Jump to content

Ազգային աշխարհագրական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային աշխարհագրական կազմակերպություն
Կազմակերպության պատկերանիշը
Изображение логотипа
Տեսակգիտական ընկերություն, կինոֆիլմերի արտադրության ընկերություն և հրատարակչություն
Երկիր ԱՄՆ[1]
ՀապավումԱԱԿ
ՀիմնադրվածՀունվարի 27, 1888 (1888-01-27)
Իրավ. կարգավիճակԳործող
ՆպատակներՆերշնչել մարդկանց մտածել մոլորակի մասին[2]
Գլխադասային գրասենյակՎաշինգտոն, ԱՄՆ
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՂեկավարՋոն Ֆահեյ
Գործադիր տնօրենԳերի Կնել
ՆախագահԳերի Կնել
Հիմնական մարմինՀոգաբարձուների խորհուրդ
Կամավորներ8000000
ՀիմնադիրGardiner Greene Hubbard?, Frank Baker? և Charles J. Bell?
Պարգևներ
Կայքnationalgeographic.com
38°54′18″ հս․. լ. 77°02′16″ ամ. ե.HGЯO

Ազգային աշխարհագրական կազմակերպություն(անգլ.՝ National Geographic Society (NGS)), աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող գիտական և կրթական կազմակերպություններից մեկը, որի գլխամասը գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ։ Նրա հետաքրքրության շրջանակներում է աշխարհագրությունը, բնագիտությունը և հնագիտությունը, միջավայրային ու պատմական պահպանման խթանումը, ինչպես նաև պատմության և աշխարհի մշակույթների ուսումնասիրությունը։ Կազմակերպության պատկերանիշը դիմանկարի դեղին շրջանակ է՝ ուղղանկյուն տեսքով, որը առկա է իր ամսագրերի առաջին էջին և հեռուստատեսային ալիքում։

Սրճարանների պարուհին, Ալժիր, 1917 թ.-ի նկար ‹‹National Geographic›› ամսագրից
National Geographic Explorer-ն այցելում է Անտարկտիդա

Ազգային աշխարհագրական կազմակերպությունը հիմնվել է 1888 թ.-ին, որպեսզի մեծացնի ու տարածի աշխարհագրության մասին գիտելիքները։ Նրա այժմյան նպատակն է ներշնչել մարդկանց մտածել մոլորակի մասին։ Կազմակերպությունը կառավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որի 19 անդամների մեջ ներառված են գործարարներ, ուսուցիչներ, նախկին պաշտոնյաներ և բնապահպաններ։

Կազմակերպությունը աջակցում է գիտական հետազոտություններին։ Այն ունի նաև պաշտոնական ամսագիր՝ National Geographic, որը հրատարակվում է 38 լեզվով։ Այն տպագրում է նաև այլ ամսագրեր, գրքեր, դպրոցական պարագաներ, քարտեզներ և համացանցային ու ֆիլմային արտադրանք տարբեր լեզուներով բազմաթիվ քաղաքներում։ Կազմակերպության կրթական հիմնադրամը դրամաշնորհներ է տալիս կրթական ընկերություններին և անհատներին՝ աշխարհագրական կրթությունը զարգացնելու համար[3]։ Հետազոտությունների ու ուսումնասիրությունների կոմիտեն տվել է ավելի քան 11000 դրամաշնորհ է տվել գիտական հետազոտությունների համար։

‹‹National Geographic››-ի տարատեսակ մեդիա միջոցները հասանելի են ավելի քան 500 մլն. մարդկանց ամսական[4]։ ‹‹National Geographic››-ը ունի հասարակության համար բաց թանգարան Վաշինգտոնում, որտեղ գտնվում է նաև կազմակերպության գլխամասը։ Այն օգնել է մարդկանց ցույց տալ հայտնի ճանապարհորդող ցուցանմուշներ, ինչպիսիք են 2010 թ.-ի ‹‹Քինգ Տուտ›› ցուցադրությունը, որի ժամանակ ներկայացված էին Եգիպտական փարավոնի գերեզմանի իրերը, ‹‹Աֆղանստանի մշակութային գանձերը››, որը բացվել էր 2008 թ.-ին և եղել է այլ երկրներում 18 ամսով, ինչպես նաև չինական Տերակոտե բանակը Վաշինգտոնում 2009-2010 թթ.-ին։

‹‹National Geographic››-ը ունի մանրածախ խանութներ Վաշինգտոնում, Լոնդոնում, Սինգապուրում, Կուալա Լումպուրում, Մադրիդում, Անդորրայում, Պալմա դե Մայորկայում, Պանամայում և Սիդնեյում։

Իտալացի ադմիրալ Էրնեստո Բուրզագլիին տրված պաշտոնական դիպլոմը, երբ նա անդամակցեց կազմակերպությանը 1928 թ.-ին

