Դերսու Ուզալա (ֆիլմ, 1975)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դերսու Ուզալա (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Դերսու Ուզալա
Дерсу Узала
ԵրկիրՍՍՀՄ
Ժանրդրամա, արկածային
ՀիմքQ19198891? և Dersu Uzala
Թվական1975
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱկիրա Կուրոսավա
ՊրոդյուսերՅեյտի Մացուե
Նիկոլայ Սիզով
Սցենարի հեղինակԱկիրա Կուրոսավա
Յուրի Նագիբին
ԴերակատարներՄաքսիմ Մունզուկ
Յուրի Սոլոմին
ՕպերատորՖեոդոր Դոբրոնրավով
Յուրի Գանտման
Ասակաձու Նակաի
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
Պատմվածքի վայրԽՍՀՄ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Atelier 41
Daiei Studios
Տևողություն141 րոպե
Բյուջե4 000 000 դոլլար

«Դերսու Ուզալա», սովետա-ճապոնական գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1975 թվականին Ակիրա Կուրոսավայի կողմից Վ. Կ. Արսենևի ստեղծագործության մոտիվներով։ Ակիրա Կուրոսավայի միակ ֆիլմն է նկարահանված լայնաֆորմատ 70 մմ-անոց սովետական կինոժապավենի վրա։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում նկարագրվում է 1900-ականների սկզբին ռուս ճանապարհորդ և գրող Վլադիմիր Արսենևի հետաքրքիր ճանապորհորդության մասին, իսկ իրադարձությունների կենտրոնում ֆիլմի գլխավոր հերոս, տայգայում բնակվող, իմաստուն, բարի և խիզախ որսորդ Դերսու Ուզալան է, ով ուղեկցելով և օգնելով արշավախմբին դառնում է Արսենևի ընկերն ու բարեկամը, հարազատ դառնալով նաև արշավախմբի անդամներին։

Նրանց ճանապարհորդությունը ուսուրական տայգայով լի է վտանգավոր արկածներով, որն էլ կազմում է ֆիլմի սյուժեն։ Ֆիլմը Դերսու Ուզալայի աչքերով նկարագրում է մեզ շրջապատող աշխարհը, նկարագրելով մարդկային հարաբերությունների, ընկերության, անհատի մասին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է 7 տարբեր կինոմրցանակ, այդ թվում 1 Օսկար, Օսկար լավագույն օտարերկրյա ֆիլմի համար անվանակարգում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]