Տանիձակի Ջունիտիրո
Տանիձակի Ջունիտիրո ճապ.՝ 谷崎潤一郎 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 24, 1886[1][2][3][…] |
Ծննդավայր | Nihonbashi-ku, Tokyo Prefecture, Ճապոնիա |
Վախճանվել է | հուլիսի 30, 1965[1][4][2][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Աթամի, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Մասնագիտություն | գրող, վիպասան և սցենարիստ |
Լեզու | ճապոներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Տոկիոյի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | The Makioka Sisters?, Naomi?, Quicksand?, The Tattooer? և Some Prefer Nettles? |
Պարգևներ | |
Ամուսին | Matsuko Tanizaki? |
![]() |
Տանիձակի Ջունիտիրո (ճապ.՝ 谷崎 潤一郎, հուլիսի 24, 1886[1][2][3][…], Nihonbashi-ku, Tokyo Prefecture, Ճապոնիա - հուլիսի 30, 1965[1][4][2][…], Աթամի, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի գրող, դրամատուրգ[5][6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տանիձակին ծնվել է Տոկիոյի տպագրատան սեփականատիրոջ ունևոր կոմերսանտի ընտանիքում։ Իր «Մանկական տարիներ» գրքում (ճապ.՝ Yshshō Jidai, 1956), Տանձակին խոստովանել է, որ իր մանկության տարիներին պարել է։ Սակայն ընտանիքի ֆինանսական վիճակը ժամանակի ընթացքում խիստ վատացել է, և նա ստիպված է եղել տեղափոխվել Տոկիոյի մեկ այլ շրջան և աշխատել է որպես ուսուցիչ։ Տանիձակին ուսանել է Տոկիոյի համալսարանի գրականության ֆակուլտետում, սակայն ստիպված է եղել ուսումը թողնել 1911 թվականին, երբ ֆինանսական դժվարությունները նրան թույլ չեն տվել վճարել ուսման վարձը[7]։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին գրական քայլերը գրողը ձեռնարկել է 1909 թվականին։ Նրա առաջին աշխատանքը գրական ամսագրում հրապարակված մեկ գործողությամբ պիեսն էր։ Ստեղծագործական վաղ փուլում Տանիձակին գրականության մեջ նատուրալիզմի մոլի հակառակորդն էր։ Նա եղել է մոդեռնիզմի, ավանգարդիզմի, ռոմանտիզմի և փիլիսոփայության հետևորդ. փորձ է արել իր ստեղծագործության մեջ միավորել ավանդական ճապոնական գրական ճաշակները արևմտյան եվրոպական անկումային գրականության գեղագիտական սկզբունքների հետ։
Նրա ստեղծագործությունները տարբերվում էին այն ժամանակվա ճապոնացի գրականագետների ստեղծած այլ ստեղծագործություններից՝ մասնավորոպես ճակատագրական կանաց («Երեխաներ» (1910), «Գաղտնիք» (1911) և «Սատանա» (1912) պատմվածքներում) և ժամանակակից աղջիկների կերպարներով («Հիմարի սերը» վեպում)[8]։
Ստեղծագործական ուշ ժամանակահատվածում (1923-ական թվականներին), որը բնութագրվում է արևմտյան ազդեցությունից շեղմամբ և ճապոնական հնություն և գեղագիտության աշխարհում ընկղմամբ։ 1965 թվականին գրողի մահից հետո «Տյուոկորոնսյա» հրատարակչությունը սահմանել է Տանձիակի Ջունիտիրոյի անվան մրցանակ։ Ռեժիսոր Յասուձո Մասումուրան Տանիձակիի ստեղծագործությունների հիման վրա ստեղծել է մի շարք կինոժապավեններ («Հիմարի սերը», «Դաջվածք» և այլն)։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Դաջվածք» և «Ցզիլին»(XX դարի 10-ական թվականների սկիզբ)
- «Փոքրիկ պետություն» (1918)
- «Հիմարի սերը» (1925)
- «Սվաստիկա» (1928—1930)
- « Ստվերի գովասանք» (1934)
- «Լիանի Յոսինո» (1931)
- «Կույրի պատմությունը» (1931)
- «Ասիկարի» (1932),
- «Սյունկինի պատմությունը» (1933)
- «Վիպակ Գենզիի մասին» (20-րդ դարի 30-ական թթ.)
- «Մանր ձյուն» (1943-1948)
- «Սիգեմոտոի մայրը» (20-րդ դարի 50-ական թթ.)
- «Բանալի» (1956)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mainichi Culture Prize (1947)
- Ասահի Մրցանակ (1948)
- Մշակույթի Շքանշան (1949)
- Մշակույթի վաստակավոր գործիչ (1951)
- Mainichi Art Prize (1962)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Танидзаки Дзюнъитиро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Nomination Database
- ↑ Four Japanese were nominees for ’64 Nobel literature prize: documents - Japan Times
- ↑ See Lamarre
- ↑ Jansen, Marius B. (2000). The Making of Modern Japan, p. 643.
|