Տեսս (ֆիլմ)
Տեսս անգլ.՝ Tess | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Ֆրանսիա |
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Թեմա | մահապատիժ և սեր |
Հիմք | Տեսսը Դէրբերվիլների տոհմից |
Թվական | 1979 և հոկտեմբերի 25, 1979[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոման Պոլանսկի[2][3] |
Պրոդյուսեր | Կլոդ Բերի |
Սցենարի հեղինակ | Ռոման Պոլանսկի և Ժերար Բրաշ |
Դերակատարներ | Նաստասյա Կինսկի[3][4][2], Փիթեր Ֆերթ[3][4][2], Լի Լոսոն[3][4][2], Քերոլին Փիքլզ[5], Դավիդ Մարխամ[5], Սյուզաննա Համիլթոն[5], Արիել Դոմբալ[5], Մարլին Էվեն[5], Պասկալ դե Բուասոն[5], Ջոն Բարետ[6], Լեսլի Դանլոփ[6], Ֆորբս Քոլինզ[6], Փեթսի Ռոուլենդս[6], Ժակ Մատու[6] և Ռիչարդ Փիրսոն |
Օպերատոր | Գիսլեն Կլոկե և Ջեֆրի Անսուորթ |
Երաժշտություն | Ֆիլիպ Սարդ |
Մոնտաժ | Alastair McIntyre? և Էրվե դե Լուզ |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Նկարահանման վայր | Լոկրոնան, Morlaix? և Plomelin? |
Կինոընկերություն | Renn Productions |
Տևողություն | 164 րոպե |
Տեսս (անգլ.՝ Tess), 1979 թվականին Թոմաս Հարդիի «Տեսսը դ’Էրբերվիլների տոհմից» վեպի (1891) էկրանավորումը ռեժիսոր Ռոման Պոլանսկու կողմից[7]։ Ցուցադրվել է 2015 թվականի Ոսկե ծիրանի հետահայաց ցուցադրություններ ծրագրում[8][9][10]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարում, Անգլիայում։ Դորսեթցի գեղջուկ Ջոն Դըրբիֆիլդը պարզում է, որ ինքը դ’Էրբերվիլների տոհմի ժառանգ։ Որևէ օգուտ քաղելու ակնկալիքով Դըրբիֆիլդն իր ավագ դուստր Տեսսին ուղարկում է ունևոր դը դ’Էրբերվիլների մոտ։ Երիտասարդ Ալեք դ’Էրբերվիլը տարվում է գեղեցկուհի Տեսսով, որին «զարմուհի» էր կոչում։ Տեսսը տուն է վերադառնում հղիացած։ Շուտով ծնվում է տղա, որը մահանում է մի քանի շաբաթ անց։ Իրականում Ալեք ’Էրբերվիլերը նորահարուստ է և Դըրբիֆիլդների հետ ազգակցական կապ չունի, նրա հայրը գնել էր արիստոկրատի կոչումը։
Կյանքը նորից սկսելու համար Տեսսը մեկնում է գյուղից և աշխատանք գտնում ագարակում, որտեղ ոչ ոք տեղյակ չէ նրա նախկին ձախորդությունների մասին։ Այնտեղ նա հանդիպում է իր իսկական սիրուն՝ քահանայի որդի Էյնջել Քլեյրին, ով գլխակորույս սիրահարվում է Տեսին, և չնայած իրենց միջև գոյություն ունեցող դասակարգային անդունդին, ամուսնության առաջարկ անում։ Սակայն ամուսնական գիշերը Տեսսն Էյնջելին խոստովանում է ամեն ինչ։ Ապշած և ներելու անկարող Էյնջելը թողնում է Տեսսին և մեկնում Բրազիլիա։ Երկար ամիսներ Տեսսը հուսահատորեն սպասում է ամուսնու վերադարձին, քրտնաջան աշխատում ընտանիքի ապրուստը վաստակելու համար։ Ճակատագրի բերումով Ալեք դ’Էրբըրվիլը կրկին հայտնվում է նրա կյանքում[11]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նաստասյա Կինսկի -Տեսս Դըրբիֆիլդ
- Փիթեր Ֆըրթ -Էյնջել Քլեյր
- Լայ Լոսոն -Ալեք դ’Էրբերվիլ
- Ջոն Քոլին - Ջոն Դըրբիֆիլդ
- Ռոզմարի Մարտին - տիկին Դըրբիֆիլդ
- Կարոլին Փիքլզ - Մարիան
- Ռիչարդ Պիրսոն - ծխական քահանա Մարլոտից
- Դավիդ Մարխամ - Ռևերենդ Կլար
- Պասկալ դե Բուասոն - Տիկին Կլար
- Սյուզաննա Համիլթոն - Իզզ Հուետ
- Կարոլին Էմբլինգ - Ռեթթի
- Թոնի Չըրչ - Փարսոն Թրինհեմ
- Սիլվիա Քոլերիջ - Տիկին դ’Էրբերվիլ
- Ֆրեդ Բրյանտ - կաթնավաճառ
- Թոմ Չադբոն
- Արիել Դոմբասլ
- Դիկեն Աշվորֆ
- Լեսլի Դանլոփ
