Տակասի Սիմուրա
ճապ.՝ 志村喬 | |
|---|---|
1949 թ. «Անտուն շունը» ֆիլմում | |
| Ծնվել է | մարտի 12, 1905[1][2][3] |
| Ծննդավայր | Ikuno, Asago district[4] |
| Մահացել է | փետրվարի 11, 1982[1][2][3][…] (76 տարեկան) |
| Մահվան վայր | Շինձյուկու, Տոկիո, Ճապոնիա[5] |
| Գերեզման | Zuisen-ji Temple[6] |
| Կրթություն | Kansai University? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոդերասան, դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և radio drama actor |
| Ակտիվ շրջան | 1936-1981 |
| Ընտրանի | Drunken Angel?, Stray Dog?, The Quiet Duel?, Ռասյոմոն և Ikiru? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Տակասի Սիմուրա (ճապ.՝ 志村 喬, մարտի 12, 1905[1][2][3], Ikuno, Asago district[4] - փետրվարի 11, 1982[1][2][3][…], Շինձյուկու, Տոկիո, Ճապոնիա[5]), ճապոնացի դերասան, առավել հայտնի է Ակիրա Կուրոսավայի ֆիլմերում խաղացած դերերով։ Ընդհանուր առմամբ ավելի քան 400 ֆիլմում է խաղացել[7]
Կյանքի իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմուրայի իրական անվանումը Սիմազակի Շոջի է ( ճապ.`島崎捷爾): Նրա նախնիները եղել են սամուրայական դասի անդամներ։ 1868 թվականին նրա պապը մասնակցել է Տուբա Ֆուշիմի ճակատամարտին։ Սիմուրան 1911 թվականին սովորել է Իկունու կինոյի դպրոցում, իսկ 1917 թվականին Կոբի միջնակարգ դպրոցում։ Նա բաց թողեց երկու տարվա դպրոցական ուսուցումը տուբերկուլյոզի պատճառով և այնուհետև տեղափոխվեց Նոբեոկայի Միազակի պերֆեկտուալ դպրոց։ Նոբեոկայի միջնակարգ դպրոցում նա գերազանց սովորում է անգլերեն և իր ակտիվությունն է ցուցաբերում գրական հասարակական ամսագրում, որով և նպաստում է պոեզիայի զարգացմանը։ Նա նաև դառնում է ձիավարման ակումբի աստղ։ 1923 թվականին նա ընդունվում է Կանսայի համալսարան, բայց իր հայրիկի կեսնսաթոշակի անցնելուց հետո նրա ընտանիքը չէր կարող իրեն թույլ տալ վճարել ուսման վարձը և նա անցնում է աշխատանքի Օսակա քաղաքի ջրի ջրատարներում։ Սիմուրայը միանում է համալսարանի թատերական հետազոտությունների ստուդիային, և 1928 թվականին ձևավորում է սիրողական թատերական խումբը` Շիցիգացու-զա (七月座) Տեօ- Օկայի հետ` որպես ռեժիսոր։ Նա իր թատերական ակտիվության կորստի պատճառով շուտով կորցրեց աշխատանքը։ Այնուհետև նա լքեց համալսարանը՝ փորձելով գումար վաստակել թատրոնում։ Շիցիգացու-զան պրոֆեսիոնալ էր և սկսել էր ճանապարհորդել, բայց ֆինանսական դժվարությունների պատճառով ձախողվեց։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիցիգացու-զաի ձախողումից հետո, Սիմուրան կրկին վերադարձավ Օսակա, որտեղ նա սկսեց վարել ռադիոն։ 1930 թվականին նա միանում է Կինդաիզա (近代座) թատերական կազմակերպությանը և դառնում ավելի պրոֆեսիոնալ դերասան։ Դրա շնորհիվ նա շրջում է Չինաստանում, Ճապոնիայում, բայց 1932 թվականին նա լքում է կազմակերպությունը և կրկին վերադառնում Օսակա, որտեղ նա հանդես է գալիս Շայնսեիգեկի (新声劇) և Շայնսենզա (新選座) խմբերում։ Շուտով Սիմուրան հասկանում է, որ նրանց հարկավոր է ավելի մասնագիտացված դերասաններ։ 1932 թվականին ընդունվում է Կիոտո ստուդիա։ Սիմուրայի առաջին ֆիլմի դեբյուտը լինում է 1934 թվականին («Համար մեկ»,«Սիրո փողոց»)։
1937 թվականին նա տեղափոխվում է Կյոտոի ստուդիաներից մեկը Նիկատսու ֆիլմընկերություն և մինչև 1942 թվականը խաղացել է 100 ֆիլմերում։ Այդ ժամանակահատվածում Ճապոնիայում քաղաքական լարվածությունն աճում է և Սիմուրան մոտ երեք շաբաթով ձերբակալվում է։ Նա ի վերջո ազատ է արձակվում իր կնոջ Մասակոյի և գործընկեր դերասան Ռիյնոսուկե Ցիկիգատայի կողմից։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմուրան մահացել է 1982 թվականի փետրվարի 11-ին Տոկիոյում 76 տարեկան հասակում էֆֆիզեմա հիվանդությունից։ Նրա ներդրումները և ազդեցությունը ներկայացված են Տոկիոյի արվեստի ազգային թանգարանի կինոդպրոցում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտուն շունը»
- «Ռասյոմոն»
- «Ապրել»
- «Իկուրու»,
- «Յոթ սամուրայներ»
- «Գոձձիլլա»
- «Գոձձիլլան պատասխան հարված է տալիս»
- «Գահը արյունի մեջ»
- «Երեք սրիկա թաքնված ամրոցում»
- «Կարմիր մորուք» և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 3 4 (unspecified title) — P. 490.
- 1 2 (unspecified title) — P. 151.
- 1 2 (unspecified title) — P. 57.
- ↑ (unspecified title) — P. 306.
- ↑ «Տակասի Սիմուրան JMDB(ճապոներեն) կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017-10-21-ին. Վերցված է 2012-03-04-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակասի Սիմուրա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||