Նաստասյա Կինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նաստասյա Կինսկի
գերմ.՝ Nastassja Kinski
Nastassja Kinski (1989) by Erling Mandelmann.jpg
Նաստասյա Կինսկին 1989 թվականին
Ծնվել էհունվարի 24, 1961 (58 տարեկան)
ԾննդավայրԲեռլին, Գերմանիա
ՔաղաքացիությունԳերմանիա, ԱՄՆ
Ազգությունամերիկուհի
Այլ անուն(ներ)Նաստասյա Ագլայա Նակշինսկի
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1975 - այժմ
ԺանրերԴրամա, Դետեկտիվ, Մելոդրամա
Ծնողներհայր՝ Կլաուս Կինսկի
Համատեղ ապրող(ներ)Քուինսի Ջոնս, Ibrahim Moussa և Ilia Russo
Երեխա(ներ)Sonja Kinski և Kenya Kinski-Jones
Պարգևներ և մրցանակներՈսկե գլոբուս
imdb.com

Նաստասյա Կինսկի (գերմ. Nastassja Kinski; իսկական անունը՝ Նաստասյա Ագլայա Նակշինսկի, գերմ. Nastassja Aglaia Nakszyński; 1961 թվական, հունվարի 24, Բեռլին), գերմանուհի և ամերիկուհի դերասանուհի։ «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր (1981 թվական ), «Deutscher Filmpreis» մրցանակի կրկնակի դափնեկիր (1975 թվական, 1983 թվական)։ Հանրահայտ է «Տեսս» (1979 թվական) ֆիլմում խաղացած գլխավոր դերով և Վիմ Վենդերսի ֆիլմերում խաղացած դերերով։ Դերասան Կլաուս Կինսկու դուստրը։

2015 թ-ին Երևանում Նաստասյա Կինսկին եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի հունվարի 24-ին[2][3], Արևմտյան Բեռլինում, գերմանացի դերասան Կլաուս Կինսկու և Ռութ Բրիջիթ Տոկի ընտանիքում[4]: Նրա մայրը վաճառող էր աշխատում խանութոմ, երբ Կլաուս Կինսկին ծանոթանում է նրա հետ։ Իսկական անունը՝ Նաստասյա Ագլայա Նակշինսկի։ Հայրը նրան անվանել է Դոստոևսկու «Ապուշը» վեպի հերոսուհու պատվին[5]: Հետագայում նա վերցնում է հոր կեղծանունը։

Նաստասյայի ծնողները բաժանվում են 1968 թվականին։ Նրանց բաժանումից հետո, մինչև 1971 թվականը, նա ապրում է մոր հետ Մյունխենում, 1971 թվականին Կարակասում, 1972 թվականից՝ նորից Մյունխենում: Դերասանուհին հիշում է, որ այդ ժամանակ նրանք դրամական դժվարություններ ունեին, նրա մայրը չէր աշխատում՝ վաճառելով մնացած իրերը, նրանք ապրում էին ավտոֆուրգոնում՝ մոր սիրեկանի հետ[6]: Նրա խոսքերով, նա խանութներից գողանում էր մթերքներ և մանր իրեր, որոնք բերում էր տուն։ Նրան, նաև, բռնում են ավտոբուսում անտոմս ուղևորվելու համար։ Սակայն Կինսկին խուսափում էր տուգանքների վճարումներից և դատական ծանուցումներից։ Ավելի ուշ, 1978 թվականին, Կինսկին ձերբակալվում է օդանավակայանում, երբ վերադառնում էր «Մնա ինքդ քեզնով» («Cosi` come sei») ֆիլմի նկարահանումներից, և նա ստիպված է լինում երեք ամիս անցկացնել անչափահասների համար նախատեսված բանտում[6][7][8]: 1977 թվականին Կինսկին ավարտում է դպրոցը։ Նա ասում է, որ 13-ից մինչև 15 տարեկանը վարում էր անկանոն ապրելակերպ. «Ես նման էի վայրի գազանի: Գիշերներն անքուն էի անցկացնում և անընդհատ երեկույթների է մասնակցում», իսկ նրա մայրը չէր խոչընդոտում։

