Jump to content

Ջասթին Տերու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջասթին Տերու
անգլ.՝ Justin Theroux
Ծնվել էօգոստոսի 10, 1971(1971-08-10)[1][2][3] (55 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, ԱՄՆ[4]
ԿրթությունԲենինգթոնի քոլեջ (1993), The Field School?, Բաքսթոնի դպրոց և Բրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, հնչյունավորող, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
ԸնտրանիWanderlust?
Ծնողներհայր՝ Eugène Theroux?[5], մայր՝ Phyllis Grissim?[5]
Ամուսին(ներ)Ջենիֆեր Անիսթոն
Համատեղ ապրող(ներ)Ջենիֆեր Անիսթոն[6][7]
ԱնդամությունԱմերիկայի գրողների գիլդիա, Արևելյան

Ջասթին Փոլ Թերու (անգլ.՝ Justin Paul Theroux, օգոստոսի 10, 1971(1971-08-10)[1][2][3], Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Մալհոլանդ Դրայվ» (2001) և «Ներքին կայսրություն» (2006) ֆիլմերում ռեժիսոր Դեյվիդ Լինչի հետ համագործակցության համար, ինչպես նաև «Լքվածները» (2014—2017) հեռուստասերիալում Քևին Հարվիի դերով։

Ջասթին Տերուն «Անհաջողության զինվորներ» (2008), «Երկաթե մարդը 2» (2010), «Դարերի ռոքը» (2012) և «Zoolander 2» (2016) ֆիլմերի սցենարիստն է։

Ծնվել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան) գրող Ֆիլիս Գրիսիմ Թերուի և Յուջին Ալբերտ Թերուի ընտանիքում։ Նրա հայրը «Baker & McKenzie» ընկերության իրավաբան էր։ Տերուն գրող Փոլ Թերուի, վիպասան և բանաստեղծ Ալեքսանդր Թերուի, գրող Փիթեր Թերուի, ինչպես նաև վիպասան և մանկավարժ Ջոզեֆ Փերուի զարմիկն է[8]։ Նա նաև բրիտանացի լրագրողներ ու ռեժիսոր-վավերագիրներ Լուի ու Մարսել Թերուների զարմիկն է։ Ջասթին Թերուի հայրն ունի ֆրանկոկանադական և իտալական ծագում։

Ֆիլմերում Թերուի առաջնախաղը կայացել է 1996 թվականին Մերի Հերոնի «Ես գնդակահարել եմ Էնդի Ուորհոլին» ֆիլմում։ 1997 թվականին նկարահանվել է նաև «Ռոմին և Միշելը շրջանավարտների հանդիպմանը» ֆիլմում։ Այդ ժամանակից սկսած նա հասցրել է խաղալ Ֆրենք Մաքգինեսի Բրոդվեյի թատրոնում բեմադրված «Observe the Sons of Ulster Marching Towards the Somme» ներկայացման մեջ։ 2000-ական թվականներին իր թատերական կարիերան շարունակել է այլ թատրոններում։ Նկարահանվել է նաև այնպիսի կատակերգություններում, ինչպիսիք են «Չարլիի հրեշտակները. միայն առաջ», «Բաքստեր», «Կոտրված սրտերի ակումբը» և «Zoolander» ֆիլմերում։ Ի թիվս այլոց նկարահանվել է նաև այնպիսի ֆիլմում, ինչպիսին է «Ամերիկյան պսիխոպաթ»-ը։ Թերուն նկարահանվել է նաև Դեյվիդ Լինչի «Ներքին կայսրություն» և «Մալհոլանդ Դրայվ» ֆիլմերում։

2003 թվականին նկարահանվել է Muse խմբի «Hysteria» երգի տեսահոլովակում։

2006 թվականին նկարահանել է իր առաջին «Նվիրում» ֆիլմը, որը ներկայացվել է «Սանդենս» կինոփառատոնին։

