Ֆրանկո Ներո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկո Ներո
իտալ.՝ Franco Nero
Ծնվել էնոյեմբերի 23, 1941(1941-11-23)[1][2][3][…] (82 տարեկան)
ԾննդավայրSan Prospero Parmense, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունսցենարիստ, կինոդերասան, դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, երաժիշտ և մոդել
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)Վանեսա Ռեդգրեյվ
Երեխա(ներ)Կառլո Գաբրիել Ներո[3] և Franquito Sparanero?[3]
Պարգևներ և մրցանակներ

Ֆրանկո Ներո (իտալ.՝ Franco Nero, ծնվ․ Ֆրանչեսկո Սպարաներո (իտալ.՝ Francesco Sparanero), նոյեմբերի 23, 1941(1941-11-23)[1][2][3][…], San Prospero Parmense, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), իտալացի դերասան, որը հայտնություն է ստացել սպագետի-վեստերն ժանրի Ջանգո կինոնկարի շնորհիվ։ Բացի այդ, 1970-ական թվականներին ոստիկանների մասին ֆիլմերում խաղացել է դատախազի դերը։ Իր կարիերային ընթացքում աշխատել է բազմաթիվ հայտնի ռեժիսորների ղեկավարության ներքո։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանի որդի Ֆրանչեսկո Սպարաներոն ծնվել է Մոդենի շրջանի Սան Պրոսպերո ոչ մեծ բնակավայրում, որը մտնում է Էմիլիա Ռոմանյա մարզի մեջ։ Նրա մանկությունն անցել է Պարմայում։ Այնտեղ անցկացնելով իր պատանեկան տարիները, բացահայտել է սերը դեպի թատրոնն ու դերասանական արվեստը[4]։ Նա կազմակերպում էր դպրոցական ներկայացումներ, բանակային ծառայության ընթացքում ղեկավարում էր իր իսկ ստեղծած թատրոնը։ Ավելի ուշ տեղափոխվում է Միլան, որտեղ սկսում է ուսումնասիրել տնտեսագիտություն։ Ուսման վարձը վճարում էր գիշերային ակուբում երգիչ աշխատելով։ Սակայն ուսումն այդպես էլ չի ավարտում[4]։ Հետո Սպարաներոն Միլանում աշխատում է որպես հաշվապահ, սակայն իր հիմնական հետաքրքրությունն այդպես էլ մնում է կինոն։

Հռոմեական Չինեչիտտա կինոստուդիա այցելելիս նա հանդիպում է ռեժիսորներ Կառլո Լիձանիի, Անտոնիա Պյետրանջելիի և Ջոն Հյուսթոնի հետ, ովքեր նրա մեջ արթնացնում են դերասանական ամբիցիաները և հետո առաջարկում կինոյում նրա առաջին դերերը։ Սակայն նա իր դեբյուտը կատարում է 1963 թվականին Ալֆրեդո Ջանետտիի La ragazza in prestitoֆիլմում[5]։ Իսկական ճեղքում է լինում նրա 1966 թվականի «սառն ինչպես սառույցը և միայնակ վրիժառու» Ջանգոյի դերը Սերջիո Կորբուչիի համանուն դիլմում։ Այդ կերպարը նրան համաշխարհային մասշտաբով հայտնի է դարձնում և դրանից հետո ստանում ավելի ու ավելի շատ հրավերքներ նկարահանավելու ֆիլմերում։ Որպեսզի գնա սպագետի-վեստերն ժանրից և դառնա ընդունված դերասան, ավելի ուշ նկարահանվում է ֆանտաստիկ, դրամատիկ և կատակերգական ֆիլմերում։

... Ես ստիպված եղա որոշում կայացնել։ Ես կարող էի դառնալ աստղ և ստանալ բարձր հոնորարներ, կամ էլ ամեն պահին փոխել դերերը, ինչն իմ կարիերան դարձրեց էլ ավելի հետաքրքիր և ավելի երկար։
- The Globe and Mail, Տորոնտո

