Քրիստեն Բել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Քրիստեն Բել
Kristen Bell 2, 2012.jpg
Հասակը 155 սմ[1]
Ծնվել է հուլիսի 18, 1980 (38 տարեկան)[1]
Ծննդավայր Հանթիգտոն Վուդս, Միչիգան, Կալիֆորնիա ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ[1]
Կրթություն Արվեստների Թիշչ դպրոց
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտություն Դերասանուհի[1]
Ակտիվ շրջան 1998–այժմ[1]
Ժանրեր Կատակերգություն,
Դրամա,
Մելոդրամա[1]
Ընտրանի "Կրկին դու",
"Սիրո բանաձև ամուսնության գերիների համար",
"Մի անգամ Հռոմում"
Ամուսին(ներ) Դենս Շեպարդ[1]
Երեխա(ներ) 1
IMDb ID 0068338
ԿինոՊոիսկ ID 3152

Քրիստեն Էնն Բելը (անգլ.՝ Kristen Anne Bell, հուլիսի 18, 1980(1980-07-18)[2][3][4], Huntington Woods, Օկլենդ շրջան, Միչիգան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկյան հեռուստահաղորդավարուհի է և կինոդերասանուհի։ Նրա ամենահայտնի դերակատարումներից են՝ Վերոնիկա Մարսը համանուն «Վերոնիկա Մարս» սերիալում, Էլլ Բիշոպը «Հերոսները» սերիալում։ Նա «Sattellite Awards» և «Սատուրն» մրցանակների դափնեկիր է։ «Հերոսները» սերիալի նկարահանումից հետո նա նկարահանվել է մի քանի ռոմանտիկ կատակերգություններում՝ «Կրկին դու», «Սիրո բանաձև ամուսնության գերիների համար», «Մի անգամ Հռոմում»։

Վաղ տարիները և ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիրստեն Բելը ծնվել և մեծացել է Միչիգանի Հանթիգթոն Վուդսում՝ Դեթրոիթ արվարձանում։ Նրա մայրը՝ Լորոլեյը, բուժքույր է, իսկ հայրը՝ Թոմը Բելը, Սան Անտոնիոյի «WOAI-TV» նորությունների հեռուստատեսության տնօրեն է։[5] Նրա ծնողները բաժանվել են, երբ նա դեռ երկու տարեկան էր։ Նրա հայրը ամուսնացել է երկրորդ անգամ և հոր կողմից Քիրստենն ունի երկու քույր՝ Սառան և Ջոդին։ Բելն ունի լեհական և շոտլանդական ծագում։ Բելն ունի շլություն, որն ազդել է նրա աջ աչքի վրա։ Այն Բելը ժառանգել է իր մորից։ Բայց նրա տեսողությունը վերականգնվել է մանուկ հասակում։ Բելը հավատացնում էր, որ երբ նա կիսատ էր քնում, իր հիվանդությունը ուժեղանում էր։ Նա իր աջ աչքին տվել էր «անհուսալի» անվանումը։

Բելն հայտարարել էր, որ մինչև չորս տարեկանը իրեն դուր չի եկել իր անունը։ Մայրն աղջկան համոզում էր օգտագործել մեջտեղի անուն՝ Էննը, բայց Բելը մինչև դասի գնալն օգտագործեց Էննի անունը։[6]

Առաջին դասարանի կեսերից Բելի ծնողները որոշեցին նրան հանել քաղաքային դպրոցից։[7] Նա ուսումը շարունակում է հարևան գյուղի Շրայն կաթոլիկական բարձրագույն դպրոցում, որտեղ և մասնակցում է ակումբում ներկայացվող դրամաներին և երաժշտական միջոցառումներին։[8] 1997 թ.-ին նա ստանում է գլխավոր դերը՝ «Օզ երկրի հրաշագործը» դպրոցական ֆիլմում՝ մարմնավորելով Դորոթի Գեյլին, [9] ինչպես նաև մասնակցում է «Ջութակահարը տանիքի վրա» (1995), «Լեդին լավ է» (1996) և «Լի'լ Աբներ» ներկայացումներին։ 1998 թ.-ին, երբ Բելն ավարտեց դպրոցը, Բելին համադպրոցականները տվել էին «ամենահմայիչ աղջիկ» տիտղոսը։[10]

Երբ Բելը 17 տարեկան էր, նրա լավագույն ընկերը, որի հետ նա ծանոթացել էր 11 տարեկանում Դետրոյթի ներկայացումների ժամանակ, մահացել է ավտոմոբիլային վթարի ժամանակ։ «Դա ամենալավն ու ամենավատն էր իր կյանքում։ Երբ մարդկանց ընդունում եք ինչպես հարկն է, դուք ավելի երջանիկ կյանք կունենաք». ասել է Բելը։[11]

