ին։ Վերցված է 2011-07-02 
  28. «30th Annual Young Artist Awards – Nominations / Special Awards»։ The Young Artist Foundation (անգլերեն)։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-15-ին։ Վերցված է 2011-07-02