Կնքամայրը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կնքամայրը
Bella Mafia
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԴրամա
Թվական1997
Պրեմիերանոյեմբերի 16, 1997,
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Գրին
ՊրոդյուսերՋեկ Կլեմենս
Սցենարի հեղինակԼինդա Լա Պլանտ
Ելենա Սոնգ
ԴերակատարներԿինսկի Նաստասյա
Ջեյմս Մարսդեն
Վանեսսա Ռեյդգրեյվ
Ջենիֆեր Թիլլի
ՕպերատորԳորդոն Լոնսդեյլ
ԵրաժշտությունՋոզեֆ Վիտարելլի
ԿինոընկերությունThe Königsberg Company
Տևողություն117 րոպե
IMDbID 0120602

Կնքամայր (անգլ.՝ Bella Mafia), ամերիկյան կրիմինալ դրամա, նկարահանված է 1997 թվականին։ Հեռուստատեսային ֆիլմ է, որը բաղկացած 2 մասից։ Նկարահանվել է ռեժիսոր Դևիդ Գրինի կողմից Լինդա Լա Պլանտայի «Մաֆիայի լավագույն կեսը» վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել CBS (Սի Բի Ես) ալիքում 1997 թվականի նոյեմբերի 16-ին և 17-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուչիանոյի մաֆիոզական կլանը համարվում էր ամենամեծը։ Այնպես է պատահում, որ կլանի բոլոր տղամարդկանց և տղա երեխաներին սպանում են, և խաղի մեջ են մտնում ընտանիքի կանայք, քույրերը և դստրերը։ Սոֆիայի երեխաններին սպանող Լուկան, փորձում է շահել նրա հավատարմությունը։ Սակայն Սոֆիան չգիտի, որ Լուկան նրա որդին է, որին նա թողել էր դեռ մանուկ հասակում։ Վերջ ի վերջո Սոֆիան հասկանում է, որ Լուկան է սպանել կլանի տղամարդկանց, և դանակահարում է նրան։ Դանակահարելուց հետո Սոֆիան տեսնում է Լուկայի վզից կախված մի մեդալիոն, որը նա տվել էր իր տղային ծննդյան օրը, և հարցնում է, թե ով է նրան տվել այդ մեդալիոնը, Լուկան պատասխանում է, թե իր մայրը։ Սոֆիան դառնում է ընտանիքի գլխավոր անձը, իր եղբոր աղջկան ամուսացնում է մի ազդեցիկ մաֆիոզի հետ, և գտնելով իր մեջ վրեժխնդրության ուժ, նա սկսում է մեկը մյուսի հետևից վերացնել իր թշնամիներին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարի կարգախոսն է. Hell hath no fury like the women of… [Bella Mafia]
  • Ֆիլմի օրիգինալ անվանումը հենց վեպի անվանումն է «Գեղեցիկ մաֆիա» (Ռուսաստանում վեպը հրատարակվել է «Մաֆիայի լավագույն կեսը» անվանումով), սակայն ռուս ներկրողները փոխել են անունը, դարձնելով «Կնքամայրը»։ Ինչ ել որ լինի անվանումը, քննադատների մեծ մասը ֆիլմը համարում են «Կնքահայրը» ֆիլմի կանացի տարբերակը։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]