Միջնակարգ դպրոցն ավարտելուց քիչ անց Բելը տեղափոխվեց Նյու Յորք, որպեսզի մասնակցի նյու-յորքյան համալսարանի «Տիսչ արվեստի դպրոցի» աշխատանքներին՝[6] երաժշտական ուղղվածությամբ։[12] Նյու-յորքյան համալսարանի ավարտական տարիներին մասնակցել է «Թոմ Սոյերի արկածները» բրոդվեյան երաժշտական ներկայացմանը։

Կարերիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ աշխատանքը (1992–2003)[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Բելը Դեթրոյթի թատրոնում հարցազրույցի մասնակցեց և միանգամից երկու դեր ստացավ «Ռագեդի Էննը և Էնդին» ներկայացման մեջ։ Նա պետք է մարմնավորեր ծառին և բանանին[6]։ Բելի մայրը իր դստեր համար գործակալ էր գտել, երբ դուստրը դեռ 13 տարեկան էր։ Դրա շնորհիվ նա կարողացավ նկարահանվել թերթային և հեռուստատեսային գովազդների համար։ Բացի այդ նա սկսել էր մասնավոր դերասանական դասընթացների հաճախել[6]։ 1998 թվականին նա առաջին անգամ հայտնվեց էկրանին։ Ֆիլմը կոչվում էր «Լեհական հարսանիքը»։

Քիրստեն Բելը "Վերոնիկա Մարսի" դերում

2001 թվականին Բելը կիսատ թողեց իր ուսումը նյույորքյան համալսարանում, որպեսզի մասնակցի «Թոմ Սոյերի արկածները» բրոդվեյան երաժշտական ներկայացման շարքի «Բեքի Թիչեր» ներկայացմանը (գլխավոր դեր)։ Նույն թվականին էլ կայացավ Քիրստենի դեպյուտը կինոյում։ Նա նկարահանվեց «Փութի Տենգ» ֆիլմում։ Բայց նրա մասնակցությամբ տեսարաններից մեկը հանեցին ֆիլմից և այն ցուցադրեցին միայն ֆիլմի սկզբնական տարբերակում։[13] Բացի այդ նա մասնակցեց մրցույթում "Խլոյա Սալիվանի" դերի համար «Սմոլվիլի գաղտնիքները» հեռուստասերիալում, բայց վերջնական արդյունքում այդ դերը ստանձնեց Էլիսոն Մաքը։[14] 2002 թ.-ին նա հայտնվեց ևս մի այլ բրոդվեյան ներկայացման մեջ՝ «Դժվար փորձություն» վերնագրով, որտեղ նրա խաղընկերներն էրին Լիամ Նիսոնը, Անջելա Բեթիսը և Լաուրա Լինեյը։ Այնուհետև Բելը 2002 թվականին տեղափոխվեց Լոս Անջելես։ Նրան այնտեղ հրավիրեցին ընկերները՝ մասնագիտությամբ սցենարիստներ Քևին Մերֆին և Դան Սթուդնեյը[13]։ Նա հանդես եկավ որպես հատուկ հրավիրված հյուր մի քանի հեռուստատեսային հաղորդումներում և ստացավ փոքրիկ դեր հեռուստատեսային սերիալում։ Այնուհետև Բելը ութ անգամ անահաջուղաթյան ենթարկվեց մրցույթներին, որոնց թվում էր «Մաշկ» և «Նորմ Մաքդոնալդ» սերիալները։[11]

