Google Doodle

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Google-ի թեմատիկ նկարներ (Գրիֆոնաժ Google-ի համար, անգլ.՝ Google Doodle, doodle բառից, որը թարգմանաբար նշանակում է խզբզոց, նկարներ էջերի լուսանցքում), յուրահատուկ բացիկներ հայտնի իրադարձությունների առթիվ։ Դրանք հայտնվում են Google-ի գլխավոր էջում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին թեմատիկ նկարը «Այրվող մարդն» էր՝ Նևադա նահանգի (ԱՄՆ) Սև Ժայռ անապատում անցկացվող փառատոնի խորհրդանիշը։ Google ընկերության հիմադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը, որոնք գնացել էին փառատոնին, այդ կերպ հայտնել են իրենց ժամանակավոր բացակայության մասին[1][2]։ Այդ գաղափարը դուր է եկել օգտատերերին։

Հաջորդ նկարները ստեղծել են հրավիրված վեբ դիզայներները, մինչև որ վարձեցին Դենիս Խվանգին, որը 2000 թվականին նախագծեց Բաստիլի գրավման օրվա պատկերանշանը[3]։

Google Doodle-ի թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենիֆեր Գոմ, գրիֆոնաժներ նկարողներից մեկը

Թեմատիկան չափազանց ընդգրկուն է։ Google-ը հիմնականում ողջունում է օգտատերերին տարբեր տոների առիթով, օրինակ՝ Սուրբ ծնունդ (դեկտեմբերի 25), Ամանոր, Սուրբ Վալենտինի օր (փետրվարի 14) և այլն։

Թեմատիկ նկարները նվիրվում են նշանավոր նկարիչների, գրողների, գիտնականների և գործիչների տարեդարձին, ինչպես Ալբերտ Այնշտայնը, Լեոնարդո դա Վինչին, Պարսիվալ Լոուելը, Էդվարդ Մունկը, Թագորը, Նիկոլա Տեսլան, Մուգ Ռոբերտը, Բելա Բարտոկը, Ռենե Մագրիտը, Ջոն Լենոնը, Ակիրա Կուրոսավան, Հերբերտ Ուելսը, Սեմյուել Մորզե, Ֆրեդի Մերկուրի, Հանս Քրիստիան Էրստեդը, Մահաթմա Գանդին, Դենիս Գաբորը, Կոնստանդին Բրանկուզին, Անտոնիո Վիվալդին, Ժյուլ Վեռնը, Ագաթա Քրիստին, Ստանիսլավ Լեմը, Վլադիմիր Ավկսենտին, Իլյա Ռեպինը, Բելլա Ախմադուլինան[4]։

Մեկ այլ տարածված թեմա է պատմական իրադարձությունների տոնումը։ Օրինակ, Lego կոնստրուկտորի 50-ամյակին օգտագործվել է կոնստրուկտորի մասերից կազմված պատկերանշան[5]։ 2010 թվականի մայիսի 21-ին Pac-Man խաղի թողարկման առթիվ հայտնվել է առաջին ինտերակտիվ նկարը[6]։

2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ տարբեր սպորտաձևերի նվիրված նկարները փոփոխվում էին ամեն օր։

Google-ը փոխում է իր պատկերանշանը նաև օգտատիրոջ ծննդյան օրվա առթիվ, եթե նա մուտք է գործում իր մասնակցային էջ։

Նախագծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերանշանների նախագծմամբ զբաղվում է Google-ի խումբը։ proposals@google.com էլեկտրոնային փոստին ամեն օր ուղարկվում են բազմաթիվ գաղափարներ և առաջարկություններ հաջորդ թեմայի վերաբերյալ։ 2012 թվականի դրությամբ գլխավոր էջի համար ստեղծվել են ավելի քան 1000 նկար ամբողջ աշխարհում, որոնք կոչված էին՝ հիշեցնելու հետաքրքիր իրադարձությունների և նշանավոր տարեդարձերի մասին։

Գրիֆոնաժ ՀՀ Անկախության տոնի առթիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Google-ի գրիֆոնաժը՝ նվիրված ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձին

Կան Google-ի գլոբալ գրիֆոնաժներ, որոնք երևում են ամբողջ աշխարհում, և գրիֆոնաժներ, որոնք երևում են առանձին երկրի կամ երկրների դոմեններում։ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին Google-ը տեղադրել է անիմացիոն գրիֆոնաժ, որտեղ ծածանվում է հայկական եռագույնը։ Գրիֆոնաժը երևացել է ամբողջ աշխարհում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Doodle 4 Google»։ Google։ Վերցված է April 23, 2014 
  2. «Burning Man Festival»։ Google.com։ August 30, 1998։ Վերցված է April 23, 2014 
  3. «Meet the people behind the Google Doodles»։ The Guardian։ April 12, 2014։ Վերցված է September 27, 2014 
  4. «Stress Cultlogos»։ Google։ Վերցված է August 14, 2009 
  5. «Google doodles a fresh beginning on New Year's Day»։ IBN Live։ December 31, 2011։ Վերցված է December 31, 2011 
  6. 20005528-52.html Google gets Pac-Man fever
  7. Google-ը doodle-ով շնորհավորել է Հայաստանի Անկախության 28-ամյակը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]