Ջուլետ Լյուիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուլետ Լյուիս
անգլ.՝ Juliette Lewis
Juliette Lewis by David Shankbone cropped.jpg
Ջուլետ Լյուիսը «Tribeca Film Festival»-ում, 2010 թվական
Ծնվել է 1973 թվական հունիսի 21
Ծննդավայր Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն ամերիկացի
Կրոն քրիստոնեություն և սաենտոլոգիականություն
Մասնագիտություն դերասանուհի, երգչուհի
Ակտիվ շրջան 1987-այժմ
Ժանրեր ռոք
Ընտրանի Վախի հրվանդան,
«Ի ծնե մարդասպաններ»,
Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին
Ծնողներ հայր՝ Ջեֆֆրի Լյուիս
Ամուսին(ներ) Սթիվ Բերրա (1999-2003)
Համատեղ ապրող(ներ) Բրեդ Փիթ (1990-1993)
IMDb ID 0000496
Պաշտոնական կայք
Commons-logo.svg Ջուլետ Լյուիս՝ Վիքիպահեստ

Ջուլետ Լյուիս (անգլ.՝ Juliette Lewis, հունիսի 21, 1973(1973-06-21)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Լյուիսը անվանակարգվել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում, «Վախի հրվանդան» (1991) ֆիլմի համար, որից հետո նկարահանվել է մի շարք հաջողակ ֆիլմերում[4]։ Նրա հեռուստատեսային դերերը նրան բերում են «Էմմի» մրցանակի երկու անվանակարգում։ 2000-ական թվականներին նա իր ակտիվությունը տեղափոխում է երաժշտական բիզնես` դառնալով «Juliette and the Licks» ռոք-խմբի առաջատար, որի` 2009 թվականին կազմալուծումից հետո սկսում է մենակատարային կարիերան[4]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուիսը ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա նահանգ։ Նրա հայրը՝ դերասան Ջեֆրի Լյուիս, մայրը՝ Գլենիս Բեյթլի, գրաֆիկական նախագծող։ Նրանք ամուսնալուծվել են, երբ Ջուլետը երկու տարեկան էր։ Նա ունի երկու եղբայր՝ Լայթֆիլդ և Պիտեր, և երկու քույր՝ Դիենդր և Բրենդի։ Նրա հորեղբայր Պիտեր Թոդդ Լյուիսը եղել է երգահան։ Նա ցանկացել է նկարահանվել վեց տարեկանից և հեռուստատեսությունում հայտնվել է տասներկու տարեկան հասակում։ 16 տարեկան հասակում դերասանուհու մոտ, ով այդ ժամանակ արդեն հանդիպում էր սկսնակ դերասան Բրեդ Փիթի հետ, արդեն լուրջ խնդիրներ կային թմրանյութերի հետ։ Հետագայում նրան հաջողվում է ազատվել այդ կախվածությունից` անցնելով բուժման կուրս, որին զգալիորեն աջակցում է այդ ժամանակ արդեն նախկին բոյֆրենդ Փիթը[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Լյուիսը անվանակարգվում է «Օսկար» մրցանակի, Մարտին Սկորսեզեի «Վախի հրվանդան» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար։ Նրա ամենահայտնի կերպարն է դառնում Մելորի Նոքսը՝ «ի ծնե մարդասպան» Օլիվեր Սթոունի համանուն սկանդալային ֆիլմից։ 1990-ական թվականների կեսերին նա նաև խաղում է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսին են «Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին», «Արևամուտից մինչ արևածագ» և «Տարրօրինակ օրեր»։ Ֆիլմում նա երգում է Պի Ջեյ Հարվիի (PJ Harvey) «Hardly Wait» երգը։ Ընդհանուր առմամբ Ջուլետը նկարահանվել է ավելի քան վաթսուն ֆիլմերում և սերիալներում։ Նա հայտնվել է Մելիսա Էթերիջի «Come To My Window» երգի տեսահոլովակում, ինչպես նաև «Gap»-ի գովազդում, որտեղ «Digital Love» երգի մեղեդու տակ պարել է Daft Punk-ի հետ։ Հեռուստատեսությունում նա անվանակարգվում է «Էմմի» մրցանակի, 2003 թվականին «Հիստերիկլ կուրություն»-ում աշխատանքի համար։ 2003 թվականին նկարահանվել է HIM խմբի «Buried Alive By Love» տեսահոլովակում։