15 տարեկան հասակում նրա մոտ սիրավեպ է սկսվում ռեժիսոր Ռոման Պոլանսկու հետ[9][10][11]: 1976 թվականին Կինսկին նկարահանվում է ֆրանսիական «Vogue» ամսագրի ֆոտոսեսիայում, որի հրավիրված խմբագիրն էր հանդիսանում Ռոման Պոլանսկին[12][13]: Նա ծովահենների կողմից առևանգված արքայադստեր դերում էր։ Պոլանսկու մասնակցությամբ ֆոտոսեսիան անց էր կացվում Սեյշելյան կղզիներում: Մի քանի տարի անց նա դրականորեն է արտահայտվում Պոլանսկու մասին, նշելով, որ նա իր նկատմամբ վերաբերվում էր «հարգանքով և իրեն պահում էր ջենթլմենին վայել», ճանապարհորդում էր նրա հետ, տանում էր թատրոն և գրքեր էր նվիրում[14]: ԱՄՆ -ում Պոլանսկու քրեական հետապնդման մասին, նա ասում էր, որ ամերիկյան հասարակության մի մասը շատ կեղծավոր է և երեսապաշտ. «Տեսեք ինչ են արել նրանք Չառլի Չապլինի հետ: Իսկ այժմ Ռոմանը»[14][15]:

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաստասյա Կինսկին Կաննի կինոփառատոնում 1990 թվական

Նորամուտը նշել է գերմանացի կինոռեժիսոր Վիմ Վենդերսի «Կեղծ շարժում» («Falsche Bewegung», 1975 թվական) ֆիլմում։ Գյոթեի «Վիլհելմ Մեյստերի ուսման տարիները» վեպի հիման վրա նկարահանված այս ֆիլմում նա խաղում էր իր իսկական ազգանվան տակ՝ Նակշինսկի։ Նրան, Մյունխենի դիսկոտեկում, նկատում է Վիմ Վենդերսի կինը՝ դերասանուհի Լիզա Կրեյցերը, որը Նաստասյային առաջարկում է խաղալ Մինյոնի համր դերը[12]: Իր առաջին դերակատարման համար նա արժանանում է Գերմանիայի «Deutscher Filmpreis» կինեմատոգրաֆիական մրցանակին «ակնառու նվաճումների համար» անվանակարգում՝ բաժանելով այն Լիզա Կրեյցերի, Հաննա Շիգուլայի և Մարիաննա Հոպպի հետ[16]:

Ռեժիսոր Վոլֆգանգ Պետերսենի «Հանցագործության վայրը» հառուստասերիալի «Հասունության վկայական» («Tatort - Reifezeugnis» 1977 թվական) ֆիլմում նա խաղում է աշակերտուհու դերը, որը սիրային կապի մեջ է գտնվում ամուսնացած ուսուցչի հետ։ Կինսկին արժանանում է «Բեմբի» մրցանակին[17]: Իր առաջին անգլալեզու կինոնկարում՝ բրիտանական «Hammer Film» ստուդիայի «Սատանայի դուստրը» («To the Devil a Daughter» (1977 թվական)) սարսափ ֆիլմում, Քրիստոֆեր Լիի հետ, Կինսկին խաղում է երիտասարդ միանձնուհու՝ սատանայական պաշտամունքի զոհի դերը։ 1978 թվականին՝ «Մնա ինքդ քեզնով» («Cosi` come sei») ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Մարչելլո Մաստրոյանին, խաղացել է աղջկա՝ տարեց մարդու սիրուհու դերը, որը նրան ներկայացնում էր որպես իր աղջկա և, հնարավոր է, իրականում նրա հայրն էր։ Չնայած իր երիտասարդ տարիքին, բոլոր այդ կինոնկարներում Կինսկին նկարահանվում էր մերկ դրվագներում։