2003 թվականին նա դեր ստացավ Hallmark Channel կինոընկերության «Լուսնային հովիտի թագավորն ու թագուհին» ֆիլմում։ Բելը հայտնվեց նաև «Դավեր» հեռուստաշոույում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
2001 Փութի Տենգ Pootie Tang գործադիր տնօրենի դուստր Երաժշտական Լուիզ Ս. Կ.
2002 - 2008 Վահան The Shield Ջեսիկա Հինթել Թրիլեր,
Սերիալ
Գայ Ֆերլենդ
2002 Կատվի վերադարձը Neko no ongaeshi Հիրոմի (հնչյունավորում
անգլիալեզու տարբերակ)
Մուլտֆիլմ Խիրոյուկի Մորիտա
2002 - 2006 Այրու սերը Everwood Սթեյսի Ուիլսոն Դրամա,
Սերիալ
Մայքլ Շուլց, ...
2002 - 2005 Ամերիկյան երազանքներ American Dreams Էմի Ֆիելդինգ Դրամա,
Սերիալ
Դևիդ Սեմել
2002 Մարդիկ մեռած են People Are Dead Անժելայի ընկերուհի #1 Դրամա Քևին Ֆորդ
2003 Լուսնային հովիտի թագավորն ու թագուհին The King and Queen of Moonlight Bay Էլիսոն Դոջ Դրամա Սեմ Փիլսբերի
2004 Գրեյսիի ընտրությունը Gracie's Choice Գրեյսի Թոմփսոն Մելոդրամա
2004 Սպարտացին Spartan Լաուրա Նյութոն Մարտական,
Թրիլեր
Դեվիթ Մեմետ Վել Կիլմեր
2004 - 2006 Դեդվուդ Deadwood Ֆլորա Անդերսոն Դրամա,
Վեստեռն,
Սերիալ
Էդուարդ Բյաչի, ...
2004 - 2007 Վերոնիկա Մարս Veronica Mars Վերոնիկա Մարս Դրամա,
Դետեկտիվ,
Սերիալ
Ջոն Տ. Կրետչմեր, ...
2005 Ռոբոտ ճուտիկը Robot Chicken Սառա Լի (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Սերիալ
Քրիս Մակքեյ, ...
2005 Խելագարություն մարիխուաննայի շուրջ. Կինոմյուզիքլ Reefer Madness։ The Movie Musical Մարի Լեյն Երաժշտական Էնդի Ֆիքմեն
2005 Խաղաղ լողավազանը Deepwater բուժքույր Լաուրա Թրիլեր Դևիդ Մարֆիլդ
2005 Ամերիկայի վերջին օրերը Last Days of America Դրամա Քևին Ֆորդ
2006 50 դեղահաբ Fifty Pills Գրեյս Դրամա Թեո Ավջերինոս
2006 Պուլս Pulse Մաթթի Սարսափ Ջիմ Սոնզերո
2006 Ռոման Roman Իսիս Թրիլեր,
Դրամա
Լաքի Մակկի
2006 - 2010 Հերոսները Heroes Էլլի Բիշոպ Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա,
Սերիալ
Գրեգ Բիլման,
Պոլ Շապիրո,
...
Մալքոլմ ՄաքԴաուել,
Էրիկ Ռոբերտս,
Էլի Լարտեր,
Հեյդեն Փանեթերի,
Մայլո Վենթիմիլյա,
Զակարի Քուինթո
2007 Բանբասողը Gossip Girl Բանբասող աղջիկը Մելոդրամա,
Դրամա,
Սերիալ
Մարկ Պիզարսկիյ, ...
2007 Հարթ աշխարհ. Ֆիլմ Flatland։ The Movie Հեքս (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Կարճամետրաժ
Դանո Ջոնսոն,
Ջեֆրի Տրևիս
Մարտին Շին
2008 Մոռանալ Սառա Մարշալին Forgetting Sarah Marshall Սառա Մարշալ Մելոդրամա,
Կատակերգություն,
Դրամա
Նիկոլաս Սթոլեր Միլա Կունիս
2008 Ֆանատները Fanboys Զոի Դրամա,
Կատակերգություն
Կայլ Նյումեն
2008 Դա ամուսնալուծություն է Serious Moonlight Սառա Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Շերիլ Հայնս Մեգ Ռայան,
Ջասթին Լոնգ
2009 - 2010 Երեկույթների վարպետները Party Down Ուդա Բենթ Սերիալ,
Կատակերգություն
Բրայան Գորդոն,
Ֆրեդ Սևիջ,
Ռոբ Թոմաս
2009 Աստրոբոյ Astro Boy Կորա (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ
Դեվիդ Բաուերս Շարլիզ Թերոն,
Նիկոլաս Քեյջ,
Բիլ Նայի
2009 Սիրո բանաձև ամուսնության գերիների համար Couples Retreat Սինթիա Մելոդրամա Փիթեր Բիլինգսլի Ժան Ռենո,
Վինս Վոն,
Ջեյսոն Բեյթման
2009 Մի անգամ Հռոմում When in Rome Բեթ Մելոդրամա,
Կատակերգություն
Մարկ Սթիվեն Ջոնսոն Դենի Դե Վիտո,
Ջոշ Դյուամել,
Ալեքսիս Ձենա
2009 Կլիվլենդի Շոուն The Cleveland Show Մենդի (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Սերիալ
Էնթոնի Լյոն, ...
2009 Գլեն Մարտին Glenn Martin DDS Հեյլի (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Սերիալ
