Ջեյ Մոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ջեյ Մոր
Jay Mohr at BlizzCon 2009 (2).jpg
Ծնվել էօգոստոսի 23, 1970(1970-08-23) (52 տարեկան)
ԾննդավայրՎերոնա, Էսեքս շրջան, Նյու Ջերսի
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկատակերգու, հեռուստատեսային դերասան, պոդքաստեր, կինոդերասան, հնչյունավորող, ռադիոհաղորդավար, նմանակող, սցենարիստ, կինոպրոդյուսեր և դերասան
Պարգևներ և մրցանակներ
jaymohr.com

Ջեյ Մոր (անգլ.՝ Jay Mohr, օգոստոսի 23, 1970(1970-08-23), Վերոնա, Էսեքս շրջան, Նյու Ջերսի), ամերիկացի դերասան, պարոդիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյ Մորը (իրական անունը՝ Ջոն Ֆերգյուսոն Մորը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 23-ին, նրա հայրը մարքեթինգային ղեկավար է, իսկ մայրը՝ բուժքույր։ Մորը ունի երկու քույր՝ Վիրջինիան և Ջուլիան[1][2]։

1993-1995 թվականներին մասնակցություն է ունեցել NBC հեռուստաալիքի «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստահաղորդման մեջ։ 2004 թվականին գրել է «Gasping for Airtime: Two Years in the Trenches of Saturday Night Live» գիրքը, որում պատմել է այդ ծրագրում իր մասնակցության մասին։

Աշխատել է «The Jeff Foxworthy Show» շոուում։

Կինոյում Մորի առաջին գլխավոր դերը եղել է սպորտային գործակալ Բոբ Շուգարի դերը 1996 թվականի «Ջերի Մագուայր» ֆիլմում։

1998-2005 թվականներին ամուսնացած է եղել նախկին մոդել Նիկոլ Չամբերլենի հետ։ Նրանք ունեն որդի՝ Ջեքսոնը[3]։

Մորը նաև աշխատել է «Mohr Sports» շոուում (2001 թվականից)։ Մասնակցել է «Beyond the Glory» սպորտային ֆիլմի հնչյունավորման աշխատանքներին։

2003-2004 թվականներին Մորը եղել է «Վերջին կոմիկը» (Last Comic Standing) ռեալիթի շոուի հաղորդավարը։ Բացի այդ, նա եղել է այդ շոուի գաղափարի հեղինակը և գործադիր պրոդյուսերը։

Ջեյ Մորը նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում (այդ թվում՝ «Ամուրի Գարի» սիթքոմում), գովազդներում, աշխատել է ռադիոյում։ Եղել է 2007-2009 թվականների BlizzCon մրցումների և փառատոնների հաղորդավարը։ Զբաղվել է վիդեոխաղերի և մուլտսերիալների ձայնային հնչյունավորմամբ, նրա ձայնը հնչում է «Saints Row 2», «Scarface», «Leisure Suit Larry» և «Blitz: The League II» խաղերում, ինչպես նաև «Սիմփսոններ»-ի սերիաներից մեկում (Insane Clown Poppy)։

2006 թվականի դեկտեմբերի 29-ին Մորը ամուսնացել է դերասանուհի Նիքի Կոքսի հետ[4]։ 2008 թվականին Ջեյը որոշել է պաշտոնապես վերադարձնել իր նախկին իրական անունը, ինչպես նաև ավելացնել կնոջ ազգանունը։ Այժմ փաստաթղթերով Ջեյի ամբողջական անունն է՝ Ջոն Ֆերգյուսոն Կոքս Մոր[5]։ Նիքիի և Ջեյի որդի Մերեդիթ Դանիել Մորը ծնվել է 2011 թվականի մայիսի 5-ին[6]։ 2017 թվականի մայիսի 16-ին «The Adam Carolla Show»-ում Մորը հաստատել է, որ ինքը և Կոքսը ամուսնալուծության եզրին են[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996  թ.— Ջերի Մագուայր — Բոբ Շուգար, սպորտային գործակալ
  • 1997 թ.— Կատարելության դիմանկար — Նիկ
  • 1997 թ.- Ինքնասպանության արքաները - Բրեթ
  • 1998 թ.— Մաֆիա — Թոնի Քորթինո
  • 1998 թ.— Զինվորիկներ — Լարրի Բենսոն
  • 1998 թ.— Սիրո փորձանքները — Մարկ
  • 1998 թ.— Փոլի — թութակ Փոլի (հնչյունավորում)
  • 1999 թ.— Էքստազի
  • 1999 թ.— 200 ծխախոտ — Ջեք
  • 2000 թ.— Վճարիր ուրիշին — Քրիս Չանդլեր, լրագրող
  • 2000 թ.— Սպանություններ Չերի Փոլսում — Լեոնարդ Մարլիսթոն
  • 2001 թ.— Սև գետ — Բոյդ Այքենս
  • 2002 թ.— Պլուտո Նեշի արկածները — Թոնի Ֆրենսիս
  • 2002 թ.— Սիմոնա — Հել Սինքլեր
  • 2002 — 2003 թթ.— Fastlane — Ռոնալդ Հիլլ
  • 2004 թ.— Դավաճանության լիցենզիա
  • 2005 թ.— Գնել Քինգին
  • 2005 թ.— Դե ինչ, ժամանեցի՞ք — Մարտի
  • 2005 թ.— 2010 — Ուրվականների հետ խոսողը — պրոֆեսոր Ռիկ Փեյն
  • 2006 թ.— Փեսացուի ընկերները
  • 2006 թ.— Անվերջ Սուրբ Ծնունդ
  • 2008 թ.— Փողոցի արքաները — սերժանտ Մայք Քլեյդի
  • 2013 թ.— Անհավանական Բերթ Ուանդերսթոունը — Անհավանական Ռիկ

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jay Mohr Biography»։ filmreference։ 2008։ Վերցված է 2008-11-30 
  2. «Jay Mohr on Twitter»։ Twitter 
  3. Tan Michelle։ «Jay Mohr Marries Las Vegas Star Nikki Cox»։ www.people.com։ People Magazine։ Վերցված է մայիսի 7, 2011 
  4. Michelle Tan (դեկտեմբերի 30, 2008)։ «Jay Mohr Marries Las Vegas Star Nikki Cox»։ People։ Վերցված է 2008-11-30 
  5. Staff writer (դեկտեմբերի 27, 2008)։ «Mohr seeking Cox name addition»։ United Press International։ Վերցված է 2008-12-30 
  6. Schillaci Sophie (մայիսի 5, 2011)։ «Jay Mohr, Nikki Cox welcome Cinco de Mayo baby»։ Pop2it - Zap2it։ Tribune Media Services 
  7. «Jay Mohr and Jo Koy»։ adamcarolla.com (en-US)։ Վերցված է 2017-06-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]