Ռյունոսկե Ակուտագավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռյունոսկե Ակուտագավա
ճապ.՝ 芥川 龍之介
Ծննդյան անունճապ.՝ 新原 龍之介
Ծնվել էմարտի 1, 1892(1892-03-01)[1][2][3][…]
ԾննդավայրՏոկիո, Ճապոնիա[4][1]
Վախճանվել էհուլիսի 24, 1927(1927-07-24)[4][1][2][…] (35 տարեկան)
Վախճանի վայրTabata, Կիտա, Տոկիո, Ճապոնիա[5]
Գրական անուն我鬼 և 柳川 隆之助
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, լրագրող, գրական քննադատ, բանաստեղծ և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՏոկիոյի համալսարան
Ժանրերպատմվածք
Ուշագրավ աշխատանքներՔիթ, Ռասյոմոնի դարպասները, Hell Screen?, In a Grove?, Spinning Gears? և Սարդոստայն (պատմվածք)
ԱմուսինՖումի Ակուտագավա
ԶավակներՀիրիշի Ակուտագավա և Յասուշի Ակուտագավա
ԱզգականներTeruko Akutagawa?, Takatoshi Akutagawa?, Mamiko Akutagawa?, Yoshitoshi Kuzumaki?, Ruriko Akutagawa?, Zengorō Tsukamoto? և Mitsuko Kusabue?
Ռյունոսկե Ակուտագավա Վիքիքաղվածքում
Ռյունոսկե Ակուտագավա Վիքիդարանում
 Ryūnosuke Akutagawa Վիքիպահեստում

Ռյունոսկե Ակուտագավա (ճապ.՝ 芥川 龍之介, մարտի 1, 1892(1892-03-01)[1][2][3][…], Տոկիո, Ճապոնիա[4][1] - հուլիսի 24, 1927(1927-07-24)[4][1][2][…], Tabata, Կիտա, Տոկիո, Ճապոնիա[5]), ճապոնացի գրող, ճապոնական նոր գրականության դասական։

Կոմպոզիտոր Յասուսի Ակուտագավայի (1925 - 1989) և դրամատուրգ Հիրոսի Ակուտագավայի (1920-1981) հայրը։ 1935 թվականին Ճապոնիայում սահմանվել է Ռյունոսկե Ակուտագավայի անվան գրական մրցանակ։

Ինքնասպան է եղել 1927 թվականին։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռյունոսկե Ակուտագավան ծնվել է 1892 թվականին մարտի 1-ին, կաթի վաճառական Տոսիձո Նիիհարայի ընտանիքում, ճապոնական օրացույցով Վիշապի տարում, Վիշապի օրը և Վիշապի ժամին և դրա համար նրան տվել են Ռյունոսկե անունը՝ անվան առաջին հիերոգլիֆը՝ 龍, նշանակում է «վիշապ»)։ Երբ Ռյունոսկեն 10 տարեկան էր, նրա մայրը հոգեբուժարանում ինքնասպան է լինում։ Դրանից հետո նրան որդեգրում է մորեղբայրը (քեռին)` Միտիակի Ակուտագավան, ով երեխաներ չուներ (հենց նրա ազգանունն է կրում Ռյունոսկեն հետագայում)։ Նրանց ընտանիքը ավանդապաշտ էր և իրենց նախնիներից շատերը գրողներ և գիտնականներ էին։ Ռյունոսկեն այստեղ ծանոթանում է միջնադարյան գրականության հետ, նաև հին դարերի նկարչության հետ։

1913 թ. ընդունվում է Տոկիոյի համալսարանի բանասիրության ֆակուլտետի անգլիական գրականության բաժինը։ Սովորելու տարիներին ընկերների հետ միասին թողարկում է «Սինսետե» գրական թերթը։ Այդ թերթում էլ տպագրվում իր առաջին պատմվածքը՝ «Ծերունին» (1914)։

Ռյունոսկե Ակուտագավան ձախից երկրորդն է, 1919 թ.