Նաստասյա Կինսկի 2009 թվական

1976 թվականին Կինսկին ծանոթանում է ռեժիսոր Ռոման Պոլանսկու հետ, որը նրան առաջարկում է դերասանական վարպետության դասընթացներ անցնել Լոս Անջելեսի Լի Ստրասբերգի դերասանական ստուդիայում, որտեղ էլ նա տեղափոխվում է վեց ամսով[18]: 1979 թվականին Պոլանսկին սկսում է Թոմաս Հարդի «Տեսսը՝ դ՛ Էրբերվիլների տոհմից» վեպի էկրանավորումը և Կինսկուն հրավիրում է գլխավոր դեր խաղալ «Տեսս» ֆիլմում։ Դերի նախապատրաստման համար Կինսկին մի քանի ամիս անց է կացնում անգլիական Դորսետ կոմսությունում և Լոնդոնի Ազգային թատրոնում, որպեսզի տիրապետի ճիշտ արտասանություն և ազատվի իր շեշտադրությունից։ Դորսետում նա ապրում էր ագարակում, որտեղ աշխատում էր և կով կթում՝ ինչպես այդ անում էր ֆիլմի հերոսուհին[18]: Պոլանսկին նրա հետ Անգլիա չի մեկնում՝ վախենալով, որ իրեն կհանձնեն ամերիկյան արդարադատությանը[14]:

Կինոնկարում Կինսկին խաղաց աղքատ գյուղացիական ընտանիքի մանկամիտ աղջկա դերը, որը բռնաբարվում է ենթադրյալ զարմիկի կողմից, ստիպված է լինում ապրել նրա հետ և այնուհետև սպանել նրան։ Ինչպես հիշում է Կինսկին, նկարահանումների ժամանակ նրանք որոշում են, որ կինոնկարը չպետք է ցուցադրվի ԱՄՆ-ում։ «Մոռացիր Ամերիկայի մասին» ասել է նրան Պոլանսկին[14]: Սակայն ֆիլմը հաջողություն է ունենում, ինչպես ամերիկյան կինոթատրոններում, այնպես էլ քննադատների մոտ և դերասանուհուն հրավիրում են մասնակցելու «Օսկարի» հանձնման հանդիսությանը[14]: Ֆիլմի նկարահանումներից հետո, իր հարցազրույցում, դերասանուհին նշում է, որ ինքն ունեցել է նման կյանքի փորձ և իրեն կարող է նույնացնել Տեսսի հետ[18]:

Նաստասյա Կինսկի 2011 թվական

Տեսսի դերը, որի համար Կինսկին ստանում է «Ոսկե գլոբուս» մրցանակ («Տարվա նոր աստղ» անվանակարգում) և անվանակարգվում է «Սեզար»-ում, նրան հանրաճանաչություն է բերում և համաշխարհային մակարդակի է բարձրացնում։ Չնայած, որ 1981 թվականին ֆիլմը վեց անվանակարգում առաջադրվում է «Օսկար» կինոմրցանակի, այնուամենայնիվ, Պոլանսկին մրցանակ չի ստանում։ Նույն թվականին Կինսկին, մերկ վիճակում, հայտնվում է հայտնի ֆոտոնկարիչ Ռիչարդ Ավեդոնի պաստառում՝ վիշապօձի գրկում[10]:

«Տեսս»ից հետո, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի հրավերով, նկարահանվում է «Ամբողջ սրտով» («One from the heart» (1982 թվական)) ֆիլմում՝ կրկեսային լարախաղաց Լեյլայի դերում[19]: Ամերիկացի կինոքննադատ Ռոջեր Էբերտը գրում է, որ Կինսկու գեղեցկությունը դարձել է ավելի հասուն, քան «Տեսս»-ում[20]: Բազմաբյուջե ֆիլմը, որի նկարահանման համար ռեժիսորը պատվիրել էր թանկարժեք դեկորացիաներ, ձախողվում է[19]: Դերասանուհին, հետագայում, Կոպպոլային համեմատում է փոքրիկ տղայի հետ. «Դա հիշեցնում է ինձ երեխայի, որը ասում է.«Ես ցանկանում եմ, որ ինձ համար դղյակ պատրաստեն: Գումարը նշանակություն չունի:»[19]: Ռեժիսոր Պոլ Շրեդերի «Մարդ-կատուներ» («Cat people» (1982 թվական)) սարսափ ֆիլմում Կինսկին խաղում է աղջիկ-փոխակերպուկի դերը, որը սեքսից հետո ունակ է փոխակերպվել ընձառյուծի: Այդ դերի համար նա անվանակարգվում է կինոֆանտաստիկայի բնագավառում «Սատուրն» ամերիկյան մրցանակի։ Ռոջեր Էբերտը բարձր է գնահատում այդ կինոնկարում Կինսկու խաղը[21]:

