Jump to content

Ուղիղ կեսօրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղիղ կեսօրին
անգլ.՝ High Noon
ԵրկիրԱՄՆ
Ժանրվեստեռն[1][2][3][…] և Revisionist Western?[4]
Թվական1952, հունվարի 9, 1953[5], հուլիսի 24, 1952[6], հուլիսի 25, 1952[6] և հուլիսի 30, 1952[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրեդ Ցինեման[1][2][7][…]
ՊրոդյուսերՍթենլի Կրամեր և Կարլ Ֆորման
Սցենարի հեղինակԿարլ Ֆորման
ԴերակատարներԳերի Կուպեր[8][2][7][…], Գրեյս Քելլի[8][2][7][…], Քեթի Խուրադո[9][8][2][…], Eve McVeagh?[8][7], Թոմաս Միտչել[8][2][7][…], Լոյդ Բրիջես[8][2][7][…], Otto Kruger?[8][2][7], Լոն Չեյնի Կրտսեր, Հարի Մորգան[8][2][7], Լի Վան Քլիֆ[8][2][7], Ian MacDonald?[8][2][7], Ռոբերտ Ուիլկի[9][8][7], Շեբ Վուլի[9][8][7], Chubby Johnson?, Հարրի Շենոն[8][7], Ջեք Էլամ[8], Վիրջինիա Քրիսթին[8], Morgan Farley?, Lee Aaker?, Լարի Ջ․ Բլեյք, Howland Chamberlain?, Ջոն Դուսեթ, Harry Harvey? և James Millican?
ՕպերատորՖլոյդ Քրոսբի
ԵրաժշտությունԴմիտրի Տյոմկին
ՄոնտաժElmo Williams?
Պատմվածքի վայրԿանզաս և Նյու Մեքսիկո
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունUnited Artists
Տևողություն85 րոպե
Բյուջե730 000 $
 High Noon Վիքիպահեստում

Ուղիղ կեսօրին (անգլ.՝ High Noon), 1952 թվականին ռեժիսոր Ֆրեդ Ցինեմանի նկարահանած վեստեռն ժանրի ամերիկյան ֆիլմ, պատմության լավագույն վեստեռններից մեկը, արժանացել է 4 Օսկարի։

Շերիֆ Ուիլ Քեյնը իր հարսանիքի օրը տեղեկանում է, որ քաղաք է գալիս հանցագործ Ֆրենկ Միլլերը իր ընկերների հետ, ում մի անգամ ձերբակալել էր Քեյնը։ Միլլերի ավազակախմբի 3 անդամներ սպասում են նրան գնացքի կայարանում, որը պետք է ժամանի ուղիղ կեսօրին։ Քեյնի հարսնացուն՝ Էմին և ընկերները համոզում են նրան լքել քաղաքը։ Նա սկզբում համաձայնվում է և կառքով մեկնում է քաղաքից կնոջ հետ։ Սակայն ճանապարհի կեսից նրանք հետ են վերադառնում քաղաք, Ուիլը որոշում է չթողնել քաղաքը ավազակներին։

Էմին չի համաձայնվում այդ որոշման հետ և որոշում է մեկնել քաղաքից այդ նույն գնացքով։ Քեյնը մտատանջության մեջ այնուամենայնիվ մնում է քաղաքում և փորձում է քաղաքի բնակիչների մեջ իրեն օգնական փնտրել ավազակների հետ պայքարելու համար, սակայն ապարդյուն։

Արդյունքում նա մենակ է մնում 4 ավազակների դեմ և կարողանում է սպանել նրանցից 3-ին։ Կենդանի մնացած ավազակը պատանդ է վերցնում Էմիին, ով վերջին պահին վերադարձել էր քաղաք ամուսնու մոտ։ Ատրճանակի սպառնալիքի տակ Ուիլը դուրս է գալիս նրա դեմ, և վերջին պահին Էմիին հաջողվում դուրս պրծնել ավազակի ձեռքից և Ուիլը կարողանում է սպանել վերջին ավազակին։

Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Ուիլը գետին է նետում շերիֆի իր աստղը և կնոջ հետ մեկնում քաղաքից։

Գերի Կուպեր
Գերի Կուպեր
Գրեյս Քելլի
Գրեյս Քելլի

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ընդհանուր թվով ստացել է 12 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 8-ի, որոնց թվում՝
ստացել է 4 Օսկար

ներկայացվել է եղել ևս 3-ի

ստացել է 4 Ոսկե Գլոբուս

  • Դրամայի լավագույն դերասան - Գերի Կուպեր
  • Լավագույն օպերատոր - Ֆլոյդ Քրոսբի
  • Լավագույն երաժշտություն - Դմիտրի Տյոմկին
  • Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Քեթի Հուրադո, ներկայացված է եղել ևս 3-ի

Ստացել է նաև ԱՄՆ-ի գրողների գիլդիայի 1 մրցանակ, 1 Բոդիլ և այլն։

Վարկանիշային ցանկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներառված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում հետևալ տեղերում.

Կադրեր ֆիլմից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղիղ կեսօրին» հոդվածին։