Անհավանական Բերթ Ուանդերսթոունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Անհավանական Բերթ Ուանդերսթոունը
The Incredible Burt Wonderstone
The Incredible Burt Wonderstone.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվականմարտի 8, 2013[1] և ապրիլի 4, 2013[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորDon Scardino?
ՊրոդյուսերՍթիվ Կարել, Chris Bender?, Tyler Mitchell? և Jake Weiner?
Սցենարի հեղինակJohn Francis Daley?, Jonathan Goldstein?, Chad Kultgen? և Tyler Mitchell?
ԴերակատարներՍթիվ Կարել, Սթիվ Բուշեմի, Օլիվիա Ուայլդ, Ալան Արկին, Ջեյմս Գանդոլֆինի, Ջիմ Քերրի, Բրեդ Գարետ, Ջիլիան Ջեյկոբս, Դեյվիդ Կոպերֆիլդ, Ջեյ Մոր և Fiona Hale?
ՕպերատորMatthew Clark?
ԵրաժշտությունԼայլ Ուորքման
ՄոնտաժLee Haxall?[1]
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրՆյու Յորք, Լոս Անջելես և Լաս Վեգաս Վելլի
ԿինոընկերությունNew Line Cinema, BenderSpink? և Carousel Productions?
Տևողություն101 րոպե
Պաշտոնական կայքէջ
«Անհավանական Բերթ Ուանդերսթոունը» ֆիլմը երրորդն է «Ամենակարող Բրյուս»-ից և «Հորթոն»-ից հետո, որտեղ Ջիմ Քերրին և Սթիվ Կարելը խաղում են միասին

«Անհավանական Բերթ Ուանդերսթոունը» (անգլ.՝ The Incredible Burt Wonderstone), ռեժիսոր Դոն Սկարդինոյի կինոկատակերգություն[3], նկարահանված Ջոն Ֆրենսիս Դեյլիի և Ջոնաթան Գոլդշտեյնի սցենարով՝ հիմնված Չեդ Քալթջենի պատմության հիման վրա։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 8-ին,«South by Southwest» կինոփառատոնի ժամանակ։ Կինովարձույթ դուրս է եկել նույն թվականի մարտի 15-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր երկար տարիների բեմական գործընկեր Էնթոնի Մարվելթոնի հետ ընդհարվելուց հետո, հայտնի, բայց ուժասպառ եղած լասվեգասցի աճպարար Բերթ Ուանդերսթոունը հանրաճանաչության համար սկսում է պայքարել նոր ասպարեզ եկած փողոցաշրջիկ հրաշագործ Սթիվ Գրեյի հետ, ով կատարում է բացառիկ հնարքներ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սթիվ ԿարելԲերթ Ուանդերսթոուն[4]
    • Մեյսոն Քուք — երիտասարդ Բերթ Ուանդերսթոուն[5]
Նախկինում հաջողակ աճպարար[6]։ Կերպարի դիզայնը մասամբ հիմնված է հայտնի աճպարարներ Զիգֆրեդի և Ռոյի ոճի վրա[7]։ Մեյսոն Քուքը, ով 2012-ին տասնմեկ տարեկան էր, մարմնավորում է Ուանդերսթոունին որպես երեխա։ Քուքը սովորել է մի քանի կախարդական հնարքներ, պատկերելու համար Ուանդերսթոունին, ով նոր էր սկսում բացահայտել կախարդանքը[8]։
Ուանդերսթոունի նախկին գործընկերը[10][11]։ Լյուկ Վանեկը մարմնավորում է երեխա Մարվելթոնին[12]։
Փողոցաշրջիկ կախարդ, ով կատարում է վտանգավոր հնարքներ[14]։ Սքարդինոն այս կերպարը նկարագրել է այսպես. «Եթե Դևիդ Բլեյնը և Քրիս Էնջելը երեխա ունենային[7]։» Քերրին ձեռնարկել է խիստ դիետա, որպեսզի նիհարի, և բարելավել է իր մարմնի կազմվածքը դերի համար[15]։
Բերթի և Էնթոնի օգնականը, ով երազում է կախարդ դառնալ[16]։ 2011 թվականի հոկտեմբերի 27-ին հաղորդվել էր, որ Ուայլդը, Միշել Մոնագանը, Ջուդի Գրիրը, Սառա Սիլվեռմանը և Ջեսիկա Բիլը մրցակցության մեջ են դերի համար[17]։
Ծեր աճպարար, ով ոգեշնչել էր Բերթին կախարդությամբ զբաղվելու համար[18]։
  • Ջեյմս Գանդոլֆինի — Դագ Մաննի[19]
Միլիարդատեր, «Bally's Casino»-ի տերը, որտեղ Բերթը և Էնթոնը կատարում էին իրենց հնարքները[10]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր Դոն Սկարդինոն պնդում էր, որ ամենաանհավանական հնարքները կենդանի նկարահանվեն։ Այնուամենայնիվ, որոշ տեսարաններ իրականացվել են համակարգչային գրաֆիկայի օգնությամբ։
  • Դեյվիդ Կոպերֆիլդը կիսվել է որոշակի ինֆորմացիայով ֆոկուսների մասին հատուկ ֆիլմի համար։ Այդ տեղեկատվությունը այնքան գաղտնի է եղել, որ նա նույնիսկ ստորագրել է հատուկ համաձայնագիր այն մասին, որ այդ ինֆորմացիան չի բացահատվելու։
  • Սթիվ Գրեյը հայտնի իլյուզիոնիստ Քրիս Էնջելի հերթական պարոդիան է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Freebase Data DumpsGoogle.
