Ակիրա Կուրոսավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակիրա Կուրոսավա
黒澤 明
Akirakurosawa-onthesetof7samurai-1953-page88.jpg
Ա. Կուրոսավա, 1953 թ. լուսանկար
Ծնվել է մարտի 23, 1910({{padleft:1910|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:23|2|0}})
Ծննդավայր Սինագավա
Մահացել է սեպտեմբերի 6, 1998({{padleft:1998|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:6|2|0}}) (88 տարեկանում)
Մահվան վայր Սետագայա
Քաղաքացիություն Merchant flag of Japan (1870).svg Ճապոնիա
Մայրենի լեզու Ճապոներեն
Աշխատանք 1943-1993
Գործունեություն կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, ֆիլմի խմբագիր և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Q14539884?[1], Q14539974?[2], Մշակույթի շքանշան, Պատվավոր Լեգեոնի շքանշան, Ռամոն Մագսայսայ պարգև և Q19833431?
Անդամություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայք IMDb-ում էջ
Akira Kurosawa Վիքիպահեստում

Ակիրա Կուրոսավա (1910 թ. մարտի 23, Տոկիո - 1998 թ. սեպտեմբերի 6, Տոկիո), ճապոնացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Համաշխարհային կինոյի ամենանշանավոր ռեժիսորներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1910 թ. մարտի 23-ին Տոկիոյում։ Կուրոսավան Իսամու և Սիմի Կուրոսավաների ընտանիքի ամենափոքր 8-րդ երեխան էր։ Դեռ վաղ մանկակությունից նա տարվում է մշակույթով, և նույնիսկ նրա «Սեյբուցու» կտավը տեղ է գտնում «Նիկա-տեն» ցուցահանդեսում 1928 թվականին։ 1928–1935 թթ-ին սովորել է Արվեստի ակադեմիայում (Տոկիո):

Չկարողանալով ընդունվել քոլեջ՝ Կուրոսավան 20 տարեկանում որոշում է մտնել կինոյի աշխարհ և սկսում է աշխատել ռեժիսոր Կաձիրո Յամամոտոյի մոտ որպես օգնական։ 7 տարի անց նա հնարավորություն է ունենում մասնակցել «Ձյուդոյի հանճարը» ֆիլմի նկարահանումներին, որի սցենարի հեղինակը հենց ինքն էր։ Ֆիլմում պատմվում է երկրում ձյուդոյի զարգացման մասին։ Դրան հաջորդում են ևս 10 նմանօրինակ ֆիլմեր, որոնցից «Հարբած հրեշտակը» ֆիլմում նկարահանվում է Տոսիրո Միֆունեն, ով հետագայում դառնում է Կուրոսավայի սիրած դերասանը և նկարահանվում է նրա շատ ֆիլմերում։

Ռեժիսորական գործունեությունն սկսել է 1943 թ.-ից։ Համաշխարհային ճանաչման է արժանացել նրա «Ռասյոմոն» կինոնկարը (1950 թ., ըստ Ռ. Ակուտագավայի պատմվածքի): Կուրոսավայի կինոնկարներից են՝ «Ապուշ» (1951 թ., ըստ Դոստոևսկու), «Ապրել» (1952 թ.), «Յոթ սամուրայներ» (1954 թ.), «Խարդավանքների դղյակը» (1957 թ., ըստ Շեքսպիրի «Մակբեթ»-ի), «Հատակում» (1957 թ., ըստ Գորկու), «Թիկնապահ» (1961 թ.), «Կարմիր մորուք» (1965 թ., ըստ Ս. Յամամոտոյի): Ձևով կատարյալ՝ իր խոր հոգեբանական ֆիլմերում Կուրոսավան հաստատում է մարդասիրական բարձր գաղափարներ, հանդես գալիս սոցիալական անարդարության և պատերազմի դեմ։ Կինոարվեստի արտահայտչամիջոցները նորարարությամբ օգտագործող և հարստացնող նրա ստեղծագործությունը նոր փուլ է եղել ճապոնական կինոյի զարգացման մեջ։

Կյանքի վերջին տարիներին Կուրոսավան մտերմություն էր անում հոլիվուդյան նշանավոր ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգի և Մարտին Սկորսեզեի հետ։ Ի դեպ Սկորսեզեն նկարահանվել է Վինսենթ վան Գոգի դերում Կուրոսավայի «Երազները» ֆիլմում (1990 թ.)։ 1985 թվականին նրա սցենարով Անդրեյ Կոնչալովսկին նկարահանել է «Փախստական գնացքը» ֆիլմը։

