Ջեյմս Մարսդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Ջեյմս Մարսդեն
անգլ.՝ James Marsden
James Marsden at the World Premiere of Robot and Frank, January 2012.jpg
Ջեյմս Մարսդենը 2012 թվականի հունվարին «Ռոբոտը և Ֆրենկը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ
Ծնվել էսեպտեմբերի 18, 1973(1973-09-18)[1][2][3] (49 տարեկան)
ԾննդավայրStillwater, Օկլահոմա, ԱՄՆ
ԿրթությունՕկլահոմայի պետական համալսարան և Putnam City North High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, երգիչ, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և մոդել

Ջեյմս Փոլ Մարսդեն (անգլ.՝ James Paul Marsden, սեպտեմբերի 18, 1973(1973-09-18)[1][2][3], Stillwater, Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկյան կինոդերասան։ Առավել հայտնի է «Մայրուղի 60» կատակերգության Նիլ Օլիվերի և «Իքս-մարդիկ» տրիլոգիայի Կիկլոպի դերերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Մարսդենը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 18-ին, ԱՄՆՕկլահոմա նահանգում։ Սովորել է Օկլահոմա Սիթիի Putnam City North High School դպրոցում։ 1980-ականների վերջին հեռուստատեսությունում սկսել է ներկայանալ փոքր դերերում։ Երկրպագուներին առավել հայտնի է կոմիքսներով, որպես Կիկլոպ՝ «Իքս մարդիկ» տրիլոգիայում և Ռիչարդ Ուայթ՝ «Սուպերմենի վերադարձը» ֆիլմում։

Ջեյմս Մարսդենը «Հմայվածը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Օկլահոմայի պետական համալսարանը (անգլ.՝ Oklahoma State University)։ Ուսման ընթացքում դերասանը եղել է «Delta Таu Delta» եղբայրության անդամ։

Ջեյմս Մարսդենը իր ուժերն է փորձել «Նախնադարյան վախ» (1996) ֆիլմի գլխավոր դերերից մեկում։ Նա կարող էր խաղալ նաև «Ստուդիա 54» ֆիլմում՝ Շեյնայի դերում (սակայն տվյալ դերը կատարել է Ռայան Ֆիլիպը)։

Մարսդենը, բացի դերասան լինելուց, համարվում է հաջողակ մոդել։ Օրինակ՝ անցյալում նա գովազդել է Versace-ի ապրանքանիշը։

Դերասանն ունի երկու քույր՝ Ջեննիֆերը և Էլիզաբեթը, և երկու եղբայր՝ Ջեֆֆը և Ռոբերտը։

2000 թվականին Ջեյմսը ամուսնացել է ամերիկյան դերասան և կոմպոզիտոր Դեննիս Լինդեի դստեր՝ դերասանուհի Լիզա Լինդեի հետ։ 2001 թվականին ծնվել է նրանց որդին՝ Ջեկը, 2005 թվականի օգոստոսին՝ դուստրը՝ Մերին։

Ջեյմսի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել 2011 թվականի սեպտեմբերին[4]։

2012 թվականի դեկտեմբերի վերջին նա Ռոուզ Կոստայի նախկին ընկերուհուց ունեցել է որդի՝ Վիլյամ Լուկա Կոստա-Մարսդենը[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 — Հնձիր խոտածածկը! — Թայլեր Կոկրան
  • 1997Կնքամայրը / Bella Mafia — Լուկա, Սոֆիայի և Մայքլ Լուչանոյի որդին
  • 1998 — Անպարկեշտ վարք / Disturbing Behavior — Սթիվ Կլարկ
  • 2000 — Իքս-մարդիկ / X-Men — Սքոթթ Սամմերս / Կիկլոպ
  • 2000 — Բամբասանք / Gossip — Դերրիկ Վեբ
  • 2001 — Շաքար և պղպեղ / Sugar & Spice — Ջեք Բարթլետտ
  • 2002Մայրուղի 60 (ֆիլմ) / Interstate 60 — Նիլ Օլիվեր
  • 2003Իքս-մարդիկ 2 / X-Men 2 — Սքոթթ Սամմերս / Կիկլոպ
  • 2004 — Հիշողության օրագիր / The Notebook — Լոն Համմոնդ-կրտսեր
  • 2004 — 24-րդ օր / The 24th Day — Դեն
  • 2004 — Բարձրություն / Heights — Ջոնաթան
  • 2006 — Ալիբի / Alibi — Ուենդել Հեթչ
  • 2006 — 10-րդ հատում և Վուլֆ / 10th & Wolf — Թոմմի
  • 2006 — Իքս-մարդիկ։ Վերջին մարտը / X-Men: The Last Stand — Սքոթթ Սամմերս / Կիկլոպ
  • 2006 — Սուպերմենի վերադարձը / Superman Returns — Ռիչարդ Ուայթ
  • 2007 — Լաք մազերի համար / Hairspray — Քորնի Քոլինզ
  • 2007 — Հմայվածը / Enchanted — արքայազն Էդվարդ
  • 2008 — 27 հարսանիք / 27 dresses — Քևին Դոյլ
  • 2009 — Ծանրոց / The Box — Արթուր
  • 2010 — Կատուներն՝ ընդդեմ շների։ Կիտի Գալորի վրեժը / Cats & Dogs: The Revenge of Kitty Galore — Դիգգս, ձայն
  • 2010 — Մահ թաղման ժամանակ / Death at a Funeral — Օսկար
  • 2011 — Մեծականջների բունտը / Hop — Ֆրեդ Օ’Հարա
  • 2011 — Ծղոտե շներ / Straw Dogs — Դավիթ Սամներ
  • 2012 — Չամուսնացած կանայք / Bachelorette
  • 2012 — Ռոբոտը և Ֆրենկը/ Robot & Frank — Հանթեր
  • 2012 — Անելանելի իրավիճակ / Small Apartment — Բեռնարդ
  • 2013 — 2 զենք / 2 Guns — Քուինս
  • 2013 — Ծառայապետ/ The Butler — Ջոն Ֆ. Քեննեդի
  • 2013 — Հեռուստահաղորդավարը 2։ Եվ նորից բարև Ձեզ/ Anchorman: The Legend Continues
  • 2014 — Շիկահերը եթերում / Walk of Shame
  • 2014 — Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը (ֆիլմ) / X-Men: Days of Future Past — Սքոթթ Սամմերս / Կիկլոպ
  • 2014 — Լավագույնն իմ մեջ / The best of me — Դոուսոն Քոուլ
  • 2014 — Լոֆթ / The Loft — Քրիս Վանովեն
  • 2015 — Սիրային արգելք / Accidental Love — Սքոթթ
  • 2015 — Արևմտյան աշխարհ / Westworld — Տեդդի Ֆլուդ
  • 2015 — Գործի մեջ / Unfinished Business — Ջիմ Սփինչ
  • 2015 — Ճանապարհ դեպի Հոլիվուդ / The D Train — Օլիվեր Լոուլեսս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. «James Marsden's Wife Files for Divorce»։ Արխիվացված օրիգինալից 2013-07-02-ին։ Վերցված է 2011-09-30 
  5. «James Marsden Welcomes Son William Luca»։ People Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-20-ին։ Վերցված է դեկտեմբերի 19, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]