Վլադիմիր Արսենև
| Վլադիմիր Արսենև | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1872[1][2][3][…] |
| Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | սեպտեմբերի 4, 1930[1][4][5][…] (58 տարեկան) |
| Մահվան վայր | Վլադիվոստոկ, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Գերեզման | Naval Cemetery (Vladivostok) |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Վլադիմիրյան ռազմական ուսումնարան (օգոստոսի 12 (24), 1895)[6] |
| Երկեր | Դերսու Ուզալա և Q19198891? |
| Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ, գրող, ազգագրագետ, օդերևութաբան, ռազմական գործիչ, արևելագետ, ճանապարհորդ, արձակագիր և վիպասան |
| Աշխատատու | Khabarovsk museum named after Grodekov?[7] և Khabarovsk museum named after Grodekov?[7] |
| Ամուսին | Margarita Arseneva?[7][8] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Ամուրի մարզի ուսումնասիրության ընկերություն[6], Ռուսաստանի աշխարհագրական ընկերություն, NGS և Թագավորական աշխարհագրական ընկերություն |
| Ստորագրություն | |
Վլադիմիր Կլավդիևիչ Արսենև (ռուս.՝ Влади́мир Кла́вдиевич Арсе́ньев, օգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1872[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 4, 1930[1][4][5][…], Վլադիվոստոկ, Հեռավորարևելյան ափ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), գիտնական, ճանապարհորդ, գրող։
1899 թ. երիտասարդ սպա Արսենևը որոշ ժամանակով ծառայության ուղարկվեց Հեռավոր Արևելք։ Բայց, երբ տեսավ Ուսուրական անծայրածիր տայգան, Սիխոտե Ալինի վայրի լանջերը, լայնահուն գետերն ու օվկիանոսի անհյուրընկալ ափերը, հասկացավ, որ ընդմիշտ կմնա այստեղ։ Արսենևը տեսնում էր այդ գրեթե չհետազոտված երկրամասի անհատում հարստությունները և քաղցից ու հիվանդություններից մեռնող տեղացիների սոսկալի աղքատությունը։ Վաճառականները գալիս հասնում էին տայգա, որսորդներին և Ժենշեն որոնողներին հարբեցնում ոգելից խմիչքով և չնչին գներով նրանցից գնում բուժիչ «կյանքի արմատը», սամույրի և սևագորշ աղվեսի թանկարժեք մորթիները։ Այդ մորթիների և այլանդակ մարդուկի նմանվող փոքրիկ արմատների համար, որոնք գտնելն ավելի դժվար էր, քան ոսկու բնակտորը, նրանք պատրաստ էին մարդ սպանել։ Այդպես սպանեցին Արսենևի լավագույն բարեկամին ու հավատարիմ ուղեկցին, հիանալի բնախույզ, տայգաբնակ Դերսու Ուզալային, որը շատ անգամ էր փրկել Վլադիմիր Կլավդիևիչի կյանքը, ազատել նրան բազմաթիվ փորձանքներից։ Իր հավատարիմ բարեկամի և ուղեկցի հիշատակին Արսենևը գրեց «Դերսու Ուզալա» հետաքրքիր գիրքը, որը լույս է տեսել նաև հայերեն։ Արսենևը խիզախ էր չէր խուսափում ոչ մի աշխատանքից։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսենևը մահացավ գիտարշավի ժամանակ, մրսածությունից։ Նրա կյանքն ընդհատվեց 58 տարեկան հասակում, երբ նա լի էր եռանդով և ապագայի ծրագրերով։ Նա հրաշալի շատ գրքեր գրեց, բայց մի գիրք այդպես էլ չհասցրեց գրել, թեև ամբողջ ժամանակ նախապատրաստվում էր։ Դա պետք է լիներ գիրք այն մասին, թե ինչպես դառնալ ճանապարհորդ։ Բայց Արսենևի «Ուսուրական երկրամասով», «Դերսու Ուզալա», «Սիխոտե Ալինի լեռներում», «Հանդիպումներ տայգայում» և մյուս գրքերը պատմում են այն ամենից, ինչի մասին նա ուզում էր պատմել այդ չգրված գրքում։
Վլադիմիր Արսենևը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դերսու Ուզալա (վեպ), Ե., Պետհրատ, 1937, 349 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Հ. Սառիկյան։
- Դերսու Ուզալա (վեպ), Ե., Դարակ, 2020, 312 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Հակոբ Սառիկյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Арсеньев Владимир Клавдиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Литераторы Санкт-Петербурга. XX век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- 1 2 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 108—110. — ISBN 5-94848-245-6
- 1 2 Хисамутдинов А. А. В.К. Арсеньев, его коллеги-биологи и биологические исследования, Vladimir K. Arseniev, his fellow biologists and biological research (ռուս.) // Историко-биологические исследования — 2022. — Т. 14, вып. 2. — С. 33—49. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24412/2076-8176-2022-2-33-49
- 1 2 3 Ермацанс И. А., Болотский Ю. Л., Болотский И. Ю. «Загадочная» экспедиция В.К. Арсеньева: из истории исследования динозавров Приамурья, A mysterious expedition of V.K. Arseniev: from the history of dinosaur research in the Amur region (ռուս.) // Историко-биологические исследования — 2024. — Т. 16, вып. 1. — С. 110—127. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24412/2076-8176-2024-1-110-127
- ↑ Е.В. Васильева Н.И. Вавилов и ученые Дальнего Востока: «Народ здесь аховый, но много знающий…», N.I. Vavilov and scientists of the Far East (“The people here are awful, but they know a lot...”) (ռուս.) // Историко-биологические исследования — 2025. — Т. 17, вып. 2. — С. 78—98. — ISSN 2076-8176; 2500-1221
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Արսենև» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Արսենև» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Արսենև» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Սեպտեմբերի 10 ծնունդներ
- 1872 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 4 մահեր
- 1930 մահեր
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուս ճանապարհորդներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս աշխարհագրագետներ
- Ռուս ազգագրագետներ
- Ռուս արևելագետներ
- Ռուս արձակագիրներ
- Թոքաբորբից մահացածներ
- Ռուս ռազմական գործիչներ