Պլուտո Նեշի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պլուտո Նեշի արկածները
անգլ.՝ The Adventures of Pluto Nash
Պլուտո Նեշի արկածները.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Australia.svg Ավստրալիա
Ժանրմարտաֆիլմ[1][2], ֆանտաստիկ ֆիլմ[1][2], հումորային ֆանտաստիկա, արկածային ֆիլմ և կինոկատակերգություն
Թվական2002
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոն Անդերվուդ[1][3][4]
ՊրոդյուսերMartin Bregman?
ԴերակատարներԷդի Մերֆի, Ռենդի Քուեյթ[3][4][5], Ռոզարիո Դոուսոն[4][5], Ջո Պանտոլիանո[5], Ջեյ Մոր[2][4][5], Լուիս Գուզման[5], Ջեյմս Ռեբհորն[5], Փիթեր Բոյլ[5], Pam Grier?[5], Ջոն Քլիզ[5], Բյորտ Յանգ[5], Իլեանա Դուգլաս[5], Jacynthe René?[5], Միգել Նունյեզ, Victor Varnado?[5] և Ալեք Բոլդուին
ՕպերատորՕլիվեր Վուդ
ԵրաժշտությունՋոն Փաուել
ՄոնտաժԱլան Հայմ
Պատմվածքի վայրԼուսին
Նկարահանման վայրՕնտարիո և Լոս Անջելես
ԿինոընկերությունՔեսթլ Ռոք Ինթերթեյմենտ և Village Roadshow Pictures
Տևողություն91 րոպե

Պլուտո Նեշի արկածները (անգլ.՝ The Adventures of Pluto Nash), Ամերիկյան ֆանտաստիկ կատակերգություն, որի ռեժիսորն է Ռոն Անդերվուդը։ Նկարահանումները սկսել են 2000 թվականի հունիսի 18-ին և տևել են 79 օր։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի օգոստոսի 16-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2080 թվականին Լուսնի վրա՝ Փոքր Ամերիկայում, խարդախ Պլուտո Նեշը օգնում է իր անհաջողակ ընկերոջը, ով երազում էր փոփ աստղ դառնալու մասին, հետ գնել մաֆիայից կեղտոտ ակումբը[6]։ 2087 թվականներին ընկերը դառնում է փոփ աստղ, իսկ Պլուտոն ամբողջ աշխարհի ամենամոդայիկ գիշերային ակումբի տերը։ Այդ պահին Լուսնի վրա օրինականացվում են մոլախաղերը, և ակումբը կրկին դառնում է խայծ մաֆիայի համար։ Շուտով Պլուտոյի մոտ են գալիս գանգստերներ, Մոգանի գլխավորությամբ։ Մոգանը պահանջում էր վաճառել իրեն ակումբը։ Ի պատասխան մերժմանը չարագործները սկսում են կատարել տարբեր անարգանքներ ինչպիսին են սպանությունները, պայթյունները և այլն։ Եվ Պլուտոյին իր ընկերների հետ միասին չի մնում այլ բան անելու, քան գտնելը գլխավոր ոճրագործին և խոսել նրա հետ։ Իսկ հետո պարզվում է, որ Մորգանն իր հերթին օգնում է Ռեկս Կրեյտորին կատարել ամբողջ մոլորակը գրավելու իր նենգ պլանները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Էդի Մերֆի Պլուտո Նեշ
Ռենդի Կուեյդ Բրունո
Ռոզարիո Դոուսոն Դինա Լեյկ
Ջո Պանտոլիանո Մոգան
Ջեյ Մոր Թոնի Ֆրենսիս
Լուիս Գուսման Ֆելիքս
Ջեյմս Ռեբխորն Բելչեր
Պիտեր Բոյլ Ռոուլենդ
Բերտ Յանգ Ջինո

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումը սկսվեց 2000 թվականի ապրիլին և ավարտվեց այդ տարվա սեպտեմբերին։ Նկարահանման բյուջեն կազմեց 100 միլիոն դոլլար։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիքների մեծ մասը բացասական էր։ Rotten Tomatoes-ը դրեց այս ֆիլմը 100 վատ ֆիլմերի շարքում 79 տեղը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդի Մերֆիի զուգընկերուհու դերին հավակնել է Հոլի Բերին, ով նրա հետ բումերանգ էր խաղում, և Ջենիֆեր Լոպեսը, ում պետք է վճարվեր 5 միլիոն դոլլար։
  • Սկզբում պրեմիերան պետք է տեղի ունենար 2001 թվականի ապրիլի 6-ին, հետո փոխվեց օգոստոսին, որից հետո միայն 2001 թվականի նոյեմբերին պաշտոնապես հայտարարվեց որ ֆիլմի պրեմիերան կլինի 2002 թվականի օգոստոսի 16-ին։
  • Ֆիլմը չվաճաովեց տոմսարկղերում, առաջին շաբաթում հավաքելով ընդամենը 2 միլիոն դոլլար։
  • ԱՄՆ-ում DVD-ի վաճառքի շահույթը կազմել է 25 միլիոն դոլլար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]