1983 թվականին էկրան է բարձրանում Ջեյմս Տոբեկի «Տեսադաշտում» («Exposed») ֆիլմը, որտեղ Կինսկին նկարահանվում է բալետի դերասան Ռուդոլֆ Նուրիևի և Հարվի Կեյտելի հետ։ Կինսկին հանդես է գալիս ֆոտոմոդելի դերում, որին, տեռորիստի խայծի նպատակով, օգտագործում է հատուկ ծառայությունների գործակալը։ Նկարահանման խմբի աշխատանքներում մասնակցություն է ունենում դերասանուհու ապագա ամուսին Իբրահիմ Մուսան[22]: «New York Times»-ի կինոտեսաբան Ջանեթ Մասլինի խոսքերով, Կինսկին ֆիլմում նայվում է «այնքան աշխույժ և ինքնակամ», որ դա չի կապվում նրա «խաղաքար հատուկ ծառայությունների ձեռքում» կերպարի հետ[23]: Ինչպես ասում է Տոբեկը, նա սցենարը գրել է հատուկ Կինսկու համար[24]:

«Գարնանային սիմֆոնիա» («Frühlingssinfonie») ֆիլմում նա կատարում է դաշնակահարուհի Կլարա Վիկի դերը՝ գերմանացի երգահան Ռոբերտ Շումանի կնոջ, երկրորդ անգամ արժանանալով «Deutscher Filmpreis» մրցանակին՝ «Ակնառու նվաճումների համար» դասակարգում[25]:

1984 թվականին Կինսկին նկարահանվում է Վենդերսի արտհաուսային «Փարիզ, Տեխաս» («Paris, Texas») ֆիլմում և Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրելիները» («Maria’s lovers») կինոնկարում։ Կոնդալովսկու կինոնկարում, որը նկարահանվել է Անդրեյ Պլատոնովի «Պոտուդան գետը» պատմվածքի հիման վրա, Կինսկին խաղում է պատերազմից վերադարձած ամերիկյան զինվորի կնոջ դերը, որը շատ է սիրում նրան, որ քնի հետը և հեռանում է նրանից։ Նրա կերպարը՝ Մարիան, հղիանում է ճանապարհորդ կիթառահարից, սակայն, արդյունքում, վերամիավորվում է ամուսնու հետ։ «Հոթել «Նյու Հեմփշիր»» («The Hotel New Hampshire»), «Երդվում եմ անհավատարմության մեջ» («Unfaithfully yours»), «Հեղափոխություն» («Revolution») (Ալ Պաչինոյի հետ) ֆիլմերը ամերիկյան կինոթատրոններում հաջողություն չեն ունենում։

Համարյա երկու տարվա ընդմիջումից հետո, դերասանուհին, 1987 թվականին, նկարահանվում է ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Դերեի «Սիրային հիվանդություն» («Maladie d’amour») կինոնկարում։ Դերակատարման համար նա երկրորդ անգամ անվանակարգվում է «Սեզար» մրցանակին՝ «Լավագույն դերասանուհի» դասակարգում։ 1988 թվականին հանդիսանում է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ[26]:

1980-ական թվականների վերջին - 1990-ական թվականների սկզբին նկարահանվում է իտալական ֆիլմերում։ 1989 թվականին, Իտալիայում, դերակատարում է ունենում Տուրգենևի «Գարնանային ջրեր» («Вешние воды») վեպի էկրանավորումում։