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. New Line Sets Don Scardino To Direct Steve Carell In ‘Burt Wonderstone’
  4. Steve Carell eyes 'Wonderstone'
  5. Oklahoma’s Mason Cook joins cast of movies «Lone Ranger» and «The Incredible Burt Wonderstone»
  6. Variety Staff (December 26, 2013)։ «Hollywood’s Biggest Box Office Bombs of 2013»։ Variety։ Վերցված է January 6, 2014 
  7. 7,0 7,1 Cling Carol (January 16, 2012)։ «'American Idol' visiting 'Welcome to Las Vegas' sign»։ Las Vegas Review-Journal (Bob Brown)։ Արխիվացված օրիգինալից January 16, 2012-ին։ Վերցված է January 16, 2012 
  8. Price Matthew (March 8, 2012)։ «Oklahoma’s Mason Cook joins cast of movies "Lone Ranger" and "The Incredible Burt Wonderstone"»։ The Oklahoman (OPUBCO Communications Group)։ Արխիվացված օրիգինալից March 9, 2013-ին։ Վերցված է March 9, 2012 
  9. Steve Buscemi in talks for 'Burt Wonderstone'
  10. 10,0 10,1 Sneider Jeff (October 31, 2011)։ «Steve Buscemi in talks for 'Burt Wonderstone'»։ Variety (Reed Business Information)։ Վերցված է October 31, 2011 
  11. Cling Carol (January 9, 2012)։ «Extras wanted for 'Burt Wonderstone' comedy»։ Las Vegas Review-Journal (Bob Brown)։ Արխիվացված օրիգինալից January 11, 2012-ին։ Վերցված է January 9, 2012 
  12. Elfman Doug (March 5, 2013)։ «Las Vegas sixth-grader hits big screen»։ Las Vegas Review-Journal (Bob Brown)։ Արխիվացված օրիգինալից March 6, 2013-ին։ Վերցված է March 6, 2013 
  13. Jim Carrey Goes Mano A Mano Opposite Steve Carell In ‘Burt Wonderstone’
  14. Sneider Jeff (October 29, 2011)։ «Gandolfini in talks for 'Wonderstone'»։ Variety (Reed Business Information)։ Վերցված է October 30, 2011 
  15. Rawden Jessica (March 4, 2013)։ «Jim Carrey Talks Crazy Weight Loss»։ Cinema Blend։ Արխիվացված օրիգինալից March 5, 2013-ին։ Վերցված է March 5, 2013 
  16. Weintraub Steve (February 27, 2013)։ «Producer Chris Bender Talks the Competitive World of Professional Magic, Filming in Las Vegas, and More On the Set of The Incredible Burt Wonderstone»։ Collider։ Արխիվացված օրիգինալից March 9, 2013-ին։ Վերցված է February 27, 2013 
  17. Fleming Mike (October 27, 2011)։ «New Line Looking To Conjure ‘Burt Wonderstone’ Female Lead»։ Deadline.com (PMC)։ Արխիվացված օրիգինալից January 11, 2012-ին։ Վերցված է October 27, 2011 
  18. «Steve Carell, Olivia Wilde and Steve Buscemi on the Burt Wonderstone Set»։ ComingSoon.net (CraveOnline)։ January 11, 2012։ Արխիվացված օրիգինալից January 11, 2012-ին։ Վերցված է January 11, 2012 
  19. Gandolfini in talks for 'Wonderstone'
  20. Brad Garrett In Talks to Join Steve Carell in 'Burt Wonderstone' (Exclusive)
  21. Jay Mohr Joins Olivia Wilde, Jim Carrey and Steve Carell in 'Burt Wonderstone' (Exclusive)
  22. Michael «Bully» Herbig über die Filmsatire «Zettl», Anstand und Humor

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]