Ֆրանկ Ներոն պատկանում է արևմտյան երկրների այն սակավաթիվ դերասաններին, ով իրավունք ուներ նկարահանվելու նախկին կոմունիստական երկրների կինոնախագծերում։ Ներոն նկարահանվում է Սերգեյ Բոնդարչուկի «Կարմիր զանգակներ։ Ֆիլմ 1։ Մեքսիկան կրակում» և դրա սիկվել «Ես տես նոր աշխարհի ծնունդ»-ում, ինչպես նաև սերբական ազգային-էպիկական «Սրտախինյա Բանովիչ» ֆիլմում։ Բացի այդ, հայտնի է դառնում «21 ժամ Մյունխենում» ֆիլմի1972 թվականի Օլիմպիական խաղերի ահաբեկչի դերը և «Պոպուտչիկ։ Սկիզբ» դրամաում՝ սադիստ ամուսինը, որը ազդեցություն է թողնում ներկայից Ամերիկյան կիոարտադրության զարգացման վրա։

Իր սիրելի ռեժիսորն է Էնցո Ջ․ Կաստելլարին, ում հետ նա նկարահանել է «Il Cittadino si ribella», «Կոբրայի վերադարձը», «Ջունգլի Ջանգո», «Կեոմա» և «La polizia incrimina, la legge assolve!» ֆիլմերը, որոնցից վերջինը ստանում է բազմաթիվ գովասանքներ։ Ներոն լեգենդար է դառնում ռեժիսոր Կառլո Լիցանիի «Մուսոլինիի վերջին օրերը» ֆիլմում բեմականացված Բենիտո Մուսոլինիի գնդակահարումը։