Ջուլետ Լյուիսը «Eurockéennes 2007»-ում

2003 թվականից մինչև 2009 թվականը Լյուիսը հանդիսանում էր «Juliette and the Licks» ռոք-խմբի առաջատարը, տվյալ պահին հանդես է գալիս և ձայնագրվում մենակատարային։ Մասնակցություն է ունեցել «The Prodigy» խմբի «Always Outnumbered, Never Outgunned» (2004) ալբոմի ձայնագրմանը, որի համար ձայնագրվել է վոկալային պարտիաներ «Hotride», «Spitfire», «Get Up Get Off» ստեղծագործությունների համար[5]։

Վերջին տարիներին Լյուիսը, հիմնականում, ակտիվ էր հեռուստատեսությունում և անկախ ֆիլմերում, ինչպես նաև կատարել է երկրորդական պլանի դերեր հոլլիվուդյան խոշոր ստուդիաների ֆիլմերում։ Նա նկարահանվել է NBC-ի կարճատև գոյություն ունեցած «Ֆիրմա» սերիալում, իսկ հաջորդ տարի հայտնվել է «Օգոստոս. Օսեյջ կոմսություն» ֆիլմում։ 2015 թվականին նա իր վրա է վերցնում է հիմնական կանացի դերը ABC-ի «Գաղտնիքներ և սուտ» սերիալում[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուիսը խնդիրներ է ունեցել օրենքի հետ 15 տարեկան հասակում, անօրինականորեն մեքենա վարելու համար, իսկ այնուհետև ձերբակալվել է գիշերային ակումբում անօրինական հովանավորության համար 16 տարեկան հասակում։ 1990 թվականից մինչ 1993 թվականը Լյուիսը հանդիպել է Բրեդ Փիթի հետ։ 20 տարեկան հասակում նա վերականգնողական կուրս է անցել թմրանյութերից կախվածության համար[7]։ 1999 թվականին Լյուիսը ամուսնացել է պրոֆեսիոնալ սքեյթբորդիստ Սթիվ Բերրաի (Steve Berra) հետ[8], նրանք ամուսնալուծվել են 2003 թվականին[9]։

