Ֆրեդի Հայմոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Ֆրեդի Հայմոր
անգլ.՝ Freddie Highmore
Freddie Highmore 2013 (Straighten Crop).jpg
Ծնվել է փետրվարի 14, 1992(1992-02-14)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Կրթություն Եմանուել քոլեջ և Հայգեյթի դպրոց
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մասնագիտություն դերասան
Ծնողներ հայր՝ Էդվարդ Հայմոր
Պարգևներ և մրցանակներ Saturn Award for Best Performance by a Younger Actor, Critics' Choice Award for best young actor, Critics' Choice Award for best young actor, Empire Award for Best Newcomer, Phoenix Film Critics Society Award for Best Performance by a Youth in a Lead or Supporting Role - Male, Phoenix Film Critics Society Award for Best Performance by a Youth in a Lead or Supporting Role - Male, Golden Satellite Award for Outstanding New Talent և Young Artist Award for Best Performance in a Feature Film - Young Ensemble Cast
IMDb ID 0383603

Թոմաս (Ֆրեդի) Ալֆրեդի Հայմոր (անգլ.՝ Alfred Thomas "Freddie" Highmore, ծնվ. փետրվարի 14, 1992-ին, Լոնդոն, Անգլիա,) անգլիացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոնդոնում, ընտանիքում, որը մոտ է կինոյի աշխարհին։ Նրա հայրը դերասան է, մայրը՝ տաղանդներ գտնելու գործակալ։ Ֆրեդին սկսեց հայտնվել հեռուստատեսությամբ յոթ տարեկանից, կատարելով ոչ մեծ դերեր սերիալներում։ Ֆրեդիի առաջընթացը եղավ 2004 թվականին, երբ նա խաղաց Պիտեր Լլևելին-Դևիսի դերը «Կախարդական երկիր» ֆիլմում։ Հայմորը այդ դերի շնորհիվ ստացավ մի քանի մրցանակներ և անվանակարգեր։ Նկարահանումների ժամանակ նա նաև ընկերացավ ֆիլմում իր գործընկերոջ՝ Ջոնի Դեփի հետ։ Երիտասարդ դերասանի մյուս կարևոր դերը կարիերայի համար դարձավ Ռաուլի դերը «Երկու եղբայր» ֆիլմում, որտեղ նա նկարահանվեց վագրի ձագի հետ տեսարաններում։ Մեծ վագրի հետ տեսարանները նկարահանվել էին համակարգչային անիմացիայի միջոցով։

Նկարահանվել է «Չառլին և շոկոլադի գործարանը» ֆիլմում։ 2008 թվականին նա շարունակում է նկարահանվել ֆանտազտիկ ժանրի ֆիլմերում և կատարում էր միանգամից 2 դեր «Սպայդերվիկ․ ժամանակագրություններ» ֆիլմում խաղալով երկու զույգերի դերը։ 2011 թվականին Ֆրեդին նկարահանվեց «Տնային առաջադրանք» ֆիլմում Էմմա Ռոբերթսի հետ։

2010 թվականին Հայմորը դարձավ ուսանող Քեմբրիջի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, նա ուսումնասիրում է իսպաներեն և արաբերեն լեզուները։

2013 թվականին սկսեց նկարահանվել «Մոթել Բեյստ» ֆիլմում Նորման Բեյսթի դերում։

Այժմ Ֆրեդին ապրում է Լոնդոնի ամենաթանկ արվարձաններից մեկում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվը Անվանում Բնօրինակ լեզվով Դերը
2016 Ֆրենկի սպանությունը Killing Frank Ռոբերտ
2016 Կենտերվիլյան ուրվականը The Canterville Ghost ... (озвучка)
2013-2015 Մոթել Բեյստ Bates Motel Նորման Բեյստ
2011 Տնային առաջադրանք The Art of Getting By Ջորջ Զինովոի
2010 Արթուրը և երկու աշխարհների պատերազմը Arthur et la guerre des deux mondes Արթուր
2010 Տոսթ Toast Նայջել
2009 Արթուրը և Ուրդալակի վրեժը Arthur et la Vengeance de Maltazard Արթուր
2009 Աստրոբոի (մուլտֆիլմ, 2009) Astro Boy Астробой (озвучка)
2008 Սպայդերվիկ․ ժամանակագրություններ The Spiderwick Chronicles Ջարեդ Գրեյս
2007 Ոսկե կողմնացույց The Golden Compass Пантелемон (озвучка)
Ավգուստ Ռաշ August Rush Ավգուստ Ռաշ
2006 Արթուրը և մինիպուտները Arthur et les minimoys Արթուր
Լավ տարի (ֆիլմ) A Good Year Երիտասարդ Մաքս
2005 Չառլին և շոկոլադի գործարանը Charlie and the Chocolate Factory Չարլի Բակետ
2004 Հինգ երեխա և կաղարդանք Five Children and It Ռոբերտ
Երկու եղբայր Two Brothers Երիտասարդ Ռաուլ
Կախարդական երկիր Finding Neverland Պիտեր Լլևելին-Դևիս
2001 Ավալոնի մառախուղները The Mists of Avalon Արթուր արքան մանուկ հասակում
1999 Կանացի բամբասանքներ Women Talking Dirty Սեմ
Ֆրեդի Հայմորը «Սպայդերվիկ․ ժամանակագրություններ» ֆիլմում

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 Broadcast Film Critics Association Awards

2005 MTV Movie Awards

  • Լավագույն տղամարդկային առաջընթաց «Կախարդական երկիրը» ֆիլմում խաղացած դերի համար՝ նոմինացիա

«Սատուրն» մրցանակ

  • 2005 Լավագույն տղամարդկային առաջընթաց «Կախարդական երկիրը» ֆիլմում խաղացած դերի համար՝ նոմինացիա
  • 2008 Երիտասարդ դերասանի լավագույն խաղ Ավգուստ Ռաշ ֆիլմում՝ դափնեկիր

2005 Young Artist Awards

  • Տարվա հայտնություն «Կախարդական երկիրը» 2005 Satellite Awards ֆիլմի համար՝ դափնեկիր

2005 Screen Actors Guild Awards

  • Դերասանի ակնառու խաղ «Կախարդական երկիրը» ֆիլմում՝ նոմինացիա

2005 Satellite Awards

  • Ակնառու նոր տաղանդ՝ դափնեկիր

2005 Broadcast Film Critics Association Awards

  • Երիտասարդ դերասանի լավագույն խաղ «Կախարդական երկիրը» ֆիլմում՝ դափնեկիր

2005 Las Vegas Film Critics Society Awards

  • Երիտասարդ դերասանի լավագույն խաղ «Կախարդական երկիրը» ֆիլմում՝ դափնեկիր

2004 Phoenix Film Critics Society Awards

  • Երիտասարդ դերասանի լավագույն խաղ «Կախարդական երկիրը» ֆիլմում՝ դափնեկիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]