Վեստեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեստեռն (անգլ.՝ western, թարգմանաբար` արևմտյան), մշակույթի ուղղություն, բնորոշ հատկապես ԱՄՆ-ին։ Իր մեջ կարող է ներառել զանազան ժանրեր։ Առավել օգտագործվում է որպես կինոյի ժանր, կարող է օգտագործվել նաև հեռուստատեսությունում, գրականությունում, նկարչությունում և այլն։ Սկզբում ուղղությունը ծագել է գրականությունում, ապա կինոյում։

Վեստեռնը կինոյում[խմբագրել]

Վեստեռն ժանրը կինոյում կինեմատոգրաֆիայի հիմնական ուղղություններից մեկն է, հանդիսանում է նաև արկածային ժանրի մաս։ Վեստեռն կամ կովբոյական ֆիլմեր սկսել են նկարահանվել սկսած դեռրս 1898 թվականից։ Վեստեռնի ոճը աչքի է ընկնում քիչ երկխոսություննրով, գեղեցիկ բնապատկերներով, երբեմն մռայլ միջավայրում։

Պատմություն[խմբագրել]

Կինոյում վեստեռնների իրադարձությունները ծավալվում են մեծամասամբ 19-րդ դարի երկրորդ կեսերին այպսես կոչված Վայրի Արևմուտքում` ԱՄՆ-ի ներկայիս տարածաշրջանում, նաև Մեքսիկայում և Կանադայում։

Այս ժանրը առաջացել է ԱՄՆ-ում ապա տարածվել մյուս երկրներում։ Առավել ծաղկուն շրջան կինոյի պատմության մեջ վեստեռնը ունեցել է 20-րդ դարի կեսերին։ Այնուհետև սկսել է մի փոքր հետընթաց շրջան։

Վեստեռնին հատուկ կերպարներ[խմբագրել]

Վեստեռն ժանրի ֆիլմերին հատուկ են հետևալ հերոսները`

  • անխոնջ շերիֆ, պատրաստ ամեն ինչի հանուն արդարության և խաղաղության
  • անկախ հրաձիգ, որը պարգևներ է ստանում հանցագործներ բռնելու համար
  • թափառական կովբոյ
  • արյունալի հնդկացի, առաջնորդ, գլխավոր հերոսի թշնամի
  • բարեխիղճ հնդկացի, երբեմն օգնական ու ճանապարհ ցույց տվող
  • խարդախ ավազակներ
  • պրոֆեսիոնալ պոկեր խաղացողներ
  • մաքուր և անմեղ գլխավոր հերոսուհի աղջիկ
  • ճակատագրական կին, երբեմն պարուհի կամ երգչուհի
  • թեթև վարքի տեր կանայք և այլն

Նշանավոր վեստեռն ֆիլմեր[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի 10 լավագույն վեստեռներ

Հայտնի վեստեռն դերասաններ[խմբագրել]

Հայտնի վեստեռն ռեժիսորներ[խմբագրել]