Բրիտ Ռոբերտսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Բրիտ Ռոբերտսոն
Britt Robertson (Cropped).jpg
Ծնվել է ապրիլի 18, 1990({{padleft:1990|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:18|2|0}})[1] (28 տարեկան)
Ծննդավայր Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն դերասանուհի, հեռուստատեսային դերասան և կինոդերասանուհի
brittrobertson.com


Բրիտտանի Լեաննա «Բրիտ» Ռոբերտսոն (անգլ.՝ Brittany Leanna «Britt» Robertson, ապրիլի 18, 1990({{padleft:1990|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:18|2|0}})[1], Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]), ամերիկացի դերասանուհի: Դարձել է հայտնի որոշ կարճամետրաժ սերիալների և ֆիլմերի հետևանքով. դրանցից են՝ «Կյանքը անկանխատեսելի է»(2010-2011) և «Գաղտնի շրջան»(2011-2012), «Առաջին անգամ»(2012), «Դիմիր ինձ յուրաքանչյուր հարցով»(2014), «Երկարատև ճանապարհորդություն»(2015), «Ապագայի երկիրը»(2015)։

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտսոնը ծնվել է Շարլոտում, նահանգ Հյուսիսային Կարոլինա, բայց մեծացել է Գրինվիլդում, Հարավային Կարոլինա: Նա ամենամեծն է իր 3 քույրերի և 3 եղբայրների մեջ[2][3]: 14 տարեկան հասակում նա տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ապրել է իր տատիկի տանը, միաժամանակ փնտրելով աշխատանք հեռուստատեսությունում[3]: Արդեն 16 տարեկանում նա ստացել էր դեր մի սիտկոմում, բայց այն այդպես էլ չի հեռարձակվել[4]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտսոնի առաջին լուրջ դերը եղել է Սթիվ Քարելի պատանի աղջկա դերը «Սիրահարվել եղբոր հարսնացուին» ֆիլմից, 2007 թվական։ Հաջորդ տարում նա նկարահանվել է CBS-ի «Սվինգերների քաղաքը» սերիալում, որը փակվել է ընդամենը մի սեզոնից հետո։ Ինչպես նաև Ռոբերտսոնը խաղացել է «C.S.I.. Հանցագործության վայրը», «Օրենք և կարգ ու կանոն. Հատուկ դասակ» և «Օրենք և կարգ ու կանոն. Մտադրված հանցագործություն»: 2010 թվականին նա ստացել է հաղորդավարի դեր The CW«Կյանքը հիասքանչ է» սերիալում։ Շոուն հաճելի էր քննադատներին, բայց ուներ թույլ ռեյտինգ, այդ իսկ պատճառով այն փակվեց երկու կարճ սեզոններից հետո[5][6]: Այն նրան տարավ գլխավոր դերի The CW-ի մի այլ սերիալում՝ «Գաղտնի շրջան», որը փակվել է մեկ սեզոն նկարահանվելուց հետո։

2012 թվականին Ռոբերտսոնը խաղացել է գլխավոր դեր «Առաջին անգամ» ֆիլմում։ Այնուհետև նա ստացել էր մի երկրորդական դեր CBS«Գմբեթի տակ» սերիալում։ Նա լքել է սերիալը երկրորդ սեզոնի առաջին էպիզոդում 2014 թվականի հունիսին[7]: 2013-ի ամռանը նա ստացել գլխավոր դեր ռեժիսոր Բրեդ Բրդի «Ապագայի երկիրը» ֆիլմում, որը ուներ շատ մեծ բյուջե[8]: Այնուհետև նա ստացավ ևվս մի գլխավոր դեր «Երկարատև ճանապարհորդություն» ֆիլմում, որի սցենարը մշակվել է Նիկոլաս Սփարքսի համանուն ռոմանի հիման վրա[9]: Դրանից հետո նա նկարահանվել է Բրյուս Բերեսֆորդի «Խոհարարը» ֆիլմում[10]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Հայերեն անվանումը Անգլերեն անվանումը Դերը Ծանոթագրություններ
2003 Ակումբ «Ուրվական» The Ghost Club Քերրի Նոմինացիա՝ պրեմիա «Երիտասարդ դերասան» լավագույն երիտասարդ դերասանուհուն
2003 Նրանցից մեկը One of Them Երիտասարդ Էլիզաբեթ Direct-to-video
2004 Վերջին ամառը The Last Summer Բեթ
2006 Չհուսահատեցնել Սթեյնին Keeping Up with the Steins Էշլի Գրունվայլդ
2007 Ֆրենկ Frank Աննա Յորք
2007 Սիրահարվել եղբոր հարսնացուի վրա Dan in Real Life Կառա
2008 Միջից From Within Կլեր
2009 Էլիսոն Սթոուների պրոեկտը The Alyson Stoner Project DJ B-Ռոբ
2009 Մայրիկն ու երեխաները Mother and Child Վայլեթ
2010 Բալ Cherry Բեթ
2010 Համարձակ խաղեր Triple Dog Չապլին Ռայտ
2011 Ճիչ 4 Scream 4 Մարնի Կուպեր
2011 Ընտանեկան ծառը The Family Tree Կելլի Բենեթ
2012 Առաջին անգամ The First Time Օբրի Միլլեր
2013 Սպիտակ ճագար White Rabbit Ջուլի Boston Film Festival Award լավագույն կանացի երկրորդական դերի համար
2013 Ապրի հայրիկը Delivery Man Կրիստեն
2014 Դիմիր ինձ յուրաքանչյուր հարցով Ask Me Anything Քեթի Քեմփենֆելտ Nashville Film Festival Award լավագույն կանացի դերի համար
2014 Տորթը Cake Բեքի
2015 Երկարատև ճանապարհորդություն The Longest Ride Սոֆիա Դենկո
2015 Ապագայի երկիրը Tomorrowland Քեյսի Նյուտոն
2015 Խոհարարը Cook Շարլոտա

