Յոթ սամուրայներ
Յոթ սամուրայներ ճապ.՝ 七人の侍 | |
---|---|
![]() Կինոնկարի պաստառը | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա |
Թեմա | Սամուրայ, Մինչամուսնական սեքս, Ալկոհոլային հարբեցում, խաբեբայություն, misunderstanding?, false alarm?, Պատանդ, Սուսերամարտ, ավազակություն և Sengoku period? |
Թվական | 1954 |
Լեզու | Ճապոներեն |
Ռեժիսոր | Ակիրա Կուրոսավա Սինոբու Հասիմոտո Հիդզո Օգունի |
Պրոդյուսեր | Մոտոկի Սադիրո |
Սցենարի հեղինակ | Ակիրա Կուրասավա |
Դերակատարներ | Տոսիրո Միֆունե Տակասի Սիմուրա |
Օպերատոր | Ասակաձու Նակայի |
Երաժշտություն | Ֆումիո Հայասակա |
Մոնտաժ | Ակիրա Կուրոսավա |
Պատմվածքի վայր | Ճապոնիա |
Նկարահանման վայր | Ճապոնիա |
Կինոընկերություն | Toho |
Տևողություն | 203 |
Բյուջե | 2 միլիոն ԱՄՆ $ |
Շահույթ | 268 230 000 ¥ |
![]() |
«Յոթ սամուրայներ» (ճապ.՝ 七人の侍, Շիչինին նո սամուրայ, 1954 թ.), ճապոնական գեղարվեստական ֆիլմ։ Հռչակավոր Ակիրա Կուրոսավայի դասական դարձած փիլիսոփայական դրաման։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]XVI դարի երկրորդ կես։ Ճապոնական գյուղերից մեկի բնակիչները պատահմամբ տեղեկանում են, որ թափառական բանդիտները պատրաստվում են հարձակվել իրենց գյուղի վրա և խլել բերքը։ Գյուղացիներն իրենցից երեք հոգու ուղարկում են քաղաք, որպեսզի նրանք մարդիկ վարձեն գյուղը պաշտպանելու և որ վերջիններս համաձայնեն աշխատել միայն ուտելիքի դիմաց, որովհետև գյուղացիները նրանց առաջարկելու ուրիշ բան չունեն։ Գյուղացիները ականատես են դառնում, թե ինչպես է փորձառու մարտիկ Կամբեյը անզեն ձեռքերով վնասազերծում և սպանում մի երեխայի պատանդ վերցրած ավազակին։ Նրանք սամուրային պատմում են իրենց դժբախտության մասին, և Կամբեյը համաձայնում է օգնել գյուղացիներին։
Կամաց-կամաց Կամբեյը հավաքում է փորձառու մարտիկներից կազմված մի փոքր ջոկատ, նրանց են միանում նաև երիտասարդ սամուրայ Կացուսիրոն, ով ուզում է դառնալ Կամբեյի աշակերտը, և Կիկուտիյոն, ով իրեն ներկայացնում է որպես սամուրայ, բայց իրականում մի սովորական թափառաշրջիկ է։
Ջոկատը ժամանում է գյուղ, որի բնակիչները վախով ու զգուշությամբ են դիմավորում սամուրայներին։ Սակայն Կիկուտիյոն, ով շատ լավ էր ճանաչում գյուղացիներին, կարողանում է համոզել գյուղացիներին, որ սամուրայներն իրականում եկել են գյուղը պաշտպանելու, այլ ոչ թե թալանելու։ Սամուրայները սկսում են գյուղացիների հետ միասին կազմակերպել գյուղի պաշտպանությունը։
Երբ բանդիտները հարձակվում են, գյուղացիները նրանց փոքր խմբերին ներս են թողնում գյուղի տարածք և ոչնչացնում։ Վերջին հարձակման ժամանակ գյուղի տարածք են թողնում բանդիտների վերջին ու ամենամեծ խմբին և ոչնչացնում նրանց։ Սակայն կռիվների ժամանակ զոհվում են նաև սամուրայներ։ Ողջ են մնում միայն Կամբեյը, Սիտիրոձին և Կացուսիրոն։
Կամբեյը, Սիտիրոձին և Կացուսիրոն լքում են գյուղը, նրանք արդեն պետք չեն գյուղացիներին, ովքեր սկսում են իրենց խաղաղ կյանքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Տակասի Սիմուրա | սամուրայների ղեկավար | Կամբեյ Սիմադա
Յոսիո Ինաբա | երկրորդ սամուրայ | Կատայամա Գորոբեյ
Դայսուկե Կատո | երրորդ սամուրայ | Սիտիրոձի
Մինորու Տիակի | չորրորդ սամուրայ | Հեյհատի Հայսիդայ
Իսաո Կիմուրա | երիտասարդ սամուրայ | Կացուսիրո Օկամոտո
Տոսիրո Միֆունե | յոթերորդ սամուրայ | Կիկուտիյո
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ստացել է 5 մրցանակ, ներկյացաված է եղել ևս 4-ի, որոնց թվում՝
- ներկայացվել է 2 Օսկարի
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում ֆիլմը զբաղեցնում է 13-րդ տեղը (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ)
- Վենետիկի Կինոփառատոն (1954), Արծաթե առյուծ - Ակիրա Կուրոսավա
- Ներկայացվել է 3 BAFTA-ի
- Empire թերթի կողմից 2010 թվականին կազմված «100 լավագույն ոչ անգլալեզու ֆիլմերի» ցանկում 1-ին տեղում է[1].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոթ սամուրայներ» հոդվածին։ |
|