2008 թվականին Թերուի սցենարով նկարահանվել է «Անհաջողության զինվորները» ֆիլմը։

2009 թվականին Թերուն մասնակցել է Call of Duty: Modern Warfare 2 խաղի ձայնակցմանը։

2010 թվականին նկարահանվել է «Երկաթե մարդը 2» ֆիլմը, որի սցենարիստը դարձյալ Թերուն էր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2011 թվականներին հարաբերությունների մեջ է եղել կոստյումների նկարիչ Հայդի Բիվենսի հետ[9]։ 2011 թվականին սկսել է հանդիպել դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի հետ, որի հետ ծանոթացել է «Ճանապարհորդության ծարավ» ֆիլմի նկարահանումների ժամանակ[10]։ Նրանք նշանվել են 2012 թվականի օգոստոսին[10] և ամուսնացել 2015 թվականի օգոստոսի 5-ին Լոս Անջելեսի իրենց տանը[11]։ 2018 թվականի փետրվարին Թերուն և Էնիսթոնը հայտարարել են բաժանման մասին[12]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ֆ Ես գնդակահարել եմ Էնդի Ուորհոլին I Shot Andy WarholՄարկ
1997 ֆ Ռոմին և Միշելը շրջանավարտների հանդիպմանը Romy and Michele's High School ReunionԿովբոյ
1997 ֆ Արյունալի ուտոպիա Below UtopiaԴենիել Բեքեթ
1997 ֆ Երազանքի տունը Dream HouseՄարկ Բրուքս
1998 ֆ Գորտեր օձերի համար Frogs for SnakesՖլավ Սանտանա
1998 ֆ Dead BrokeՋեյմս
1998 ս Թաքնված ոստիկանները New York UndercoverՖրենկի Սթոուն
1998 ս Էլի Մաքբիլ Ally McBealՌեյմոնդ Բրաուն
1998 ս Սփին սիթի Spin CityՓիթ
1998 հֆ Բրոնքս շրջան Bronx County
1998-1999 ս Սեքսը մեծ քաղաքում (հեռուստասերիալ) Sex & The CityՋարեդ/Վոն Վայզել
1999 հֆ Մեղսավորները Sirensսպա Դևիդ Բոնտեմպո
2000 ֆ Ամերիկյան պսիխոպաթ American PsychoԹիմոթի Բրայս
2000 ֆ Կոտրված սրտերի ակումբը The Broken Hearts Club: A Romantic ComedyՄարշալ
2001 ֆ Քնկոտ աղջնակը The Sleepy Time GalՌեբեկայի ընկեր
2001 ֆ Մալհոլանդ Դրայվ Mulholland Dr.Ադամ Քեշեր
2001 ֆ Zoolander Zoolanderդիջեյ
2000-2001 ս Արևելյան այգի The DistrictՆիք Փիրս
2003 ֆ Չարլիի հրեշտակները. միայն առաջ Charlie's Angels: Full ThrottleՇեյմաս Օ'Գրեյդի
2003 ֆ Դյուպլեքս (ֆիլմ) DuplexՔուփ
2003 ս Լրտեսուհին AliasՍայմոն Ուոքեր
2003-2004 ս Հաճախորդը միշտ մեռած է Six Feet UnderՋո
2003 ֆ Հեփի էնդ Nowhere to Go But UpՋեք
2005 ֆ Քաղցրավենիքով անծանոթները Strangers with CandyԿարլո Հոնքլին
2005 հֆ Confessions of a Dog
2005 ֆ Բաքստեր The BaxterԲրեդլի Լեյք
2005 ֆ Լեգենդ Լյուսի Քիզի մասին The Legend of Lucy KeyesԳայ Քուլի
2006 ֆ Վերադարձ Ռաջապուր Return to RajapurՋերեմի Ռիարդոն
2006 ֆ Մայամիի ոստիկանություն Miami Viceդետեկտիվ Լարի Սիտո
2006 ֆ Ներքին կայսրություն Inland EmpireԴևոն Բերք / Բիլի Սայդ
2007 ֆ Կոտրված անգլերենը Broken EnglishՆիք Գեյբլ
2007 ֆ Տասը պատվիրան The TenՀիսուս Քրիստոս
2008 ս Ջոն Ադամս John AdamsՋոն Հենքոք
2008 կֆ Անհաջողության զինվորները Tropic Thunder: Rain of MadnessՅան Յուրգեն / պատմիչ
2010 ս Այգիներ և հանգստի գոտիներ Parks and RecreationՋասթին Անդերսոն
2010 մֆ Մեգաուղեղ MegamindՄեգաուղեղի հայր
2011 ֆ Ձերդ մեծություն Your HighnessԼիզար
2011 հֆ DocumentalՅան Յուրգեն
2012 ֆ Ճանապարհորդության ծարավ WanderlustՍեթ
2014-2017 ս Լքվածները The LeftoversՔևին Հարվի
2016 ֆ Աղջիկը գնացքում (ֆիլմ) The Girl on the TrainԹոմ
2017 մֆ Լեգո ֆիլմ. Նինձյագո The LEGO Ninjago MovieԼորդ Գարմադոն
2017 ֆ Աստղային պատերազմներ. Վերջին ջեդայիները Star Wars: The Last Jedi
2017-2019 ս Տանը Էմի Սեդարիսի հետ At Home with Amy Sedarisտարբեր դերեր
2018 ֆ Համր MuteԴյուք Թեդինքթոն
2018 ֆ Լրտեսը, որը խաբեց ինձ The Spy Who Dumped MeԴրյու
2018 ս Մարդասպան Maniacբժիշկ Ջեյմս Ք. Մանթլերեյ
2018 ֆ Ըստ սեռային հատկանիշի (ֆիլմ) On the Basis of SexՄել Վուլֆ
2018 ֆ Բամբլբի BumblebeeԴրոփքիք
2019 ֆ Ջոկեր (ֆիլմ, 2019) JokerԻթան Չեյզ
2019 ֆ Լեդին և Թափառականը (ֆիլմ) Lady and the TrampԹափառական
2019 մս Ռիկ և Մորտի Rick and MortyՄայլզ Նայթլի
2021 ֆ Կեղծ դրականը False PositiveԷդրիան
2021 ֆ Վայոլեթ VioletՁայն

