Ռիդիկ (ֆիլմ, 2013)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ռիդիկ
Riddick
Riddick poster.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ժանրֆանտաստիկա, մարտաֆիլմ, թրիլեր
Թվական2013 թվական
Պրեմիերա2013 թվական սեպտեմբերի 5
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Տուի
ՊրոդյուսերՎին Դիզել
Թեդ Ֆիլդ
Սամանթա Վինսենթ
Սցենարի հեղինակԴևիդ Տուի
ԴերակատարներՎին Դիզել
Քեթի Սակհոֆ
Ժորդի Մոլյա
Մեթյու Նեյբլ
Դեյվ Բատիստա
Բուկեմ Վուդբայն
Ռաուլ Տրուխիլյո
Կառլ Ուրբան
ՕպերատորԴևիդ Էգբի
ԵրաժշտությունԳրեմ Ռևել
ՄոնտաժԹրեյսի Ադամս
Նկարահանման վայրՄոնրեալ
ԿինոընկերությունUniversal Pictures
One Race Films
Radar Films
Տևողություն119 րոպե
Բյուջե38 միլիոն դոլլար[1]
Շահույթ98 337 295 դոլլար[1]
ՆախորդՌիդիկի քրոնիկները
IMDbID 1411250
Պաշտոնական կայքէջ
Riddick (film) Վիքիպահեստում

«Ռիդիկ» (անգլ.՝ Riddick), Դևիդ Տուիի ամերիկյան գիտա-ֆանտաստիկ մարտաֆիլմը, տիեզերական հանցագործ Ռիդիկի մասին պատմող ֆիլմաշարի երրորդ ֆիլմը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի սեպտեմբերի 5-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում «Ռիդիկի քրոնիկներում» տեղի ունեցած իրադարձություններից մի քանի տարի անց։ Զգալով, որ այլևս չի կարող մնալ նեկրոմոնգերների առաջնորդ, Ռիդիկը գործարք է կնքում Վաակոի հետ, որ կլքի գահը և կուղևորվի իր հայրենի Ֆուրիա մոլորակը։ Վաակոի հանձնարարությամբ նեկրոմոնգերների խումբը Ռիդիկին հասցնում են մոլորակ, սակայն դա Ֆուրիան չէ։ Նեկրոմոնգերները փորձում են սպանել Ռիդիկին, սակայն վերջինս հրաշքով փրկվում է։ Չափազանց անբարեհամբույր կենդանական աշխարհ ունեցող անապատային մոլորակում նրան մահ է սպառնում։ Ուշքի գալով՝ աղետի ենթակվածը սկսում է փրկության ուղիներ փնտրել։ Նա հայտնաբերում է ջրի աղբյուր, սկսում է որսորդությամբ զբաղվել, վարժեցնում է տեղական գիշատիչի ձագին, որը հիշեցնում է բորենու։ Ռիդիկը անցում է գտնում լեռնաշղթայից դեպի առավել բարեհամբույր տեղանք, սակայն այդ անցմանը խոչընդոտում է ջրամբարը, որտեղ հսկայական կարիճների նմանվող թունավոր երկկենցաղ արարածներ են բնակվում։ Ռիդիկը ձեռք է բերում նրանց թույնը և սկսում դրա նկատմամբ իմունիտետ ձևավորելու երկարատև գործընթացը՝ այդ թույնն փոքր չափաբաժիններով իրեն ներարկելու միջոցով։ Հավաքելով ուժեր և իմունիտետ ձեռք բերելով թույնի նկատմամբ՝ Ռիդիկը պայքարում է ջրամբարի բնակիչների դեմ և հաղթահարում է անցումը՝ իր հետ վերցնելով ձագուկին։

