Ավելին, քան ընկեր
Ավելին, քան ընկեր անգլ.՝ The Switch | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և հումորային դրամա |
Թվական | օգոստոսի 19, 2010[1], նոյեմբերի 11, 2010[2] և հոկտեմբերի 21, 2010[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ուիլ Սփեք[4][5][6][…] և Ջոշ Գորդոն |
Պրոդյուսեր | Բրայան Բել և Ջենիֆեր Անիսթոն |
Սցենարի հեղինակ | Ալլան Լոեբ[7] |
Դերակատարներ | Ջենիֆեր Անիսթոն[8][9][4][…], Ջեյսոն Բեյթման[9][4][10][…], Ջեֆ Գոլդբլյում[4][10][11][…], Պատրիկ Ուիլսոն[9][4][10][…], Ջուլիետ Լևիս[4][10][12][…], Թոդ Լուիսո[10][7], Քերոլայն Դավերնաս[10][7], Քելլի Բարրեթ[10][7], Ուիլ Սվենսոն[10], Սքոթ Էլրոդ[7], Ջեյսոն Ջոնս[7], Բրայս Ռոբինսոն, Բրայս Ռոբինսոն[7], Լիլի Փիլբլադ[7] և Ռեբեկա Նաոմի Ջոնս[7] |
Օպերատոր | Ջես Հոլ |
Երաժշտություն | Ալեքս Վուրման |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Mandate Pictures |
Տևողություն | 101 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Ավելին, քան ընկեր», բնօրինակ անվանումը՝ «Փոխարինում» (անգլ.՝ The Switch), 2010 թվականի կատագերգություններից է, որտեղ գլխավոր դերում Ջենիֆեր Էնիսթոնն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ողջ Նյու Յորքում չկային այնպիսի մտերիմ ընկերներ, ինչպիսիք էին նևրոզով տառապող բնակարանային գործակալ Ուոլլին և անկրկնելի Քեսսին։ Սակայն, երբ Քեսսին որոշում է արհեստական բեղմնավորում անել, նա որպես դոնոր ընտրում է ամուսնացած հուսալի և բարետես Ռոլանդին։ Այդ իրադարձությունը մտերիմ ընկերները որոշում են նշել խնջույքով, որտեղ Ուոլլին հարբում է և որոշում Ռոլանդի կենսաբանական նյութը փոխարինել իր իսկ սեփական կենսաբանական նյութով։ Վեց տարի անց Քեսսին վերադառնում է Նյու Յորք վեցամյա որդու՝ Սեբաստիանի հետ, որը Ուոլլիին զարմանալիորեն հիշեցնում է իրեն և այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ չարաբաստիկ գիշերվա ընթացքում։ Այժմ անհաջողակ ընկերը պետք է համոզի Քեսսիին, որ նրանք ավելին են, քան ընկերներ, դառնալ Ռոլանդի «իսկական հայրը» և կարգավորել իր իսկ կյանքը։ Քեսսիի և Ռոլանդի նշանդրեքի ժամանակ Ուոլլին խոստովանում է ամեն ինչ․ սկզբում Քեսսին մերժում է նրան և արգելում է մոտենալ իրեն և որդուն, սակայն հետո փոխում է իր որոշումը և թողնում է նրան շփվել որդու հետ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջենիֆեր Էնիսթոն - Քեսսի Լարսոն
- Ջեյսոն Բեյթման - Ուոլլի
- Տոմաս Ռոբինսոն - Սեբաստիան
- Պատրիկ Ուիլսոն - Ռոլանդ
- Ջուլետ Լյուիս - ԴԵբբի
- Ջեֆ Գոլդբլում - Լեոնարդ
- Քելլի Բարեթ - Ջեսսիկա, Ռոլանդի կինը
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարահանումը տեղի է ունեցել 2009 թվականի գարնանը Նյու Յորքում։
- «The Baster» ֆիլմի բնօրինակը վերնագրվել է «The Switch» - ը։
- Ջենիֆեր Էնիսթոնը ֆիլմի պրոդյուսերներից մեկն է։
- 13 տարեկանից փոքր երեխաներին ֆիլմը դիտելը խորհուրդ չի տրվում։
- Ավելին, քան ընկեր, որը հիմնված է Պուլիտցերյան մրցանակ ստացած Ջեֆրի Էգենիդեսի պատմության վրա, ով «Կույս ինքնասպանները» եւ «Միջին սեռ» վեպերի հեղինակն է։ Պատմությունը առաջին անգամ հայտնվեց Նյու Յորքի ամսագրերից մեկում և գրավեց սցենարիստ Ալլան Լոէբի («Քսանմեկերրորդը», «Այն, ինչ կորցրել ենք») ուշադրությունը, ով վերջապես սցենար գրեց։
- Ֆիլմի կարգախոսը ՝ ավելի քիչ քան սիրեկան։
- Ջենիֆեր Էնիսթոնը ֆիլմի աշխատանքի համար ստացել է 8 մլն դոլար։
- Նախկինում Ջենիֆեր Էնիսթոնը եւ Ջեյսոն Բիստեմանը նկարահանվել էին «Ամերիկյան ամուսնալուծությունը» ֆիլմում։
- Ջեֆ Գոլդբլումը նկարահանվել է «Ընկերներ» հեռուստասերիալի դրվագում, որում նկարահանվել է նաև Ջենիֆեր Էնիսթոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.fotogramas.es/Peliculas/Un-pequeno-cambio
- ↑ http://www.adorocinema.com/filmes/filme-123257/
- ↑ http://www.imdb.com/title/tt0889573/
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.filmaffinity.com/en/film898717.html
- ↑ 9,0 9,1 9,2 http://stopklatka.pl/film/tak-to-sie-teraz-robi
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 http://www.imdb.com/title/tt0889573/fullcredits
- ↑ http://www.metacritic.com/movie/the-switch
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=123257.html
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 դրամա ֆիլմեր
- 2010 ֆիլմեր
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Miramax ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորք նահանգում