Լյուիսը հանդիսանում է Սաենտոլոգիական եկեղեցու հետևորդ[10][11], ինչպես նաև իրեն ներկայացնում է որպես քրիստոնյա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 — Կրակի տունը / Home Fires (ТV) - Մեթի
  • 1987 — Ես ամուսնացած եմ Դորաի հետ / I Married Dora (հեռուստասերիալ) - Քեյթ Ֆարել
  • 1988 — Կյանքի փաստեր / The Facts of Life (հեռուստասերիալ) - Թերրի Ռանկին
  • 1988 — Իմ խորթ մայրը օտարմոլորակայաին է / My Stepmother Is an Alien - Լեքսի
  • 1989 — Վազող բարություն /The Runnin' Kind - Էմի Կուրտիս
  • 1989 — Ծանոթություն դատարկագլուխների հետ / Meet the Hollowheads - Սինդի դատարկագլուխ
  • 1989 — Սուրբ ծննդյան արձակուրդներ / National Lampoon’s Christmas Vacation - Էնդրյու Գրիսվոլդ
  • 1990 — Չափազանց երիտասարդ է մահանալու համար / Too Young to Die? - Ամանդա Սու Բրեդլի
  • 1990 — Ընտանիք Ջոի համար / A Family for Joe (հեռուստասերիալ)- Հոլլի Բենքստոն
  • 1991 — Կոտրված հոգիներ / Crooked Hearts - Քեյսի
  • 1991 — Վախի հրվանդան / Cape Fear - Դանիելա Բոուդեն
  • 1992 — Ամուսիններ և կանայք / Husbands and Wives - Ռեյն
  • 1992 — Այն նույն գիշեր / That Night - Շերիլ Օ'Քոննոր
  • 1993 — Կալիֆորնիա / Kalifornia - Ադել Քորներս
  • 1993 — Ռոմեոն արյունաքամ է լինում / Romeo Is Bleeding — Շերի
  • 1993 — Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին / What’s Eating Gilbert Grape - Բեքի
  • 1994 — Ի ծնե մարդասպաններ / Natural Born Killers — Մելորի
  • 1994 — Հոգեկանների Ամանորը / Mixed Nuts - Գրեյսի Բարզինի
  • 1995 — Բասկետբոլիստի օրագիրը / The Basketball Diaries - Դիանա Մուդի
  • 1995 — Տարրօրինակ օրեր / Strange Days - Ֆեյթ Ջասթին
  • 1996 — Կինոփորձ / The Audition
  • 1996 — Արևամուտից մինչ արևածագ / From Dusk Till Dawn — Քեյթ
  • 1996 — Երեկոյան աստղ / The Evening Star - Մելանի Հորթոն
  • 1998 — Ինչ-որ բան աղջիկների մասին / Some Girl - Էփրիլ
  • 1999 — Չորրորդ հարկ / The 4th Floor - Ջեյն Էմելին
  • 1999 — Այլ քույր / The Other Sister - Կառլա Թեյթ
  • 2000 — Զենքի ուղին / The Way of the Gun - Ռոբին
  • 2000 — Վարձակալողը / Room to Rent - Լինդա
  • 2001 — Կեսօրը Գաուդիի հետ / Gaudi Afternoon- Էփրիլ
  • 2001 — Երկինքը իմ սիրելի Լուիզիանայի վրա / My Louisiana Sky (ТV) - Դորի Քեյ
  • 2001 — Սպանություն օտար քաղաքում / Picture Claire - Քլեյր Բյուքեյջ
  • 2001 — Դարմա և Գրեգ / Dharma & Greg («Try to Remember This Kind of September» դրվագ) - Սեպտեմբեր
  • 2002 — Հիստերիկ կուրություն / Hysterical Blindness (ТV) - Բեթ
  • 2002 — Արմիտաժ. Կրկնակի մատրիցա / Armitage: Dual Matrix (վիդեո) - Արմիտաժ, Նաոմի (ձայն)
  • 2002 — Ինձնից բավական է / Enough - Ջիննի
  • 2003 — Հին դպրոց / Old School - Հեյդի
  • 2003 — Անվճար բոլորի համար / Free for All (հեռուստասերիալ, ձայն) - Պաուլա
  • 2003 — Սատանայական առանձնատուն / Cold Creek Manor - Ռուբի Ֆերգյուսոն
  • 2004 — Ազատությանը հետապնդելիս / Chasing Freedom (ТV) - Լիբբի
  • 2004 — Բլուբերրի / Blueberry - Մարիա Սալիվան
  • 2004 — Ավերիչ զույգ. Ստարսկի և Հաթչ / Starsky & Hutch - Քիթթի
  • 2005 — Տապակվածը / Grilled - Սյուզան
  • 2005 — Հյուսիսափայլ / Aurora Borealis - Քեյթ
  • 2005 — Դարվինի մրցանակ / The Darwin Awards - Ժոլեն
  • 2005 — Դոլթրի Կելհուն / Daltry Calhoun - Ֆլորա Ֆիլկ
  • 2006 — Ինձ անվանում են Էռլ / My Name Is Earl («The Bounty Hunter» դրվագ) - Ջեյսի/Բաունթի Հանտեր
  • 2007 — Բռնից և բաց թող / Catch and Release - Մաուրեն
  • 2009 — Փախիր / Whip It - Այրոն Մավեն
  • 2010 — Դատավճիռ / Convinction - Ռոսաննա Պերի
  • 2010 — Ավելին, քան ընկեր / The Switch - Դեբի Էփսթեյն
  • 2010 — Դեպի ետ / Due Date - Հեյդի
  • 2011 — Գավառուհին / Hick - Թեմմի
  • 2012 — Ֆիրմա / The Firm (հեռուստասերիալ) - Թեմմի
  • 2013 — Բաց ճանապարհ / Open Road - Ջիլ
  • 2013 — Օգոստոս. Օսեյջ կոմսություն / August: Osage County - Կարեն Վեսթոն
  • 2015 — այժմ — Գաղտնիքներ և սուտ / Secrets & Lies (հեռուստասերիալ) - գործակալ Անդրեա Կոռնել
  • 2015 — Սոճիներ / Wayward Pines (հեռուստասերիալ) - Բևեռլի Բրաուն

