Քեթի Խուրադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթի Խուրադո
Ծննդյան թիվ՝հունվարի 16, 1924(1924-01-16)[1][2][3][…]
Ծննդավայր՝Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանի թիվ՝հուլիսի 5, 2002(2002-07-05)[1][3][4][…] (78 տարեկան)
Վախճանի վայր՝Կուերնավակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[5][6][7]
Քաղաքացիություն՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն՝դերասանուհի, լրագրող, քննադատ, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0432827

Քեթի Խուրադո ( իսպ.՝ Katy Jurado ; ծնյալ Մարիա Քրիստինա Էստելա Մարսելա Խուրադո Գարսիա, իսպ.՝ María Cristina Estela Marcela Jurado García ; Հունվարի 16 , 1924 - հուլիսի 5, 2002 ), մեքսիկացի դերասանուհի, առաջին լատինաամերիկացին, ով ստացել է Օսկարի անվանակարգ (1955) և արժանացել «Ոսկե գլոբուս» մրցանակի։ 1950-1960-ական թվականներին լայն ժողովրդականություն վայելող վեսթերն ֆիլմերում տարաբնույթ կերպարներ տպավորիչ կերպով մարմնավորելով՝ մեքսիկացի բազմաթիվ երիտասարդ կինոդերասանուհիների համար ճանապարհ է հարթել ամերիկյան կինո մուտք գործելու համար[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա դերասանուհին ծնվել է մեքսիկական Գվադալախարա քաղաքում, մի ընտանիքում, որը համադրել է անդալուզյան արիստոկրատական արյունը գնչուների արյան հետ։ Նա իր դերասանական կարիերան սկսել է առաջին ամուսնուց բաժանվելուց հետո՝ 1950-ականներին Հոլիվուդում, իսկ ավելի ուշ վերադարձել է Մեքսիկա, որտեղ շարունակել է նկարահանվել ֆիլմերում։

Քեթիի ճանաչման ու համբավի հիմքը դրվել է մեքսիկական «Մենք աղքատ ենք» ֆիլմի թողարկումով։ 1954 թվականին նա առաջադրվել է Օսկարի «Կոտրված նիզակը» ֆիլմի համար՝ դառնալով առաջին լատինաամերիկացի դերասանուհին, ով առաջադրվել է այդ հեղինակավոր մրցանակին։ Մինչև 2003 թվականը, երբ Սալմա Հայեկը առաջադրվեց «Օսկարի» լավագույն դերասանուհի անվանակարգում, Քեթի Խուրադոն համարվել է միակ մեքսիկացի դերասանուհին էր, որը պայքարել է այդ մրցանակի համար։ Ավելի ուշ՝ 2007 թվականին, Ադրիանա Բառազան նույնպես առաջադրվել է այս մրցանակին։

Հանրահայտ «Ուղիղ կեսօրին» վեսթերնում սևահեր ու թխադեմ Խուրադոն մարմնավորել է Էլեն Ռամիրեսին՝ դառնալով ձյունաճերմակ Գրեյս Քելիի մրցակիցը և ստանալով «Ոսկե գլոբուս» երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։

Քեթի Խուրադոն կինոյում իր ներդրած ավանդի համար աստղ ունի Հոլիվուդի Փառքի ծառուղում (7065, Հոլիվուդյան բուլվար )։ Դերասանուհին այս մրցանակին արժանացել է կինոյի այլ գործիչների հետ Օսկարի 75 -- րդ մրցանակաբաշխության ժամանակ։

1953 թվականին մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերան վրձնել է Խուրադոյի դիմանկարը[9]։ 1998 թվականին հայտնի մեքսիկացի կոմպոզիտոր և երգիչ Խուան Գաբրիելը Que re'chula is Katy[10] երգը նվիրել է Քեթի Խուրադոյին։ 2018 թվականի հունվարի 16-ին դերասանուհուն է նվիրվել Google Doodle-ը[11]։

Դերասանուհին ամուսնացել։ է րկու անգամ։ Առաջին ամուսնուց՝ մեքսիկացի դերասան Վիկտոր Վելասկեսից, նա երկու երեխա ուներ (ամուսնալուծվել է 1943 թվականին)։ Նրա երկրորդ ամուսինը դերասան Էռնեստ Բորգեյնն էր (1959–1963):

Քեթի Խուրադոն մահացել է 2002 թվականին՝ 78 տարեկան հասակում, երիկամային անբավարարությունից և թոքային հիվանդությունից, Մեքսիկայի Կուերնավակա քաղաքում գտնվող իր տանը։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1952 ֆ Ուղիղ կեսօրին High Noon Հելեն Ռամիրես
1953 ֆ Գազանը El bruto Պալոմաма
1954 ֆ Կոտրված նիզակ Broken Lance սենյորա Դևերո
1956 ֆ Սեղան Trapeze Ռոզա О’Ֆլին
1960 ս Մարդը Արևմուտքից The Westerner Կառլոտա
1961 ֆ Միակնանի ասպետներ One-Eyed Jacks Մարիա Լոնգվորտ
1961 ֆ Բարրաբա Barabba Սառա
1962 ս Օրեր Մահվան հովտում Death Valley Days Լա Տուլես
1968 ֆ Մի կողմ քաշվի՛ր, Ջո՛ Stay Away, Joe Էննի Լայթքլաուդ
1973 ֆ Փեթ Գերեթն ու Բիլլի Քիդը Pat Garrett & Billy The Kid միսիս Բեյքեր
1977 ս Բարետան Baretta Ռոզա Քանզոն
1979 ս Չհորինված պատմություններ Tales of the Unexpected կին
1984 ֆ Հրաբխի ստորոտին Under the Volcano սենյորա Գրիգորիա
1996-1997 ս Առանց քեզ չեմ ապրի Te sigo amando Խուստինա
1998 ֆ Բլուրների ու հովիտների երկիրը The Hi-Lo Country Մեսսա

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակը Տարին Անվանակարգը Առաջադրված աշխատանքի վերնագիրը Արդյունքը
Օսկար 1955 թ Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի Կոտրված նիզակ Հաղթանակ
Ոսկե գլոբուս 1953 թ Լավագույն նորեկ դերասանուհի Ուղիղ կեսօրին Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի ֆիլմում Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://www.nndb.com/people/579/000092303/
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. Internet Broadway Database — 2000.
  5. http://community.combatsim.com/topic/26466-this-day-in-wwii-20-july-1940-1944/
  6. http://lubbockonline.com/stories/070602/wor_0706020083.shtml
  7. http://www.newprophecy.net/more5.htm
  8. «Katy Jurado, la mujer fatal que tuvo a Marlon Brando y John Wayne a sus pies». El Periódico de Catalunya (իսպաներեն). Catalunya, Barcelona, Spain: Grupo Zeta. 2018 թ․ հունվարի 16. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  9. «La belleza vista por el pincel de Diego Rivera - Impacto Latino». webcache.googleusercontent.com.
  10. «Que Rechula Es Katy - Juan Gabriel». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին.
  11. «94 года со дня рождения Кэти Хурадо» (ռուսերեն). www.google.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթի Խուրադո» հոդվածին։