Այլ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Ծանոթագրություն
2007 Посвящение /Dedication
Այո
Այո
2008 Անհաջողության զինվորները. խելագարության անձրևը
Այո
կարճամետրաժ
Անհաջողության զինվորները
Այո
Այո
2010 Մեգաուղեղ
Այո
կրեատիվ խորհրդատու
Երկաթե մարդը 2
Այո
2011 Documental
Այո
Այո
2012 Դարերի ռոքը
Այո
2016 Zoolander 2
Այո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. 1 2 BD Gest' (ֆր.)
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #142534579 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
  6. ↑ http://people.com/celebrity/jennifer-aniston-and-justin-theroux-marry-in-bel-air-on-august-5/ — People, 2015.
  7. ↑ https://people.com/movies/jennifer-aniston-justin-theroux-breakup-relationship-details/ — People, 2018.
  8. ↑ Hines, Barbara (1980 թ․ սեպտեմբերի 14). «LETTERS; Lowells and Sitwells Questions of Gender The Wrong Theroux Cats». The New York Times (անգլերեն).
  9. ↑ Garvey, Marianne (2011 թ․ հունիսի 14). «Five Things to Know About Justin Theroux's Ex-Girlfriend, Heidi Bivens». E! News (անգլերեն).
  10. 1 2 Jordan, Julie (2012 թ․ օգոստոսի 12). «Jennifer Aniston Engaged to Justin Theroux». People (անգլերեն).
  11. ↑ «Jennifer Aniston Weds Justin Theroux in Los Angeles». The New York Times (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 7.
  12. ↑ Cohen, Sandy (2018 թ․ փետրվարի 16). «Jennifer Aniston and Justin Theroux announce separation». Associated Press (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջասթին Տերու» հոդվածին։