Jump to content

Բուկեմ Վուդբայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուկեմ Վուդբայն
Վուդբայնը 2011 թվականին
Ծնվել էապրիլի 13, 1973 (53 տարեկան)
ԾննդավայրՀառլեմ, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՖիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց և Դալթոնի դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1993 - այժմ

Բուկեմ Վուդբայն (անգլ.՝ Bokeem Woodbine, ապրիլի 13, 1973(1973-04-13), Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդբայնը ծնվել է Հառլեմում, Նյու Յորք նահանգում։ Նա ավարտել է հեղինակավոր Դալթոն դպրոցը, ապա տեղափոխվել է կրկին հեղինակավոր «Fiorello H. LaGuardia-ի միջնակարգ դպրոց» քաղաքում։ Նա եղել է երաժշտական խմբի գործիքային երաժշտության գլխավոր և մենակատար։

Բուկեմը, "Բու" մականուով, նա տաղանդավոր ռոք երաժիշտ է եղել, ստեղծագործել է երգեր և կիթառ է նվագել իր "13 վարդագույն վիշապ" խմբում։

Նա նաև մարտարվեստի ահարկու վարպետ է, պահպանում է իր կազմվածքը Շաոլին Կունգ Ֆուի միջոցով Շիֆու Շի Յանմինի հսկողության ներքո, ով Շաոլինյան տաճարի 34 սերունդների ռազմիկ-վանական է։

Բուկեմ Վուդբայնը ամուսնացած է Մահիլի Վուդբայնի հետ։

Ֆիլմեր/հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի մոր աջակցությամբ Վուդբայնը մտավ շոու բիզնես 19 տարեկանում՝ կրկնորդիչի կարգավիճակում Էռնեստ Դիքերսոնի ռեժիսորական դեբյուտում՝ «Հյութ» (1992) հիփ հոփ ֆիլմում, որի գլխավոր դերերում էին Թուփաք Շակուրը և Օմար Էփսը։ 1993 թվականին նա առաջին անգամ որպես դերասան հանդես եկավ «CBS» հեռուստալիքի «Սեր առանց սահմանների» հեռուստասերիալում։ Նա նկատվեց քասթինգի ռեժիսոր Ջեքի Բրաուն Կարմանի կողմից, ով ավելի ուշ խորհուրդ տվեց Ֆորեսթ Ուիտակերին վերցնել Վուդբայնին «Վտանգի մեջ» (HBO, 1993) ֆիլմում, որում նա նկարահանվեց Մայքլ Բինի հետ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԴերՆշումներ
1995Մահացած նախագահներDead presidentsՔլեոն
Գաղտնի նյութերThe X-FilesՍամմոմ Ռոքհեռուստասերիալ; դրվագ"List"[1]
1996ՄայրուղիFreewayՉոպպեր
ԺայռըThe Rockսերժանտ Կրիսպ
1997ՓակուղումGridlock'dՄադտիտրերում նշված չէ
1998Սև բիզնեսCaught UpԴերիլ
Գրեթե հերոսներAlmost HeroesՋոնա
1999Երազանքներ իրականացնող 2Wishmaster 2: Evil Never DiesՖարալոնDirect-to-video
ՍոպրանոներըThe Sopranosզանգվածային հանճարհեռուստասերիալ; դրվագ՝ "A Hit Is a Hit"
20013000 մղոն մինչև Գրեյսլենդ3000 Miles to GracelandՖրանկլին
2002Դիպուկահար 2Sniper 2ՔոուլDirect-to-video
2004ՌեյRay«հաստագլուխ» Նյումեն
2009Սև ուժանակBlack Dynamiteսևաձեռք Ջեք
2010ՍատանաDevilԲեն
2012Հիշել ամենըTotal RecallՀարի
2013ՀյուրերThe HostՆեյթփոքր կամեո
ՌիդդիկRiddickՄոսս
2017ԸնդհատակUndergroundԴենիելհեռուստասերիալ, երկրորդ եթերաշրջան
Վիդեո խաղեր
Թվական Անվանում Դեր Նշումներ
2013 PAYDAY 2 "Փիղ"

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուկեմ Վուդբայն» հոդվածին։