Մինչամուսնական սեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մինչամուսնական սեքս, սեռական ակտ, որը կատարում է զույգը մինչև օրինական ամուսնությունը։ Արևմտյան երկրներում մինչամուսնական սեքսը այսօր շատ տարածված է և հանցագործություն չի համարվում։ Զույգերի մեծամասնությունը սեռական հարաբերությունների մեջ է մտնում մինչև ամուսնությունը։

Միջնադարում մինչամուսնական կամ արտամուսնական սեքսուալ հարաբերությունները հանցագործություն էին համարվում և անվանվում շնություն։ Դրանց համար սահմանված էին դրամական տուգանքներ և անգամ մահապատիժ[1]։ Անբարոյական էր համարվում նաև երեխայի ծնունդը մինչև ամուսնություն, իսկ այն դեպքում, երբ հղի կինը ամուսնանում էր, հարսանիքը անցկացվում էր արագ և աննկատ՝ առանց հարսանեկան հանդիսավորության։

Շարիաթի օրենքները (Ղուրան 24:2) նախատեսում էին 100 հարված պատիժ մինչամուսնական սեքսի համար[2]։

Մերձավոր Արևելքում, որտեղ գործում են շարիաթի խիստ օրենքները, մինչամուսնական սեքսը արգելված է։ Սաուդյան Արաբիայում դրա համար կարող են անգամ քրեական գործ հարուցել։ Եմենի և Պակիստանի շատ պրովինցիաներում տեղի դատարանները կարող են մահապատժի ենթարկել աղջկան, իսկ տղամարդուն՝ մտրակով հարվածներին։ Եթե կինը պատահաբար հղիանում է, ապա, որպես կանոն, արագ ամուսնանում է կոնֆլիկտից խուսափելու համար։

Արևմտյան քաղաքակրթության մշակույթում, որտեղ դեռ դատապարտվում են մինչամուսնական սեռական հարաբերությունները, այն մարդկանց մոտ, որոնք զբաղվում են սեքսով, կարող է առաջանալ «Տրիստանի և Իզոլդայի սեքսուալ կոմպլեքսը», որի ժամանակ, մարդ զգում է միաժամանակ և մեղավորություն, և հաճույք։

Անվտանգ սեքսի պրակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկները խորհուրդ են տալիս այն մարդկանց, ովքեր մինչամուսնական սեռական հարաբերությունների մեջ են մտնում, սեռական ճանապարհով փոխանցվող վարակումներից նախազգուշության միջոցներ ձեռնարկել։ Հետերոսեքսուալ հարաբերությունների մեջ կա նաև չպլանավորած հղիության ռիսկ։ Ամբողջ աշխարհում ծրագրեր են անցկացվում դպրոցականներին ռեպրոդուկտիվ առողջության, անվտանգ սեքսի, սեքսուալ ինքնազսպման և ծնելիության կառավարման համար։

Չամուսնացած մարդկանց մեջ սեքսուալ ակտիվության բարձրացումը կարող է բերել դեռահասային հղիությունների և վարակումների թվի բարձրացմանը։ ԱՄՆ-ում դեռահասային հղիության ցուցանիշը 1000-ից մոտ 52,1 մարդ է, ինչը զարգացած երկրների մեջ ամենաբարձր ցուցանիշն է և գրեթե չորս անգամ բարձր է Եվրամիության միջին ցուցանիշից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Geschichte des Rechts(գերմ.)
  2. Frieder Leipold. Sexualität: Keuschheit als Ideal, Seite 2 // FOCUS, 14.07.2010(գերմ.)
  3. Treffers PE (November 2003)։ «Teenage pregnancy, a worldwide problem»։ Ned Tijdschr Geneeskd (Dutch, Flemish) 147 (47): 2320–5։ PMID 14669537