Ազգային աշխարհագրական կազմակերպությունը սկսել է գործել որպես գիտնականների և ճանապարհորդության մեջ հետաքրքրված հարուստ հովանավորների ակումբ[5]։ 1888 թ.-ի հունվարի 13-ին 33 ուսումնասիրողներ ու գիտնականներ հավաքվեցին ‹‹Cosmos›› ակումբում, Վաշինգտոնի Լաֆայետ հրապարակում գտնվող մասնավոր ակումբում, որպեսզի ստեղծեն աշխարհագրական գիտելիքներով հետաքրքրված հասարակություն։ Կանոնադրությունը պատրաստելուց և կազմակերպության կառուցվածքը որոշելուց հետո ստեղծվեց Ազգային աշխարհագրական կազմակերպությունը՝ հունվարի 27-ին։ Գարդիներ Գրին Հուբարդը դարձավ առաջին նախագահը, իսկ իր որդին՝ Ալեքսանդր Բելլը հաջորդեց նրան 1897 թ.-ին։ 1899 թ.-ին Բելլի որդին՝ Ջիլբերտ Հովեյ Գրոսվենորը դարձավ ‹‹National Geographic›› ամսագրի գլխավոր խմբագիրը և ծառայեց կազմակերպությունում 55 տարի՝ մինչև 1954 թ.-ը, իսկ Գրոսվենորի ընտանիքի անդամները ունեցան կարևոր դերեր կազմակերպության մեջ։

Գրոսնովերն ու Բելլը մշակեցին կազմակերպության հաջողակ մարկետինգային գաղափարը և նկարների օգտագործումը որպես նյութը ներկայացնելու գլխավոր միջոց։ Ներկայումս գործադիր տնօրենն ու նախագահն է Գերի Կնելը, հոգաբարձուների խորհրդի ղեկավարն է Ջոն Ֆահեյը, գլխավոր խմբագիրը՝ Սյուզան Գոլդբերգը։ Ջիլբերտ Մելվիլ Գրոսնովերը, խորհրդի նախկին ղեկավարը, ստացել է Ազատության նախագահի մեդալ 2005 թ.-ին՝ աշխարհագրական կրթության մեջ ներդրման համար։ 2004 թ.-ին կազմակերպության գլխամասային շինությունը Վաշինգտոնում առաջիններից մեկն էր, որ ստացավ ‹‹Global Green USA››-ի կողմից ստացավ ‹‹կանաչ›› հավաստագիրը[6][7]։ ‹‹National Geographic››-ը ստացել է նաև հեղինակավոր Աստուրի արքայազնի մրցանակը հաղորդակցության ու հումանիտար գիտությունների համար 2006 թ.-ի հոկտեմբերին Իսպանիայի Օվիեդո քաղաքում։

Գարդիներ Գրին Հուբարդը՝ առաջին նախագահը

Կազմակերպությունը հիմնել են 33 հիմնադիրներ[8]՝

  • Ադոլֆուս Վաշինգտոն Գրիլի
  • Ալմոն Հարիս Թոմսոն
  • Արթուր Փաուել Դեվիս
  • Չարլզ Բելլ
  • Քլարենս Դութոն
  • Քլիվլենդ Էբ
  • Քլինթոն Հարթ Մերիամ
  • Էդվարդ Էվերետ Հայդեն
  • Ֆրենկ Բեյկեր
  • Գարդիներ Գրին Հուբարտ
  • Ջորջ Բրաուն Գուդ
  • Ջորջ Քենան
  • Ջորջ Վալաս Մելվիլ
  • Ջիլբերտ Թոմփսոն
  • Գրով Կառլ Ջիլբերտ
  • Հենրի Գանետ
  • Հենրի Վեթերբի Հենշոու
  • Հենրի Միտչել
  • Հերբերտ Գովերնոր Օգդեն
  • Իսրայել Ռասել
  • Ջեյմս Հովարդ Գոր
  • Ջեյմս Քլարկ Վելինգ
  • Ջոն Ռասել Բարտլետ
  • Ջոն Վեսլի Փաուել
  • Մարկուս Բեկեր
  • Օտո Հիլգարդ Թիթման
  • Ռոբերտ Մալդրոու II
  • Ռոջերս Բիրնի
  • Սեմուել Գանետ
  • Վիլարդ Դրեյկ Ջոնսոն
  • Վիլիամ Բրամվել Փաուել
  • Վիլիամ Դալ
  • Վինֆիլդ Սկոտ Սկլեյ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Global Research Identifier Database — 2015.
  2. «National Geographic Press Room: Fact Sheet». National Geographic Society. Վերցված է 2009, օգոստոսի 28-ին.
  3. «National Geographic Education Foundation». National Geographic Society. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  4. «National Geographic Society». U.S. Department of State.
  5. Site designed by Shannon Roberts (2007, ապրիլի 24). «National Geographic CEO Says Nonprofit's Mission is Bringing the World to Readers». Mccombs.utexas.edu. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2010, հունիսի 6-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Global Green». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  8. «National Geographic founders». National Geographic Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014, հունվարի 9-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնական կայքեր
Հավելյալ աղբյուրներ
Նկարներ, քարտեզներ և այլ պատկերներ