1991 թվականին Կինսկին նկարահանվում է Դոստոևսկու վեպի հիման վրա ռեժիսոր Անդրեյ Էշպայի խորհրդա-շվեյցարական «Նվաստվածները և վիրավորվածները» («Униженные и оскорблённые») ֆիլմում։ Ֆիլմում, որի պրոդյուսերն էր նրա ամուսին Իբրահիմ Մուսան, Կինսկին խաղում էր Նատաշա Իխմենևաին։ Ռեժիսորը, հիշելով Կինսկիի նկարահանումները, ասում է․ «ինձ ամենից շատ զարմացնում էր իր նկատմամբ բացարձակ անողոքությունը: Նա երբեք չէր խղճում իրեն, բացարձակ երբեք, ոչնչում, մինչև վերջ»[27]:

1993 թվականին երրորդ անգամ նկարահանվում է Վիմ Վենդերսի մոտ՝ «Այդքան հեռու, այդքան մոտ» («In weiter Ferne, so nah!») կինոնկարում։ 1990 թվականների կեսերից հաճախ նկարահանվում է ամերիկյան ֆիլմերում՝ առավելապես երկրորդական դերերում։ Ամերիկյան «Անկման արագություն» («Terminal velocity» (1994 թվական)) մարտաֆիլմում, որը ցածր գնահատական է ստանում քննադատների կողմից, նա խաղում էր ՊԱԿ-ի նախկին գործակալի դերը, որը, Չառլի Շինի կերպարի հետ միասին, փրկում է խորհրդային ոսկին: 1990-ական թվականների կեսերին նա հայտնվում է բազմաթիվ հառուսասերիալներում՝ խաղալով աննշան դերեր։ Որոշ ուշադրության են արժանանում նրա դերերը «Մեկ գիշերվա տեսակցություն» («One night stand» (1997 թվական)), «Օրինախախտուհին» («The Intruder» (1999 թվական)), «Ամերիկյան ռապսոդիա» («An American rhapsody» (2001 թվական)) ֆիլմերը։ 1997 թվականին Կինսկին խաղաց Դևիդ Գրինի «Կնքամայրը» («Bella Mafia») ֆիլմում, որը նկարահանվել է Լինդա Լա Պլանտի «Մաֆիայի լավագույն կեսը» պատմվածքի հիման վրա։ Այս ֆիլմում Կինսկին խաղում է հասարակ աղջիկ Սոֆիայի դերը, որը սիրավեպ ուներ Սիցիլիայի մաֆիայի պարագլուխներից մեկի՝ դոն Ռոբերտո Լուչանոյի որդու հետ։

Կինսկու վերջին հայտնվելը կինոյում դարձել է դրվագը Դևիդ Լինչի «Ներքին կայսրություն» («Inland Empire» (2006 թվական)) կինոնկարում, որտեղ նրա մասնակցությամբ ավելի երկարատև դրվագը, ըստ ռեժիսորի խոսքերի, հանվել է մոնտաժման ժամանակ[28]: 2008 թվականին ռեժիսոր Քվենտին Տարանտինոն բանակցություններ էր վարում Կինսկու հետ՝ «Անփառունակ սրիկաները» («Inglourious Basterds») ֆիլմի նկարահանումներում նրա հավանական մասնակցության շուրջ, սակայն, արդյունքում, այդ դերը ստանում է դերասանուհի Դայան Կրյուգերը[29]:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների սկզբին Կինսկու հարևանուհին էր սկսնակ մոդել Դեմի Մուրը, որը, ըստ նրա խորհրդի, որոշում է դերասանուհի դառնալ[30]:

1984 թվականի հուլիսին Կինսկին ունենում է որդի Ալյոշային (Aljosha)։ Երեխայի ծնունդից երկու ամիս անց Կինսկին ամուսնանում է եգիպտական ծագումով պրոդյուսեր Իբրահին Մուսայի (Ibrahim Moussa) հետ, որը նրանից մեծ էր տասնհինգ տարով[31][32]: 1986 թվականին նրանք տեղափոխվում են Շվեյցարիա, որտեղ ծնվում է նրանց դուստրը՝ Սոնյան (Sonia Leila)[33][34], այժմ ֆոտոմոդել[35]: 1990 թվականին Մուսան հանդես է գալիս որպես «Նվաստվածները և վիրավորվածները» ֆիլմի պրոդյուսեր, որում խաղում էր Կինսկին։ 1992 թվականին նրանք բաժանվում են։ Մուսան դատական հայց է ներկայացնում՝ երեխաներին դաստիարակելու իրավունքի համար։ Իր հարցազրույցներում Կինսկին անբարեհաճ է արտահայտվում նախկին ամուսնու վարաբերյալ[36]:

