Դեյվ Բատիստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բատիստաից)
Դեյվ Բատիստա
Dave Bautista
Բատիստան 2016 թվականի San Diego Comic-Con International-ին
Ռինգային անուն(ներ)

Բատիստա
Դեյվ Բատիստա
Դիկոն Բատիստա
Լևիտան

Խան
Կենդանի
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ 190 սմ
Իրական հասակ 130 կգ
Ծննդյան թվական հունվարի 18, 1969 (48 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն ԿՇ, ԱՄՆ
Դեբյուտ 1997
Կայք demon-wrestling.com

Դեյվիդ Մայքլ Բատիստա կրտսեր[1] (անգլ.՝ David Michael Bautista, Jr., ծնվ.` հունվարի 18, 1969)[2], հունական և ֆիլիպինյան ծագումով ամերիկացի խառնամարտիկ (MMA), պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և դերասան։

Հայտնի է «WWE» կազմակերպությունում Բատիստա ռինգային անվամբ ելույթ ունենալու տարիներից ։ Մասնագիտական կարիերայի ընթացքում 6 անգամ դարձել է ծանրքաշային չեմպիոն՝ 4 անգամ նվաճելով Աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսը և 2 անգամ՝ WWE տիտղոսը։ Համարվում է Աշխարհի ծանրքաշային գոտու ամենաերկար տիտղոսակիրը։ Ծանրքաշային կոչումներից զատ երեք անգամ նվաճել է WWE աշխարհի թիմային տիտղոսը (երկու անգամ Ռիք Ֆլեյրի և մեկ անգամ Ջոն Սինայի հետ) և մեկ անգամ WWE միացյալ թիմային տիտղոսը (Ռեյ Միստերիոյի հետ)։ Տիտղոսային ձեռքբերումներից զատ հաղթանակ է տարել 2005 և 2014 թվականների «Թագավորական մարտերում» (Royal Rumble

2012 թվականի օգոստոսին պայմանագիր է կնքել «Classic Entertainment & Sports» ընդհանուր մենամարտերերի (MMA) կազմակերպության հետ[3]՝ ունենալով հաջող նորամուտ և տեխնիկական նոկաուտի ենթարկելով մրցակցին։

Որպես կինոդերասան նկարահանվել է «Երկաթե բռունցքներով մարդը» (2012), «Ռիդիկ» (2013), «Գալակտիկայի պահապանները» (2014), Սպեկտր (2015), և այլ ֆիլմերում[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

 ! Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2006 Ծանոթ անծանոթները Կամեո Միայն DVD թողարկում
2009 Ա՜խ որդիս, այս ի՞նչ արեցիր... Ոստիկանության սպա Միայն DVD թողարկում
2010 Քաղաքի սխալ կողմը Մեծ Ռոնի (ՄՌ) Միայն DVD թողարկում
2011 Ծագող արևի տունը Ռեյ Միայն DVD թողարկում
2012 Կարիճների արքա 3` Պայքար վրեժի համար Արգոմայել Միայն DVD թողարկում
2012 Երկաթյա բռունցքներով մարդը Բրաս Բոդի
2013 Ռիդիկ Դիաս
2014 Գալակտիկայի պահապանները Դրեքս Կործանիչ
2014 Լ. Ա. Սլեշեր Թմրավաճառ #1
2015 Քիքբռնցքամարտիկը Տոնգ Պո
2015 Ավտոբուս 657[5] Կոքս Ընթացքում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բատիստա, Դեյվ; Ռոբերթս, Ջերեմի (Հոկտեմբեր, 2007). Բատիստան սանձազերծված. «Սայմոն ընդ Շուստեր». էջ 6. ISBN 978-1-4165-4410-4. 
  2. «Դեյվի մասին»։ «Դիմոն ռեստլինգ»։ Վերցված է Օգոստոսի 3, 2008 
  3. «Նախկին WWE ըմբշամարտիկ Բատիստան հանդես է գալու MMA մրցասպարեզում»։ «ResSports.com»։ Օգոստոսի 13, 2012։ Վերցված է Օգոստոսի 13, 2012 
  4. «Բատիստան նկարահանվելու է հաջորդ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմում»
  5. http://deadline.com/2014/09/bus-657-movie-casting-jeffrey-dean-morgan-kate-bosworth-robert-de-niro-840594/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]