Երկարատև թափառումներից հետո, որի ընթացքում ձագուկը մեծանում է և խոշոր գազան դառնում, ճանապարհորդը գտնում է վարձկանների կայանը։ Ռիդիկը տեսնում է, որ լայնածավալ տարածքի վրա անձրև է մոտենում, որը տարածքը բարենպաստ վայրի է վերածում այդ մոլորակում վխտացող «կարիճների» համար։ Կայանում նա գործարկում է վթարային փարոսը։ Սկանավորումը որոշում է Ռիդիկի ինքնությունը և այդ մասին հայտնում է գլուխների որսորդներին։ Կայանի դռների վրա Ռիդիկը ուղերձ է թողնում նրանց համար, ովքեր կժամանեն իրենից հետո. «ինձ թողեք մեկ նավ և հեռացեք, ապա թե չէ՝ կմահանաք»։ Քանի որ Ռիդիկը համարվում է փախստական կալանավոր և ամենաշատ փնտրվող հանցագործներից, նրան բռնելու համար մոլորակ են ուղարկում գլուխների որսորդների միանգամից երկու ջոկատ։ Կարճատև փոխադարձ հայհոյանքներից հետո, երկու ջոկատների առաջնորդները՝ տաքարյուն Սանտանան և սթափ մտածող Ջոնսը, պայմանավորվում են, որ Ռիդիկին պետք է բռնեն «խայծով»։ Երկու նավերից էլ հանում են ուժային բլոկները, առանց որի նրանք չեն թռչի և դրանք թաքցնում են կայանում՝ պայթուցիկ-փականի տակ գտնվող անկիզելի պահարանում, սպասելով, որ դրա հետևից կգա Ռիդիկը։

Առաջին իսկ գիշերը Սանտանայի ջոկատը կորցնում է երեք հոգու, որոնցից մեկին տանում է Ռիդիկի «շնիկը»։ Դրա արդյունքում Ռիդիկը ձեռք է բերում մահացածի ռացիան։ Այնուհետև Ռիդիկին հաջողվում է ներթափացել կայանի տարածք և գողանալ ուժային բլոկները, որից հետո նա որսորդներին առանց զենքի հանդիպման է կանչում։ Ջոնսը իրականում որսորդություն է անում ոչ թե պարգևի համար, այլ ցանկանում է Ռիդիկից տեղեկանալ տասը տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների՝ սեփական որդու մահվան մասին։ Ռիդիկը առաջարկում է նավի փոխարեն վերադարձնել ուժային բլոկներից մեկը, իսկ երկրորդը պատրաստվում է թողնել իր մոտ և հեռանալ։ Նա հայտարարում է, որ անձրևի գալուց հետո նրանք բոլորը կմահանան։ Բռնկված գոտեմարտի ընթացքում Ռիդիկի շունը, պաշտպանելով տիրոջը, սպանվում է Սանտանայի ձեռքով, իսկ Դալը՝ Ջոնսի ջոկատի նշանառուն, Ռիդիկին խոցում է տրանկվիլիզատորներով փամփուշտներով։ Ռիդիկին բռնում են։ Հարցաքննության ժամանակ Ռիդիկը չի խոսում, և զայրացած Ջոնսը նրան հանձնում է Սանտանայի ձեռքը։ Նրան չեն հասցնում մահապատժի ենթարկել, քանի որ անձրև է սկսվում և կայանի վրա հարձակվում են կարիճ-երկկենցաղների բանակը՝ Ջոնսի ջոկատից ողջ թողնելով միայն նրան և կին-նշանառուին։

Ջոնսը, որոշելով վստահել Ռիդիկին, որոշում է ազատել նրան, սակայն նրան խանգարում է Սանտանայի ջակոտը։ Սակայն Ռիդիկը, որի ոտքերն այժմ ազատ են կապերից, սպանում է Սանտանային նրա սեփական ուրագով։ Արարածները փորձում են ներս թափացել, և որսորդները ստիպված են համաձայնել Ռիդիկի առաջարկի հետ և ազատել նրան։ Արագընթաց բայկեր «հովատակներով» Դիազը (Սանտանայի մարդը), Ջոնսը և Ռիդիկը մարտով դուրս են պրծնում կայանից և ուղևորվում են ուժային բլոկների հետևից, որը թաքցրված է հեռավոր քարանձավում։ Թռիչքի ժամանակ Դիազը աննկատելիորեն փորձում է շուռ տալ Ջոնսի «հովատակը», սակայն Ռիդիկը փրկում է Ջոնսին։ Քարանձավի ներսում Ռիդիկը Ջոնսին պատմում է ճշմարտությունը այն մասին, որ նրա որդին թմրամոլ էր և մահացել է մորֆինային կախվածությունից։ Այն պահին, երբ Ռիդիկը վերադարձնում է ուժային բլոկը, Դիազը անսպասելիորեն փորձում է սպանել Ջոնսին։ Ռիդիկը միջամտում է և պայքարում սպանում է Դիազին, որը մինչ մահանալը կրակում է իր «հովատակի» վրա՝ այն շարքից հանելով։ Պարզվում է, որ նախապես նա վնասել էր նաև Ռիդիկի բայկը, այնպես որ ստիպված են ոտքով վերադառնալ։