Նրա հայրը՝ Կլաուս Կինսկին, հրատարակում է «Kinski Uncut» հուշագրությունը, որտեղ ակնարկում է, որ արյունապղծական կապի մեջ է մտել դստեր հետ՝ երբ նա դեռ դեռահաս էր[5]: 1999 թվականի հարցազրույցում Կինսկին ասում է, որ նա ափսոսանք չի զգացել, երբ հայրը մահացել է և նա ներկա չի եղել նրա թաղմանը[6]: 2013 թվականի հունվարին Նաստասյա Կինսկին մեկնաբանում է Կլաուսի մյուս աղջկա՝ Պոլա Կինսկիի, խոստովանությունը նրանում, որ հայրը բռնաբարել է նրան մանկական և դեռահաս տարիքում. «Ես քրոջս կողմն եմ, ես աջակցում եմ նրան: Եբ խորապես ցնցված եմ: Բայց ես հպարտ եմ, որ նա իր մեջ ուժ է գտել այդ գիքը գրելու համար: Ես գիտեմ բովանդակությունը, ես կարդացել եմ: Եվ ես երկար ժամանակ լացում էի»[37]:

1991-1997 թվականներին Կինսկին ապրում էր ամերիկացի երգահան Քուինսի Ջոնսի հետ, որը նրանից մեծ էր 28 տարով[38]: 1993 թվականին Կինսկին նրանից ունենում է դուստր՝ Կենիա (Kenya Julia Miambi Sara)[39]: Նաստասյա Կինսկիի զարմուհին՝ Լառա Նակշինսկին, եղբայրը և քույրը՝ Նիկոլայ Կինսկին և Պոլա Կինսկին, նույնպես, դերասաններ են։ Կինսկին տիրապետում է գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և ռուսերեն լեզուներին[40]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Օրիգինալ անվանում Կերպար
1975 Կեղծ շարժում Falsche Bewegung Մինյոն
1976 Սատանայի դուստրը To the Devil a Daughter Քեթրին Բեդոուս
1978 «Կրքի ծաղկի» հյուրանոցը Leidenschaftliche Blümchen Դեբորա Կոլինզ
1978 Մնա ինքդ քեզնով Cosi՝ come sei Ֆրանչեսկա
1979 Տեսս Tess Տեսս
1982 Ամբողջ սրտով One from the heart Լեյլա
1982 Մարդ-կատուներ Cat people Իռենա
1983 Գարնանային սիմֆոնիա Frühlingssinfonie Կլառա Շուման
1983 Տեսադաշտում Exposed Էլիզաբեթ Կառլսոն
1983 Լուսինը ջրհորդանում La Lune dans le caniveau Լորետտա
1984 Երդվում եմ անհավատարմության մեջ Unfaithfully yours Դանիելա Իստման
1984 Հոթել «Նյու Հեմփշիր The Hotel New Hampshire Սյուզի
1984 Փարիզ, Տեխաս Paris, Texas Ջեյն Հեդերսոն
1984 Մարիայի սիրեցյալները Maria’s lovers Մարիա
1985 Հարեմ Harem Դարեն
1985 Հեղափոխություն Revolution Դեյզի
1987 Սիրային հիվանդություն Maladie d’amour Ջուլիետա