Ակիրա Կուրոսավան մահացել է 1998 թվականի սեպտեմբերի 6-ին, 88 տարեկան հասակում։

Մրցանակներ[խմբագրել]

Կուրոսավան ստեղծել է շատ կուլտային ֆիլմեր, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների տարբեր երկրների կինոակադեմիաների կողմից։

Ընդհանուր թվով ստացել է 63 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 17-ի։ Նրա ֆիլմերից երկուսը՝ «Ռասյոմոն» և Սովետական Միության կինեմատոգրաֆիստների հետ համատեղ նկարահանած «Դերսու Ուզալա» արժանացել են «Օսկար» մրցանակի Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար անվանակարգում։ Նրա «Յոթ սամուրայներ» ֆիլմը գլխավորում է 2010 թվականին «Empire» ամսագրի կողմից հրապարակված բոլոր ժամանակների ոչ անգլալեզու լավագույն 100 ֆիլմերի ցանկը, իսկ 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում 13-րդն է (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ։)

Ազդեցությունը այլ ֆիլմերում[խմբագրել]

Նրա ստեղծագործությունները մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային կինեմատոգրաֆիայի վրա, նրա ֆիլմերի հիման վրա նկարահանվել են հոլիվուդյան շատ նշանավոր ֆիլմեր, որոնցից են՝

Ֆիլմագրություն[խմբագրել]

31 ֆիլմի ռեժիսոր է, 71 ֆիլմի սցենարիստ, 11 ֆիլմի պրոդյուսեր։ Եվս 24 ֆիլմում աշխատել է որպես ռեժիսորի օգնական։

Ռեժիսորական ֆիլմերն են.

Տարին Անվանումը Օրիգինալ անվանումը
1943 «Ձյուդոյի հանճարը» 姿三四郎
1944 «Ամենագեղեցիկները» 一番美しく
1945 «Ձյուդոյի հանճարը 2» 續姿三四郎
«Վագրի պոչի վրայով գնացողը» 虎の尾を踏む男達
1946 «Վաղվա օրը արարողները»
«Առանց մեր երիտասարդության տարիները զղջալու» わが青春に悔なし
1947 «Մի գեղեցիկ կիրակի» 素晴らしき日曜日
1948 «Հարբած հրեշտակը» 酔いどれ天使
1949 «Խաղաղ մենամարտ» 静かなる決闘
«Անտուն շունը» 野良犬
1950 «Սկանդալ» 醜聞
«Ռասյոմոն» 羅生門
1951 «Ապուշը» 白痴
1952 «Ապրել» 生きる
1954 «Յոթ սամուրայներ» 七人の侍
1955 «Ես ապրում եմ վախի մեջ» 生きものの記録
1957 «Գահն արյունի մեջ» 蜘蛛巣城
Հատակում どん底
1958 «Երեք սրիկա փակ ամրոցում» 隠し砦の三悪人
1960 «Վատերը հանգիստ են քնում» 悪い奴ほどよく眠る
1961 «Թիկնապահը» 用心棒
1962 «Խիզախ սամուրայը» 椿三十郎
1963 «Դրախտ և դժոխք» 天国と地獄
1965 «Կարմիր մորուք»ը 赤ひげ
1970 «Տրամվայի անիվների ձայնի տակ» どですかでん
1975 «Դերսու Ուզալա« デルス・ウザーラ
1980 «Ռազմիկի ստվերը» 影武者
1985 «Ռան»
1990 «Երազները»
1991 «Օգոստոսյան ռապսոդիա» 八月の狂詩曲
1993 «Դեռ ոչ» まあだだよ

Գրականություն[խմբագրել]

  • Donald Richie The Films of Akira Kurosawa. - Third edition. - Berkley, Los Angeles, London։ University of California Press, 1998. - ISBN 0-520-22037-4
  • Юткевич С. И. Маски Акиры Куросавы // Шекспир и кино. - М.։ Наука, 1973. - С. 114-121.

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Dettaglio decorato(untranslated). Ստուգված է հունվարի 10-ին 2014:
  2. Dettaglio decorato(untranslated). Ստուգված է հունվարի 10-ին 2014:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png