Ակուտագավայի առաջին ստեղծագործությունները արդեն հաջողություն են բերում նրան։ Նրան մեծ ճանաչում են բերում «Ռասյոմոնի դարպասները» (1915), «Քիթ» (1916), «Դժոխքի տանջանքները» (1918) պատմվածքները։ Երիտասարդ տարիքում նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են ունենում ճապոնական Մեյձի շրջանի գրողներ Նացումո Սոսեկին և Մորի Օհայը, ինչպես նաև հայտնի գրողներ Գի դը Մոպասանը, Անատոլ Ֆրանսը, Ֆեոդոր Դոստոևսկին, Յուհան Ստրինդբերգը և ուրիշներ։ Ակուտագավան լավ ծանոթ էր ինչպես եվրոպական, այնպես էլ ռուսական գրականությանը։ Նրա «Բատատի ճաշ» ստեղծագործությունը ոգեշնչված էր Նիկոլայ Գոգոլի «Շինել» պատմվածքից, «Այգին» Անտոն Չեխովի «Բալենու այգին» պիեսից իսկ «Վալդշնեպ» (1921) ստեղծագործության հերոսները ռուս գրողներ Լև Տոլստոյն ու Իվան Տուրգենևն էին։

1916 թ-ից նա անգլերեն է դասավանդում ուսումնարաններից մեկում։ Այդ տարիներին գրում է Յասուկիտիի մասին պատմածքաշարը՝ «Ձկան շուկա», «Ստեղծագործություն», «Ա-բա-բա-բա-բա» և այլն։ 1919 թվականին աշխատանքի է անցնում «Օսակա մայնիտի սիմբուն» թերթում։ 1921 թ. որպես հատուկ թղթակից նրան չորս ամսով գործուղում են Չինաստան։ Չինաստանում աշխատած տարիներին նրա ֆիզիկական և հոգեկան վիճակը վատթարանում է։ Ճապոնիա վերադառանալուց նա տառապում էր անքնությամբ։ Ակուտագավան նաև ուներ նյարդային խանգարումներ, որը նրան փոխանցվել էր թերևս մորից։

Չնայած առողջական վատ վիճակին նա այդ տարիներին է գրում իր լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Թավուտում» պատմվածքը (1922), որի հիման վրա ճապոնացի հայտնի ռեժիսոր Ակիրա Կուրոսավան 1950 թ. նկարահանել է «Ռասյոմոն» ֆիլմը Տոսիրո Միֆունեի գլխավոր դերակատարմամբ, որը արժանացել է բազմաթիվ մրցանակերի այդ թվում Օսկար լավագույն օտարերկրյա ֆիլմի համար։ Այդ ստեղծագործությունից հետո նրա ստեղծագործության ոճը կարելի է ասել փոխվում է, նրա գրվածքները դառնում են ավելի լակոնիկ և պարզ։

20-ական թվականներին Ակուտագավան գրում է ինքնակենսագրական ոճի երկեր, որոնցից է «Իմ մասին այն տարիներին» պատմվածքը։ Հաջորդ աշխատանքներից է «Պիգմեյի խոսքերը» (1923-26) աֆորիզմների և տարբեր թեմաներով էսսեների հավաքածուն։ Այնտեղ Ակուտագավան իր մասին այսպես է գրում. «Ես խիղճ չունեմ. Ես ունեմ միայն նյարդեր»։ Ինքնակենսագրական «Ատամնավոր անիվներ» ստեղծագործության մեջ նկարագրում է իր հալյուցինացիները (տեսիլք)։

Կյանքի վերջին տարիներին Ակուտագավան ունենում է ծանր նյարդային ապրումներ։ Նրան հետապնդում են ինքնասպանության մասին մտքեր, ինչի մասին գրված է նրա «Ապուշի կյանքը», «Ատամնավոր անիվներ» և «Նամակներ հին ընկերոջը» գրվածքներում։

1927 թվականի հուլիսի 24-ին նա ինքնասպան է լինում ընդունելով «Բարբիտալ» դեղամիջոցի մեծ քանակություն։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