1989 Խաղաղ գիշեր Silent night Ջոել
1989 Գարնանային ջրեր Acque di primavera Մարիա Պոլոզովա
1989 Լուսնային գիշեր In una notte chiaro di luna Ջոել
1990 Լուսաբաց L' Alba Կարին
1990 Գաղտնիք Il Segreto Լյուսիա
1990 Եվ լույսը մթության մեջ լուսավորում է Il Sole anche di notte Քրիստինա դել Կարպիո
1991 Նվաստվածները և վիրավորվածները Նատաշա Իխմենևա
1992 Իմ սենյակում In camera mia Նաստենկա
1992 Շիկահերը La Bionda Քրիստինա
1993 Այդքան հեռու, այդքան մոտ In weiter Ferne, so nah! Ռաֆաելլա
1994 Պատանդները Crackerjack Կատյա
1994 Անկման արագություն Terminal velocity Կրիս Մորոու (Խրիստա Մոլդովա)
1996 Ինչ-որ մեկը սպասում է Somebody is waiting Շառլոտա Էլիիս
1997 Հայրիկի օրը Fathers’ day Քոլետ Էնդրյուս
1997 Տխուր տղան Little Boy Blue Քեյթ Ուեսթ
1997 Մեկ գիշերվա տեսակցություն One night stand Կարեն
1998 Ciro norte Ciro norte
1998 Փրկիչը Savior Մարիա Ռոուզ
1998 Քո ընկերներն ու հարևանները Your friends & neighbors Չերրի
1998 Սյուզանի նենգ նախագիծը Susan’s plan Սյուզան Հոլանդ
1999 Սիրո փոփոխականությունը Playing by heart
1999 Ճանապարպհ դեպի դժոխք The Lost son Դեբորա Սպիտց
1999 Օրինախախտուհին The Intruder Բեջ Մյուլլեռ
2000 Երազանքի սահմանը The Magic of Marciano Քեթի
2000 Ճակատագրական նամանկները Red letters Լիդիա Դևիս
2000 Թայմշեր Time share Ջուլիա Ուեյլանդ
2000 Ոսկե փոշի The Claim Ելենա Բյորն
2001 Սառցե սիրտը Cold heart Լինդա Կրոսս
2001 Քաղաք և գյուղ Town & country Ալեքս
2001 Ամերիկական ռապսոդիա An American rhapsody Մարգիտ Սանդոր
2001 Ոչ մի խոսք ավել Say nothing Գրեյս Նիդհեմ
2001 Արատի անատոմիա Diary of a sex addict Ջեյն Բարդո
2001 Քաղաքներից հեռու Beyond the city limits Միշա
2001 Մարդասպանի համար Com for murder Սոնդրա Բրյումել
2003 Նորահայտ դրախտ Paradise found Մեթ Գոգեն
2004 Ճշգրիտ կրկնօրինակ А ton image Մաթիլդա
2006 Ներքին կայսրություն Inland Empire Լեդի
2007 Էլի ինչ-որ բան կատարվածից More Things That Happened Լեդի
2011 Քաղցրություն Sugar քույր Նադյա
2012 Գիշերը հայտնվում են աստղերը Il turno di notte lo fanno le stelle Սոնյա