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Juliette and the Licks»-ի ալբոմներ

  • 2004 — ...Like a Bolt of Lightning EP
  • 2005 — You're Speaking My Language
  • 2006 — Four on the Floor (թողարկվել է հոկտեմբերի 2-ին)

«Juliette and the Licks»-ն սինգլներ

Թվական Անվանում Դիրքը հիթ-շքերթում Ալբոմ
U.S. Hot 100 U.S. Modern Rock U.S. Mainstream Rock UK Singles Chart
2005 «You’re Speaking My Language» - - - #35 You’re Speaking My Language
2005 «Got Love To Kill» - - - #56 You’re Speaking My Language
2006 «Hot Kiss» - - - #50 Four On The Floor
2006 «Sticky Honey» - - - #57 Four On The Floor
2007 «Purgatory Blues», թողարկվել է մայիսի 14-ին - - - - Four On The Floor

Ջուլետ Լյուիսի ալբոմներ

  • 2010Terra Incognita

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 - «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում - «Վախի հրվանդան» ֆիլմ
  • 1992 - «MTV Movie» մրցանակի անվանակարգում «Լավագույն համբույր»-ի համար Ռոբերտ Դե Նիրոի հետ - «Վախի հրվանդան» ֆիլմ
  • 1993 - ShoWest մրցանակ, որպես վաղվա օրվա կին-աստղ
  • 1995 - «MTV Movie» մրցանակի անվանակարգում «Լավագույն համբույր» և «Լավագույն զույգ», Վուդի Հարելսոնի հետ - «Ի ծնե մարդասպաններ» ֆիլմ
  • 1996 - «Սատուրն» մրցանակի անվանակարգում «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» - «Արևամուտից մինչ արևածագ» ֆիլմ
  • 1997 - «Blockbuster Entertainment Award» մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» անվանակարգում - «Երեկոյան աստղ» ֆիլմ
  • 2000 - «Razzie» մրցանակի անվանակարգում «Վատագույն երկրորդ պլանի դերասանուհի» - «Այլ քույր» ֆիլմ
  • 2002 - «Էմմի» մրցանակի անվանակարգում «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» - «Հիստերիկ կուրություն» ֆիլմ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #135137659 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. SNAC — 2010.
  3. Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 «Juliette Lewis - Biography»։ The Biography Channel։ Վերցված է 2014-02-13 
  5. Vik Bansal. (2004)։ «The Prodigy - Always Outnumbered, Never Outgunned (XL)» (անգլերեն)։ musicOMH։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին։ Վերցված է 2011-12-21 
  6. Nellie Andreeva (12 февраля 2014)։ «Juliette Lewis Joins ABC’s ‘Secrets & Lies’»։ Deadline.com։ Վերցված է 2014-02-13 
  7. Garnett Daisy (2006-06-11)։ «Rock and Role»։ telegraph.co.uk (London)։ Վերցված է 2010-05-07 
  8. Juliette Lewis | Artist Biography, Music Videos, News, Photos | MTV Norway
  9. Bio at MTV
  10. «The Science of Celebrity: Religion to Non-Believers, It Seems Barmy. But to the Faithful, Like John Travolta and Tom Cruise, Scientology is Life-Affirming, Empowering and the Secret of Their Success. What Do They Know That We Don't? William Shaw Reports» (անգլերեն)։ The Sunday Telegraph։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին 
  11. «Juliette Lewis Explains Why Scientologists Can Celebrate Christmas» (անգլերեն)։ Vanity Fair։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-15-ին