Կեն Կանինգեմ, ...
2010 Աստրոբոյն ընդդեմ Աղբակույտի Ծովահենների Astro Boy vs. The Junkyard Pirates Կորա (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Կարճամետրաժ
Դեվիթ Բաուերս
2010 Փախուստ Վեգասից Get Him to the Greek Սառա Մարշալ Կատակերգություն,
Արկածային
Նիկոլաս Սթոլեր
2010 Կրկին դու You Again Մարնի Կատակերգություն,
Մելոդրամա
Էնդի Ֆիքմեն Ջեմի Լի Կերտիս,
Սիգուրնի Ուիվեր,
Օդեթ Էննեբեյլ (Յուստման),
Վիկտոր Գարբեր,
Բեթի Ուայթ
2010 Բուրլեսկ Burlesque Նիկի Երաժշտական,
Սերիալ
Սթիվ Էնթին Քրիստինա Ագիլերա,
Շեր
2011 Ճիչ 4 Scream 4 Խլոե Սարսափ Ուես Կրեյվեն Էմմա Ռոբերթս
2012 Ստի տունը House of Lies Ջանի Վան Դեր Հուվեն Կատակերգություն Սթիվեն Հոփկինս
2012 Անվերահսկելիները Unsupervised Մեգան Մուլտֆիլմ,
Սերիալ
Թոդ Ռեդներ
2012 Անվտանգությունը չի երաշխավորվում Safety Not Guaranteed Բելինդա Սթ. Սթինգ Կատակերգություն Քոլին Տրեվորոու
2012 Բոլորը սիրում են կետերին Big Miracle Ջիլ Ջերարդ Դրամա,
Մելոդրամա,
Ընտանեկան
Կեն Կուոպիս Դրյու Բերիմոր
2012 Հարթ հող 2. Երկրի սֆերան Flatland 2։ Sphereland Հեքս Մուլտֆիլմ Դանո Ջոնսոն
2012 Փախուստ Hit and Run Մարտական Դեվիթ Պալմեր,
Դեկս Շեպարդ
Բրեդլի Կուպեր
2012 Այրող սեր Burning Love Մենդի Կատակերգություն,
Սերիալ
Քեն Մարինո Ջենիֆեր Էնիսթոն
2012 Որոշ աղջկիներ Some Girl (s) Բոբի Դրամա Դեզի Ֆոն Շերլեր Մայեր
2012 Գրողները Writers Մելոդրամա Ջոշ Բուն Լիլի Քոլինզ,
Փաթրիկ Շվարցենեգեր,
Ջենիֆեր Քոնելի
2013 Միրլիտոնյան բալեթ Dance of the Mirlitons Քորին Կատակերգություն Իվեն Գրինբերգ
2013 Ֆիլմ 43 Movie 43 Սուպեր աղջիկը Կատակերգություն Էլիզաբեթ Բենքս, ... Ջերարդ Բաթլեր,
Հյու Ջեքման,
Շոն Ուիլյամ Սքոթ,
Քեյթ Ուինսլեթ,
Նաոմի Ուոթս,
Ումա Թուրման,
Ջոշ Դյուամել,
Ջասթին Լոնգ,
Ռիչարդ Գիր,
Լիվ Շրայբեր
2013 Փրկարարը The Lifeguard Դրամա Լիզ Գարսիա
2013 Սառեցվածը Frozen Աննա (հնչյունավորող) Մուլտֆիլմ,
Արկածային,
Ընտանեկան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 / «kinopoisk»։ Վերցված է 2015 Նոյեմբերի 26 
  2. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #137143095 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. Internet Broadway Database — 2000.
  4. Discogs — 2000.
  5. «Kristen Bell Biography»։ People (magazine)։ Վերցված է 2008-01-04 
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Kristen Bell»։ Ask Men։ Վերցված է 2007-01-02 
  7. Hatty Michele (2006-02-26)։ «She came from Mars»։ USA Weekend։ Վերցված է 2008-01-04  (չաշխատող հղում)
  8. Bell Kristen (2005-04-22)։ , 1051629, 00.html «Veronica Mars' Kristen Bell»։ Molly Lopez։ People։ Վերցված է 2008-01-04 
  9. «Kristen Bell»։ hollywood.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-29-ին։ Վերցված է 2008-01-04 
  10. Bell Kristen (2007-04-25)։ «Veronica Mars' star Kristen Bell» (PDF)։ Elijah Bates։ Վերցված է 2009 թ․ հունվարի 4 
  11. 11,0 11,1 «Kristen Bell's star quality is no mystery on UPN»։ pittsburghlive.com։ 2004-11-23։ Վերցված է 2008-01-04 
  12. «Personality & Talent»։ Ask Men։ Վերցված է 2008-01-02 
  13. 13,0 13,1 Bell Kristen (2005)։ Kristen Bell of Veronica Mars (UPN)։ Interview with Daniel Robert Epstein։ UGO։ Վերցված է 2008-01-03 
  14. Holland Richard (2007-05-27)։ «Veronica Mars: Series Finale»։ Pop Matters։ Վերցված է 2008-01-02