տարի բնօրինակ անվանում հայերեն անվանում
1914 老年 Ծերունին
1915 羅生門 Ռասյոմոնի դարպասները
1916 Քիթ
MENSURA ZOILI Մենզուրա Զոիլի
芋粥 Բատատի ճաշ
手巾 Թաշկինակ
煙草と悪魔 Ծխախոտ և սատանա
1917 さまよえる猶太人
戯作三昧
հունվար 1917 Երջանկություն
ապրիլ 1917 道祖問答
ապրիլ - հունիս 1917 偸盗 Կողոպուտ
1918 蜘蛛の糸 Սարդոստայն
地獄変 Դժոխքի տանջանքները
邪宗門
奉教人の死 Սուրբը
枯野抄
るしへる
1919 犬と笛 Շներ և սուլոց
きりしとほろ上人伝
魔術 Մոգության հրաշքները
蜜柑 Մանդարիններ
1920 舞踏会 Գնդակ
南京の基督 Նանկինյան Քրիստոսը
杜子春
アグニの神 Ագնի աստվածը
1921 藪の中 Բաժակում
1922 将軍 Գեներալ
三つの宝
トロツコ Սայլակ
魚河岸 Ձկան շուկա
おぎん
仙人
օգոստոս 1922 六の宮の姫君
1923 - 1927 侏儒の言葉 Պիգմեյի խոսքերը
1923 漱石山房の冬
猿蟹合戦 Կապիկի պայքարը ծովախեցգետնի հետ
Ճուտիկը
おしの Օ-Սինո
あばばばば Ա-բա-բա-բա-բա
保吉の手帳から Յասուկիտիի նոթերից
1924 一塊の土
1925 大導寺信輔の半生 Դայդոձի Սինսկեի կյանքի կեսը
1926 点鬼簿 Ժառանգություն
1927 玄鶴山房
河童 Ջրայինների աշխարհում
誘惑
浅草公園
文芸的な、余りに文芸的な
歯車 Ատամնավոր անիվներ
或阿呆の一生 Ապուշի կյանքը
西方の人 Արևմուտքի մարդիկ
続西方の人 Արևմուտքի մարդիկ (շարունակություն)

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակուտագավայի մի քանի գրվածքների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր։

Դրանցից են՝

«Թավուտում» նովելի հիման վրա.

  • «Ռասյոմոն» ((ճապոներեն) 羅生門, 1950), ռեժիսոր Ակիրա Կուրոսավա
  • «Երկաթյա լաբիրինթոս» ((անգլ.) Iron Maze, 1991), ռեժիսոր Յեսիդա Հիրոակի
  • «Թավուտում» ((ճապոներեն) 籔の中, 1996), ռեժիսոր Սատո Հիսայասու
  • «MISTY» (1997), ռեժիսոր Սաեգուսա Կենկի

«Նանկինյան Քրիստոսը» նովելի մոտիվներով.

  • «Նանկինյան Քրիստոսը» (չին. 南京的基督, 1995), ռեժիսոր Տոնի Աու

«Վհուկը» նովելի մոտիվներով.

  • «Վհուկը» ((ճապոներեն) 妖婆, 1976), ռեժիսոր Տադասի Իմաի

Ակուտագավան հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թավուտում (պատմվածքներ), Ե., Հայպետհրատ, 1964, 61 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Նորայր Ադալյան։ Բովանդակությունը՝ Ռասյոմոնի դարպասը; Տարօրինակ պատմություն; Օրիորդ Ռոկամոնիան; Թավուտում։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկխոսություն խավարում։ «Գարուն», 1982, թիվ 10, էջ 88։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 34. — ISBN 978-2-221-06888-5
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Акутагава Рюноскэ // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Ճապոներեն Վիքիպեդիա (яп.) — 2001.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Keene, Donald. Dawn to the West. Columbia University Press; (1998). ISBN 0-231-11435-4
  • Ueda, Makoto. Modern Japanese Writers and the Nature of Literature. Stanford University Press (1971). ISBN 0-8047-0904-1
  • Rashomon and Seventeen Other Stories - the Chronology Chapter, Trans. Jay Rubin. Penguin Classics (2004). ISBN 0-14-303984-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 236