Մնալով երկուսով՝ Ռիդիկը և Ջոնսը նավը տանում են «կարիճների» բանակի միջով։ Հրեշներից մեկը վիրավորում է Ռիդիկին։ Ջոնսը փախչում է երկու բլոկների հետ միասին։ Վիրավորված Ռիդիկը վերջին ուժերից պաշտպանվում է բոլոր կողմերից հարձակվող գիշատիչներից։ Վերջին պահին նրան օգնության գալիս Ջոնսը։ Ռիդիկին դուրս է հանում Դալը։ Ինչպես և պայմանավորվել էին, Ռիդիկը իրեն է վերցնում նավերից մեկը և հեռանում է անհայտ ուղղությամբ, հրաժեշտին Ջոնսին ասելով (որին ուղեկցում է Սանտանայի ջոկատից միակ կենդանի մնացածը և Դալը), որ նա իրեն ավելի արժանավոր դրսևորեց, քան որդին, և խորհուրդ է տալիս հետագայում ևս այդպիսին մնալ։

Ֆիլմի ընդլայնված (ռեժիսորական) տարբերակում լրացուցիչ դրվագ է հետևում։ Ռիդիկը վերադառնում է նեկրոմոնգերների նավապետական նավնի վրա՝ փնտրելով Վաակոյին։ Այնտեղ նա գտնում է անմիտ քուրմին և հարճին, ում մաշկը վնասված է ծիսական սպիներով։ Այն հարցին, կենդանի է արդյոք Վաակոն, ստանում է պատասխան՝ և այո և ոչ, որից հետո Ռիդիկը մոտենում է դիտական լուսամուտին և տեսնում է Սահմանը՝ Մահվան Երկնոլորտի դարպասները, որի մեջ պետք է մտնի յուրաքանչյուր Լորդ-Մարշալ, որպեսզի դառնա «Սուրբ Կիսամեռյալ»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Դերակատար
Ռիդիկ Վին Դիզել
Սանտանա Ժորդի Մոլյա
Ջոնս Մեթյու Նեյբլ
Դալ Քեթի Սակհոֆ
Դիազ Դևիդ Բատիստա
Մոսս Բուկեմ Վուդբայն
Լոկսպար Ռաուլ Տրուխիլյո
Վաակո Կառլ Ուրբան
Վարգաս Կոնրադ Պլա
Լունա Նոլան Ջերարդ Ֆանկ
Նունյես Նոյ Դենբի
Ռուբիո Նիլ Նապյե
Ֆալկո Դենի Բլանկո Հալլ
Կրոն Անդրեաս Ապերգիս
Սատանայի կալանավորը Քերի Հիլսոն
Աերոն (ձայն) Լանի Մինելա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր - Դևիդ Տուի
  • Սցենարի հեղինակներ - Դևիդ Տուի, Ջիմ Ուիտ (կերպարներ), Կեն Ուիտ (կերպարներ)
  • Պրոդյուսերներ - Վին Դիզել, Թեդ Ֆիլդ, Սամանթա Վինսենթ
  • Համապրոդյուսերներ - Կամիլ Բրաուն, Ջիմմի Ֆինկլ, Մայկ Վեբեր
  • Գործադիր պրոդյուսերներ - Մայք Դրեյք, Ջորջ Զակկ
  • Օպերատոր - Դևիդ Էգբի
  • Երաժշտություն - Գրեմ Ռևել
  • Մոնտաժ - Թրեյսի Ադամս
  • Դերասանների ընտրություն - Էնն Մակկարտի
  • Բեմադրող-նկարիչ - Ջոզեֆ Ս. Նեմեց III
  • Հագուստների նկարիչ - Սիմոնետա Մարիոնի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]