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսսը առաջադրվել է վեց մրցանակների համար և Ակադեմիայի 53-րդ մրցանակաբաշխության ժամանակ շահել երեք մրցանակ[12], Ոսկե Գլոբուսում առաջադրվել է չորս մրցանակի համար, շահել է երկուսը, երեք Բրիտանական Ակադեմիայի մրցանակներից շահել է մեկը և վեց Սեզար մրցանակներից` երեքը։
Մրցանակ | Անվանակարգ | Հաղթող(ներ) և առաջադրված թեկնածու(ներ) | Արդյունք |
---|---|---|---|
Ակադեմիայի 53-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն ֆիլմ | Կլոդ Բերի | Առաջադրված |
Լավագույն ռեժիսոր | Ռոման Պոլանսկի | Առաջադրված | |
Լավագույն պարտիտուրա | Ֆիլիպ Սարդ | Առաջադրված | |
Լավագույն նկարիչ | Պիեռ Գյուֆրուա և Ջեք Ստեֆենս | Հաղթանակ | |
Լավագույն օպերատոր | Ջեֆրի Անսուորթ և Գիսլեն Կլոկե | Հաղթանակ | |
Հագուստի լավագույն դիզայն | Անտոնի Պաուել | Հաղթանակ | |
Բրիտանական կինոակադեմիայի 35-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն օպերատոր | Ջեֆրի Անսուորթ և Գիսլեն Կլոկե | Հաղթանակ |
Լավագույն նկարիչ | Պիեռ Գյուֆրուա | Առաջադրված | |
Հագուստի լավագույն դիզայն | Անտոնի Պաուել | Առաջադրված | |
«Սեզար» 5-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն ֆիլմ | Ռոման Պոլինսկի | Հաղթանակ |
Լավագույն ռեժիսոր | Ռոման Պոլինսկի | Հաղթանակ | |
Լավագույն օպերատոր | Գիսլեն Կլոկե | Հաղթանակ | |
Լավագույն դերասանուհի | Նաստասյա Կինսկի | Առաջադրված | |
Լավագույն նկարիչ | Պիեռ Գյուֆրուա | Առաջադրված | |
Լավագույն երաժշտություն | Ֆիլիպ Սարդ | Առաջադրված | |
Ոսկե Գլոբուսի 38-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն ռեժիսոր | Ռոման Պոլինսկի | Առաջադրված |
Լավագույն դերասանուհի | Նաստասյա Կինսկի | Առաջադրված | |
Լավագույն օտարալեզու ֆիլմ | Ֆրանսիա | Հաղթանակ | |
Տարվա նոր դերասանուհի | Նաստասյա Կինսկի | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.filmdienst.de/film/details/36953/tess
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.imdb.com/title/tt0080009/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=823.html
- ↑ 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/tess
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.imdb.com/title/tt0080009/fullcredits
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Tess: a romantic epic by Roman Polanski
- ↑ «Ոսկե ծիրան, Հետահայաց ցուցադրություններ, 2015». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Tess (1979)
- ↑ A Film and Its Era: Tess, by Roman Polanski
- ↑ Tess, Roman Polanski
- ↑ «NY Times: Tess». NY Times. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը imdb.com կայքում
- «Tess»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Tess»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Tess(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների անգլերեն ֆիլմեր
- 1979 դրամա ֆիլմեր
- 1979 ֆիլմեր
- «Սեզար» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Բրիտանական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ռոման Պոլանսկու ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- 1970-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 1970-ականների բրիտանական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարում