Քևին Բրայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քևին Բրայթ
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 15, 1954(1954-11-15) (65 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ազգություն՝ամերիկյան ծագմամբ հրեաներ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստառեժիսոր, համալսարանի պրոֆեսոր, դերասան, կինոպրոդյուսեր և սցենարիստ
IMDb։ID 0109159

Քևին Ս. Բրայթ (նոյեմբերի 15, 1954(1954-11-15), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան հեռուստատեսային գործադիր պրոդյուսեր և ռեժիսոր։ Առավել հայտնի է դրանով, որ մասնակցել է «Ընկերներ» և «Ջոուի» սերիալների ստեղծման մեջ։

Ծնվել է Նյու Յորքում հրեա-ամերիկյան ընտանիքում[1][2]։ Բարձրագույն կրթություն է ստացել Էմերսոն քոլեջում, որից հետո աշխատել է Նյու Յորքում Ջոզեֆ Քեյսի հետ։

1982 թվականին Լոս Անջելես տեղափոխվելուց հետո, նա սկսեց աշխատել կատակերգական հեռուստատեսային շոուների հետ, ինչպիսիք են օրինակ՝ «Սպիտակ մարդկանց պատմությունը Ամերիկայում»։

1993 թվականին Մարթա Կաուֆմանի և Դեյվիդ Քրեյնի հետ միասին ստեղծել է Բրայթ-Կաուֆման-Քրեյն Փրոդաքշենս ընկերությունը (անգլ.՝ Bright/Kauffman/Crane Productions)։ Այս միության հեղինակությունն է այնպիսի սերիալներ, ինչպիսիք են «Dream On», «Ընկերներ», «Ջոուի» և ուրիշներ: Նա նաև նկարահանել է «Ընկերներ» սերիալի 60 դրվագները, ներառյալ սերիալի եզրափակիչ դրվագը: Այնուհետև, Շանա Գոլդբերգ-Միհանի և Սքոթ Սիլվերի հետ միասին՝ Բրայթը զբաղվում էր «Ընկերներ» սերիալի սփին օֆֆ-ի՝ «Ջոուի» սերիալի արտադրությամբ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Գործունեություն Տեսակ
1988 Սպիտակ ամուսնության դիմանկար Պրոդյուսեր Գեղարվեստական ֆիլմ
2007 Ով Է պատվիրել հարկ? Գործադիր Պրոդյուսեր/Ռեժիսոր Կարճամետրաժ ֆիլմ
2016 Լավագույն և ամենագեղեցիկ բաները Գործադիր Պրոդյուսեր Վավերագրական ֆիլմ
2016 Ջեք Քրաշ: Ռոքի ծառան Գործադիր Պրոդյուսեր Կարճամետրաժ ֆիլմ
2017 Առյուծը Գործադիր Պրոդյուսեր/Ռեժիսոր Գեղարվեստական ֆիլմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]