Աղասի Բաբայան
Աղասի Բաբայանը (աջից) «Ռիմսկի Կորսակով» ֆիլմում | |
| Ծնվել է | դեկտեմբերի 21, 1921 |
| Ծննդավայր | Ազատավան |
| Մահացել է | նոյեմբերի 17, 1995 (73 տարեկան) |
| Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր և ռեժիսոր |
| Պարգևներ և մրցանակներ | |
Աղասի Հարությունի Բաբայան (դեկտեմբերի 21, 1921, Ազատավան (Չիգդամլու), Հայաստան - նոյեմբերի 17, 1995, Մոսկվա[1]), խորհրդային հայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1974)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը։ 1946 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտըի դերասանական բաժինը (ВГИК) (Բ. Բիբիկովի և Օ. Պիժովայի արվեստանոցը)։ 1948 թվականից աշխատել է կինոյում, սկսել է Երևանի կինոստուդիայում։ 1952 թվականին ավարտել է Համամիութենական Պետական Կինեմատոգրաֆիայի Ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը (Ս. Գերասիմովի արվեստանոցը)[2]։ 1952 թվականից աշխատել է «Մոսնաուչֆիլմ»-ում (հետագայում «Ցենտրնաուչֆիլմ»), որպես վավերագրական և գիտահանրամատչելի կինոնկարների հեղինակ-ռեժիսոր։
Հայաստանում նկարահանել է երկու ֆիլմ՝ «Երևանի կենդանաբանական այգին» (1950) և «Տեղ արևի տակ» (1975)[3]։
Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1949 - Արարատյան դաշտի աղջիկը
- 1952 - Ռիմսկի Կորսակով - Դարյան
- 1975 - Տեղ արևի տակ - ծաղրածու
- 1985 - Վերջին կիրակի - դրվագ
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1950 - Երևանի կենդանաբանական այգին
- 1957 - Կոլյա տանը մենակ է
- 1958 - Հետաքննությունը շարունակվում է
- 1961 - Դերսու Ուզալա
- 1972 - Тропой бескорыстной любви
- 1975 - Տեղ արևի տակ
- 1981 - Արջուկը, փոքրիկ և ուրիշները
- 1982 - Լուսանը արահետ է դուրս գալիս
- 1986 - Լուսանը վերադառնում է
- 1990 - Կորել է ընկեր
- 1994 - Լուսանը գնում է հետքերով
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Աղասի Բաբայանի կենսագրականը zarkfoundation.com կայքում
- ↑ Энциклопедический словарь кино. Москва: Советская энциклопедия. 1986. էջ 33.
{{cite book}}:|first=missing|last=(օգնություն) - ↑ «Աղասի Բաբայանը «Հայկական կինո» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
| ||||||
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Նոյեմբերի 17 մահեր
- 1995 մահեր
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի սցենարիստներ
- Խորհրդահայեր
- Խորհրդային դերասաններ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային սցենարիստներ
- Հայ դերասաններ
- Հայ կինոդերասաններ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ ռեժիսորներ
- Հայ սցենարիստներ