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Օրիգինալ անվանում Կերպար
1977 Հասունության վկայական Tatort - Reifezeugnis Զինա Վոլֆ
1996 Օղակ The Ring Արիանա ֆոն Գոտարդ
1997 Կնքամայրը Bella Mafia Սոֆիա Լուչանո
1999 Կարանտին Quarantine Հալեն Բրոնտի
2000 Ամառային փոթորիկ A Storm in Summer Գլորիա Ռոսս
2001 Աշխարհի վերջին օրը The Day the world ended Ջենիֆֆեր Սթիլման
2001 Ինչ է թաքցնում անցյալը Blind Terror Սյուզեն Բրայս
2002 Զբոսանք քաղաքում All Around the Town Կարեն Գրանտ
2003 Վտանգավոր կապեր Les Liaisons dangereuses Մարիա դե Թուրվել
2004 Տիկին հրացանակիր La Femme Musketeer լեդի Բոլթոն

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նաստասյա Կինսկին` «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր
  2. Internationales Biographisches Archiv. December 3, 2005 (issue 48/2005). В других источниках встречаются даты: 1959 год и 1960 год.
  3. John Sandford (ed) (2001) Encyclopedia of Contemporary German Culture (Routledge world reference): 340
  4. DER SPIEGEL 12/1961 - KLAUS KINSKI
  5. 5,0 5,1 Cintra Wilson. Devoured by demons // salon.com, Apr. 22, 2004
  6. 6,0 6,1 6,2 Suzie Mackenzie. Daddy’s girl // The Guardian, July 3 1999
  7. Kith and Kinski // The Daily Telegraph, January 9 2001
  8. Hello miss Kinski // Zoo Magazine, № 8. - 2005
  9. Leaming, Barbera. Polanski, A Biography: The Filmmaker as Voyeur. New York: Simon and Schuster. 1981. 155
  10. 10,0 10,1 Richard Corliss. A Sensual Child Comes of Age. Time. 2 May 1983, Vol. 121, Iss. 18, pg. 44-49
  11. James Morrison. Roman Polanski. University of Illinois Press, 2007. p 127. ISBN 0-252-07446-7, 9780252074462
  12. 12,0 12,1 Denise Worrell. Icons: Intimate Portraits. The Atlantic Monthly Press. 1989. pp. 108-114. ISBN 0-87113-306-7
  13. Harlan Kennedy. «A Perfect Tess». American Film. October 1979.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Wayne Warga. A Late Date With Nastassia Kinski// Cosmopolitan, 1982.
  15. Roman Polanski’s Pirate Days | VICE United Kingdom
  16. Falsche Bewegung (1975) - Awards
  17. BAMBI - Deutschlands wichtigster Medienpreis
  18. 18,0 18,1 18,2 Natassia Kinski- Stardom For A Teen-Age 'Tess' - Los Angeles - Nytimes.Com
  19. 19,0 19,1 19,2 Coppola, Francis Ford; Phillips, Gene D.; Hill, Rodney. Francis Ford Coppola: Interviews. Univ. Press of Mississippi, (2004) p. 136.
  20. «Kinski, as a circus tightrope walker, has a beauty much more mature than in TESS and a wonderful moment when she explains „to make a circus girl disappear, all you have to do is blink your eyes“». См. One From the Heart // Chicago Sun-Times. January 1, 1982
  21. «„Cat People“ moves back and forth between its mythic and realistic levels, held together primarily by the strength of Kinski’s performance and John Heard’s obsession. Kinski is something. She never overacts in this movie, never steps wrong, never seems ridiculous; she just steps onscreen and convincingly underplays a leopard». См. Cat People by Roger Ebert // Chicago Sun-Times. January 1, 1982
  22. Exposed (1983) - Full cast and crew
  23. Janet Maslin. Exposed (1983) // New York Times, April 22, 1983.
  24. A Sinister Plot Afoot? No, A Movie Being Shot - Nytimes.Com
  25. Frühlingssinfonie (1983) - Awards
  26. Nastassia Kinski // Официальный сайт Каннского кинофестиваля
  27. Какова основная мысль фильма «Многоточие»?
  28. Дэвид Линч: фильм - это анекдот, и его нельзя разъяснять // Коммерсантъ, № 170 (3501), 13 сентября 2006
  29. Тарантино нашел ещё двух «подонков» в свой фильм // lenta.ru, 2 сентября 2008
  30. Батлер О. Проблема юбилея // Независимая газета, 16 ноября 2007.
  31. Levin E. Catching Up on Orwell’s Favorite Year: Kinski Coos, Barneveld Rebuilds, Gary Hart Counts to '88 and a Goldberg Makes Whoopi on Broadway // People, December 24, 1984 Vol. 22 No. 27.
  32. Bentley L. An Exultant Nastassja Kinski Shows Off Her Healthy Son-and Her Future Husband // People, July 23, 1984 Vol. 22 No. 4.
  33. Celebrities in Switzerland: Nastassja Kinski // switzerland.isyours.com
  34. Garcia G. People: Jun. 2, 1986 // People, Jun. 02, 1986.
  35. Индзаги влюбился в Кински // gazeta.ru, 12 марта 2005.
  36. Kinski, ex locked in child-visitation battle. // Daily News, January 14, 1998.
  37. «Дочь Клауса Кински обвинила его в изнасиловании - педофилия - RFI»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-20-ին։ Վերցված է 2013-01-15 
  38. Docherty С. Interview: Nastassja Kinski - Still a daddy’s girl … // The Independent, 26 September 1997.
  39. Jones and Kinski parents of baby girl // Jet, March 1, 1993.
  40. Биография Кински на официальном сайте Вима Вендерса // wim-wenders.com

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]