Դերսու Ուզալա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դերսու Ուզալա (այլ կիրառումներ)
Դերսու Ուզալա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1849 |
Ծննդավայր | Ussuri krai, Ռուսաստան |
Մահացել է | մարտի 13, 1908 |
Մահվան վայր | Խաբարովսկի երկրամաս, ԽՍՀՄ |
Կրոն | անիմիզմ |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և որսորդ |
![]() |
Դերսու Ուզալա (1849, Ussuri krai, Ռուսաստան - մարտի 13, 1908, Խաբարովսկի երկրամաս, ԽՍՀՄ), նանայացի որսորդ, ողջ կյանքը ապրել է տայգայում։ Կնոջ և երեխաների մահից հետո ապրել է բաց երկնքի տակ և միայն ձմռանը ժամանակավոր յուրտ է սարքել։ Վլադիմիր Արսենևի «Դերսու Ուզալա» և «Ուսուրական երկրամասում» վեպերի հերոսն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերսու Ուզալան ծնվել է Ուսուրական երկրամասում։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվն անհայտ է։ Ջրծաղիկի համաճարակի պատճառով կործցրել է ողջ ընտանիքը։: Ուսուրի գետի հովտում թափառելով զբաղվել է մորթատու կենդանիների որսով։
1906 թվականից, որպես ուղեցույց մասնակցել է հայտնի ռուս ճանապարհորդ, գրող, հետախույզ Վլադիմիր Արսենևի գլխավորությամբ արշավախմբերի[1]։
Մահացել է ավազակային հարձակման արդյունքում, 1908 թվականի մարտի 13-ին Կորֆովսկայա երկաթուղային կայարանի մոտակայքում[2]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Արսենևի գրքի հիման վրա երկու ֆիլմ է նկարահանվել։ 1961 թվականինին ռեժիսոր Աղասի Բաբայանը նկարել է Դերսու Ուզալայի մասին առաջին կինոնկարը, որտեղ Կասիմ Ժակիբաևը խաղացել է Ուզալայի դերը։ Երկրորդ ֆիլմը նկարահանել է Ակիրա Կուրոսավան 1975 թվականինին։ Ուզալայի կերպարը էկրանավորել է Մաքսիմ Մունցուկը։ Ֆիլմը նվաճել «Ոսկե մրցանակ» և «FIPRESCI» մրցանակ Մոսկվայի 9-րդ միջազգային կինոփառատոնում[3] և 1976 թվականի «Օսկար» ՝ լավագույն օտարալեզու կինոնկարի համար[4]։
1981 թվականին հայտնաբերված Մարսի ուղեծիրը հատող աստերոիդների խմբի աստերոիդներից մեկը անվանվել է ի պատիվ Դերսու Ոզալայի[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ David Prynn and G. H. Harper: Amur Tiger. G H Harper, 2004, 978-0953299034, page 11
- ↑ Дерсу Узала. Сквозь тайгу Издательство: Терра - Книжный клуб (1997) Н. Е. Кабанова (ed.) ISBN 9785300010973
- ↑ «9th Moscow International Film Festival (1975)»։ MIFF։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին։ Վերցված է 2014 թ․ հունիսի 15
- ↑ «The 48th Academy Awards (1976) Nominees and Winners»։ oscars.org։ Վերցված է 2014 թ․ հունիսի 15
- ↑ «IAU Minor Planet Center»։ www.minorplanetcenter.net։ Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2
|