Jump to content

Ապուշի կյանքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապուշի կյանքը
ՀեղինակՌյունոսկե Ակուտագավա
Տեսակգրական ստեղծագործություն
Լեզուճապոներեն
Ստեղծման տարեթիվ1927

«Ապուշի կյանքը» կարճ պատմվածք, որը գրել է Ակուտագավա Ռյունոսկեն։ Հրատարակվել է «Katai» ամսագրի 1927 թվականի հոկտեմբերի համարում։

Այս տեքստը հայտնաբերվել է Ակուտագավայի ինքնասպանությունից հետո 1927 թվականին, և բաղկացած է 51 շատ կարճ պատմվածքներից։ Ասում են, որ Ակուտագավան սա գրել է իր կյանքին հետադարձ հայացք գցելով և այն համարվում է ինքնակենսագրություն։ Սա մանրամասն նկարագրված է ընկերոջն ուղղված ինքնասպանության գրառման մեջ։ Սկզբում կա տեքստ՝ ուղղված Մասաո Կումեին։

Վեպում հիշատակվում են մեծ թվով եվրոպացի գրողներ, ինչպիսիք են Շառլ Բոդլերը, Ֆլոբերը, Ժան-Ժակ Ռուսոն, Վիլոն, Կոկտոն եւ այլոք, ինչպես նաև նշվում են իմպրեսիոնիստ նկարիչներ, ինչպիսին է Սեզանը։ Կան նաև այլ ժամանակաշրջանների դասական արվեստի գործիչներ։

Վեպի 5-րդ գլխում նշված «ավագը» Ջունիչիրո Տանիզակին է[1], 10-րդ գլխի «ուսուցիչը» Նացումե Սոսեկին է, իսկ 50-րդ գլխի խենթ ընկերը Կոջո Ունոն է։

Ներածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաղկացած է երեք գլխից. «Ապուշի կյանքը», «Գաճաճի ասույթները» և «Էսսեներ, մանրապատումներ»։ Վերջինս ներառում է «Գորտը», «Կինը», «Դաշնամուրը», «Տարեվերջյան մի օր» և «Երկխոսություն մտության մեջ» կարճ պատմվածքները։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին գիրքը հրատարակվել է հայերեն Երևանում «Քյուրքչյանի» հրատարակչության կողմից Նունե Թովմասյանի թարգմանությամբ[2]։ Գրքի դիզայնի հեղինակը Արմեն Քյուրքչյանն է, խմբագիրը` Մարգարիտ Արիստակեսյանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 芥川龍之介 (1966-12-17). «5». 河童・或る阿呆の一生. էջ 174. ISBN 978-4-10-102506-3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին. {{cite book}}: Text "和書" ignored (օգնություն)本作の第五項『我』の文中の「彼の先輩」という言葉に註が付けられており、「谷崎潤一郎のこと。」とある
  2. https://www.facebook.com/KyurkchyanPublishing/photos/a.490552397646234/2696327843735334/