Ադամ Դրայվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ադամ Դրայվեր
անգլ.՝ Adam Driver
Star Wars- The Last Jedi Japan Premiere Red Carpet- Adam Driver (27163437599) (cropped).jpg
Ծնվել էնոյեմբերի 19, 1983(1983-11-19)[1][2][3][…] (39 տարեկան)
ԾննդավայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց, University of Indianapolis? և Mishawaka High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ամուսին(ներ)Joanne Tucker?[4]
Պարգևներ և մրցանակներ

Ադամ Դուգլաս Դրայվեր (անգլ.՝ Adam Douglas Driver, նոյեմբերի 19, 1983(1983-11-19)[1][2][3][…], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[5], ամերկացի դերասան։ «Օսկար», «Ոսկե Գլոբուս», «Էմմի» և «Տոնի» մրցանակների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրայվերը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։ Նա ունի անգլերեն, իռլանդական, շոտլանդական, գերմանական և հոլանդական արմատներ[6]։ Ադամը հաճախում էր Միշավոկի միջնակարգ դպրոցը և ավարտել է այն 2001 թվականին։ Մասնակցել է մի քանի դպրոցական բեմադրությունների և եղել է լավագույններից մեկը դպրոցանական երգչախմբում։

Հետո Դրայվերն ընդունվել է ծովային հետևազորի կորպուս, որտեղ ծառայել է 2 տարի և 8 ամիս[7][8]։

Սովորել է Ինդիանապոլիսի համալսարանում, մինչև Ջուլյարդական դպրոց ընդունվելը 2005 թվականին, որտեղ նա սովորել է դրամայի մասում և ավարտել բակալավրի աստիճանով 2009 թվականին[9]։ 2010 թվականին նա դեբյուտել է բրոդվեյական բեմի վրա «Միսիս Ուորենի մասնագիտությունը» բեմադրության ժամանակ, ինչից հետո սկսել է կարիերան հեռուստատեսության և կինոյի մեջ։

Դրանից հետո նա հայտնվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ջ․ Էդգար», «Լինկոլն» և «Լյուին Դևիսի մեջ» ֆիլմերը, մինչև «Հետո ապրեք ինքներդ» ֆիլմում գլխավոր դեր ստանալը[10]։

2014 թվականին սեպտեմբերին ստացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր դերասանական մրցանակը «Սոված սրտեր» իտալական դրամայում իր աշխատանքի համար[11]։ 30-ամյա դերասանը հաղթել է իր հիմնական մրցակիցներին՝ Ալ Պաչինոյին, Ուիլեմ Դեֆոյին, Մայքլ Քիթոնին։

2015 թվականին լայն հռչակ է ստացել «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII: Ուժի արթնացում» ֆիլմի թողարկումից հետո[12]։ 2019 թվականի հունվարի 22–ին առաջադրվել է «Օսկար» մրցանակին «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում (Սև կլանականը ֆիլմ)[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Դրայվերը ամուսնացել է դերասանուհի Ջոեն Տաքերի հետ[14]։ Նրանք մեկ որդի ունեն[15]։ Զույգը ապրում է Բրուքլինում Moose անունով շան հետ[16]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր
2010 Դուք չգիտեք Ջեքին You Don’t Know Jack Գլեն Սթեթսոն
2010 Օրենք և կարգ Law & Order Ռոբի
2011 Ջ․ Էդգար J. Edgar Վալտեր Լայլ
2012 Օրենք և կարգ․ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Ջեյսոն Ռոբերթս
2012 Գեյբի Gayby Նիլ
2012 Չի թափահարել, այլ խորտակվել է Not Waving But Drowning Ադամ
2012—2017 Աղջիկներ Girls Ադամ Սաքլեր
2012 Ֆրենսիս Հա Frances Ha Առյուծ
2012 Լինկոլն Lincoln Սեմյուել Բեքվիտ
2013 Կապույտ թռչուն Bluebird Ուոլտեր
2013 Լյուին Դևիսի մեջ Inside Llewyn Davis Էլ Կոդի
2013 Փոխաբերություններ Tracks Ռիք Սմոլան
2013 F աշխարհը The F Word Ալան
2014 Հետո ապրեք ինքներդ This Is Where I Leave You Ֆիլիպ Օլթման
2014 Մինչ մենք երիտասարդ ենք While We’re Young Ջեյմի
2014 Սոված սրտեր Hungry Hearts Ջուդ
2015 Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII: Ուժի արթնացում Star Wars: The Force Awakens Կայլո Ռեն
2016 Հատուկ կեսգիշերվա Midnight Special Փոլ Սեյվեր
2016 Փաթերսոն Paterson Փաթերսոն
2016 Լռություն Silence հայր Ֆրանցիսկո Գարպե
2017 Լոգանի բախտը Logan Lucky Քլայդ Լոգան
2017 Աստղային պատերազմներ․ Վերջին Ջիդայներ Star Wars: The Last Jedi Կայլո Ռեն
2018 Մարդ, ով սպանել է Դոն Կիխոտին The Man Who Killed Don Quixote Տոբի Գրիսոնի
2018 Սև կլանականը BlacKkKlansman Ֆլիփ Ցիմերման
2019 Հաշվետվություն The Report Դենիել Ջոնս
2019 Մահացածները չեն մահանում The Dead Don’t Die Ռոնալդ Փեթերսոն
2019 Ամուսնական պատմություն Marriage Story Չարլի Բերբեր
2019 Աստղային պատերազմներ․ Սքայուոկեր․ Հարություն Star Wars: The Rise of Skywalker Կայլո Ռեն
TBA Աննետ Annette

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. https://www.oprahmag.com/entertainment/a27635560/adam-driver-wife-joanne-tucker/
  5. «Adam Driver: 'Girls' Heartthrob Coming to a Theater or Magazine Cover Near You»։ The Epoch Times (en-US)։ 2014-09-20։ Վերցված է 2017-03-04 
  6. «6 things to know about Adam Driver» (անգլերեն)։ Metro։ 2014-04-30։ Վերցված է 2019-10-24 
  7. Sicard Sarah (2015-12-15)։ «This Former Marine Infantryman Will Be The Villain In Star Wars Episode VII: The Force Awakens»։ Task & Purpose (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-05-ին։ Վերցված է 2017-03-04 
  8. «Girls star Adam Driver pictured when he joined U.S. Marines after 9/11»։ Mail Online։ Վերցված է 2017-03-04 
  9. «Adam Driver: Biography»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-04-ին։ Վերցված է 2013-07-18 
  10. Anthony Breznican (2013-04-11)։ «INSIDE MOVIES Connie Britton to romance Adam Driver in all-star 'This Is Where I Leave You'»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-04-ին։ Վերցված է 2013-07-18 
  11. «Roy Andersson film scoops Venice Golden Lion award»։ BBC News (en-GB)։ 2014-09-07։ Վերցված է 2017-03-04 
  12. Kroll Justin (2014-02-26)։ «‘Star Wars’: Adam Driver to Play the Villain (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-03-04 
  13. «OSCAR NOMINATIONS 2019: SEE FULL LIST OF NOMINEES» 
  14. Takeda, Allison (2013-09-24)։ «Adam Driver Married: Girls Actor Weds Joanne Tucker»։ Us Weekly (en-US) 
  15. Schulman, Michael (2019-10-21)։ «Adam Driver, the Original Man»։ The New Yorker (en-US) 
  16. Hawkes Rebecca (November 30, 2016)։ «Adam Driver: 10 things you never knew»։ The Telegraph։ Վերցված է 2017-12-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]