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Հայերեն անվանումը Անգլերեն անվանումը Դերը Ծանոթագրություններ
2000 Ակը Sheena Փոքրիկ ակ Էպիզոդ։ «Buried Secrets»
2001 Հզոր ռեյննջերներ . ժամանակային պարեկ Power Rangers Time Force Թեմմի Էպիզոդ։ «Uniquely Trip»
2004 Tangled Up in Blue Տալա Պիլոտ
2004 Աճող տաբատներ. Սիվերների վերադարձը Growing Pains: Return of the Seavers Միշել Սիվեր
2005-2006 Ֆրեդդի Freddie Մենդի Էպիզոդներ։ «Halloween» и «Freddie and the Hot Mom»
2006 Women of a Certain Age Դորիա Պիլոտ
2006 Ջեսսի Սթոուն. Գիշերային այցելություն Jesse Stone: Night Passage Միշել Ջենեսթ
2007 C.S.I.. Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Էմմի Մակալինո Էպիզոդ։ «Go to Hell»
2008 Տասներորդ շրջանը The Tenth Circle Տրիքսի Սթոուն
2008 Սվինգերների քաղաքը Swingtown Սամանդա Սաքստոն Ռեգուլյար դեր, 19 էպիզոդ
2008 Օրենք և կարգ ու կանոն. Հատուկ դասակ Law & Order: Special Victims Unit Թինա Բերնարդի Էպիզոդ։ «Babes»
2009 Օրենք և կարգ ու կանոն. Մտադրված հանցագործություն Law & Order: Criminal Intent Քեթի Դեվայլդիս Էպիզոդ։ «Family Values»
2009 Երեք գետեր Three Rivers Բրենդա Սթարք Էպիզոդ։ «Good Intentions»
2010-2011 Կյանքն անկանխատեսելի է Life Unexpected Լաքս Քեսիդի Ռեգուլյար դեր, 26 էպիզոդ
2010 Ավալոնի դպրոցը Avalon High Էլլի Պենինգտոն
2011-2012 Գաղտնի շրջան The Secret Circle Քեսի Բլեյք Գլխավոր դեր, 22 էպիզոդ
2013-2014 Գմբեթի տակ Under the Dome Էնջի Մակալիսթեր Ռեգուլյար դեր, 15 էպիզոդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1025498070 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «Britt Robertson Biography»։ TV Guide։ Վերցված է 2015-04-12 
  3. 3,0 3,1 «5 Things to Know About Life Unexpected’s Britt Robertson»։ PEOPLE.com։ Վերցված է ապրիլի 12, 2015 
  4. «Women of a Certain Age»։ The Futon Critic։ Վերցված է 2015-04-12 
  5. Hale Mike (հունվարի 17, 2010)։ «Wise Teenager, Unpromising Parents»։ Նյու Յորք Թայմս։ Արխիվացված օրիգինալից-ից հունվարի 20, 2010-ին։ Վերցված է հունվարի 20, 2010 
  6. Wiser Paige (հունվարի 17, 2010)։ «TV REVIEW: 'Erica,' 'Life' offer hope of turnaround»։ Chicago Sun Times (Sun-Times Media)։ Արխիվացված օրիգինալից-ից հունվարի 20, 2010-ին։ Վերցված է հունվարի 20, 2010 
  7. Lynette Rice (30 июня 2014)։ «'Under the Dome': (Spoiler) talks surprise exit»։ Entertainment Weekly։ Վերցված է 2015-04-12 
  8. Borys Kit (18 июля 2013)։ «Britt Robertson Lands Key Role in George Clooney's 'Tomorrowland'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2015-04-12 
  9. Jen Yamato (5 мая 2014)։ «Britt Robertson Boards Nicholas Sparks Romance ‘The Longest Ride’»։ Deadline.com։ Վերցված է 2015-04-12 
  10. Jen Yamato (11 ноября 2014)։ «Britt Robertson Joins Eddie Murphy In ‘Cook’»։ Deadline.com։ Վերցված է 2015-04-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]