1967 թվականից 1972 թվականը Ներոն աշխատում է բրիտանացի դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվի հետ, իսկ 2006 թվականի դեկտեմբերին նրանք ամուսնանում են։ Նրանք ունեն որդի՝ Կառլո Գաբրիել Ներոն՝ ծնված 1969 թվականին[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962՝ Pelle viva
  • 1963՝ Դիմակահանդես Սքոթլանդ Յարդում
  • 1963՝ Վարձու աղջիկը / La ragazza in prestito
  • 1964՝ Սելեստինա / La Celestina P… R…
  • 1965՝ Ես նրան լավ գիտեի / Io la conoscevo bene
  • 1965՝ Աստվածաշունչ / The Bible: In the Beginning…
  • 1965՝ Մահացու մշուշները / I diafanoidi vengono da Marte
  • 1965՝ Die Trampler / Die um Gnade winseln (Gli Uomini dal passo pesante)
  • 1966՝ Երրորդ աչք / Il terzo occhio
  • 1966՝ Джанго՝ Երրորդ աչք / Django
  • 1966՝ Իմ անունն է Ջոն Հարրիս / Tecnica di un Omicidio
  • 1967՝ Կամելոտ / Camelot
  • 1967՝ Ջինգոյի ետ մահն է եկե / L’uomo, l’orgoglio, la vendetta
  • 1967՝ Ջանգո, հաջողութու՜ն / Texas, addio
  • 1968՝ Վարձու մարտադպան/ Il Mercenario
  • 1968՝ Բվի օրը / Il Giorno della civetta
  • 1968` Sequestro di persona
  • 1968` Քաղաքում հանիստ վայր / Un tranquillo posto di campagna
  • 1975՝ Հարգարժան մարդիկ / Gente di rispetto
  • 1976՝ Սկանդալ
  • 1976՝ Cipolla col|t
  • 1976՝ Կեոմա
  • 1976՝ Գուշակը / Les Magiciens
  • 1976՝ Հաղթական քայլերգ / Marcia trionfale
  • 1976՝ 21 ժամ Մյունխենում
  • 1977՝ Sahara Cross
  • 1977՝ Խախուտչիկ։ Արյունոտ ավտոկանգար / Autostop sangue rosso
  • 1978՝ Ամպրոմ Նորովանում / Force 10 from Navarone
  • 1979՝ Այլմոլորակայինները/ The Visitor
  • 1979՝ Ջունգլի Ջանգո
  • 1980՝ Կաբրոյի օրը Il Giorno del Cobra
  • 1980՝ Բոգարտի դեմքով մարդը / The Man with Bogart’s Face
  • 1981՝ Մտնում է նինջան / Enter the Ninja
  • 1981՝ Սալամանդրա The Salamander
  • 1981՝ Ճուռակը / Banovic Strahinja
  • 1982՝ Քրելլ / Querelle
  • 1982՝ Կապույտ աչքերով ավազակը / Il bandito dagli occhi azzurri
  • 1982՝ Կարմիր զանգակներ։ Ֆիլմ 1։ Մեքսիկան կրակում
  • 1982՝ Կարմիր զանգակներ։ Ֆիլմ 2։ Ես տեսա նոր աշխարհի խնունդը]]
  • 1983՝ Նինջայի վրեժը / Revenge of the Ninja
  • 1984՝ André schafft sie alle
  • 1985՝ Il Pentito
  • 1986՝ Ein gefährliches Mädchen
  • 1986՝ Tre giorni ai tropici
  • 1987՝ Ջանգոյի վերադարձը / Django 2: il grande ritorno
  • 1993՝ Սպիտակ հնդկացու վրեժը / Jonathan degli orsi
  • 1993՝ Ոսկին / Oro
  • 1995՝ Դելֆին-աջիկը (The Dolphin Girl)
  • 1996՝ Honfoglalás Heimeroberung ung. Spielfilm
  • 1996՝ The Innocent Sleep
  • 1996՝ Il Tocco: la sfida
  • 1997՝ Կնքամայր
  • 1998՝ Վերսաչիի սպանությունը / The Versace murder
  • 1998՝ Հրեշտակների խոսակցությունը / Talk of Angels
  • 1999՝ Ավազակները / Li chiamarono… briganti!
  • 2001՝ Օրհնված քագը / Sacra Corona
  • 2001՝ Մեգիդդո։ Աշխարհի վեջը / Megiddo: Omega Code 2
  • 2002՝ Ութերորդ մահացու մեքղքը, տոսկանական կարուսել
  • 2006՝ Աստվածների վերջը / L’inchiesta
  • 2008՝ Արյունոտ դքսուհի Բեթորին / Bathory
  • 2010՝ Նամակներ Ջուլիետին / Letters to Juliet
  • |2012՝ Ջանգո ազատվածը / Django Unchained

Հեռեուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975՝ Վալենտինոյի լեգենդը / The Legend of Valentino
  • 1976՝ 21 ժամ Մյունխենում / Die 21 Stunden von München (21 Hours at Munich)
  • 1978՝ ԾՈվահենը (The Pirate)
  • 1981՝ Վարդեց Դանցիգայից (Le Rose di Danzica)
  • 1983՝ Վագներ (բազմասերիանոց դիլմ)
  • 1983՝ Բենետով Ստրահինջա (սերբական ֆիլմ)
  • 1984՝ Պոմպեյի վերջին օրը (The Last Days of Pompeii]
  • 1984՝ Die Försterbuben
  • 1985՝ Սև տանկիստի գաղտնիքը (Un marinaio e mezzo)
  • 1988՝ В тени богов (Windmills of the Gods) режиссёр: Ли Филип
  • 1990՝ Երկնագույն արյուն (բազմասերիանոց դիլմ)
  • 1991՝ Երիտասարդ Եկատերինա (Young Catherine)
  • 1993՝ Բաբելոնյան պայմանագիր
  • 1994՝ Վիշապի մատանին (Desideria e l’anello del drago)
  • 1996՝ Վերադարձ Սանդակոնա (Il Ritorno di Sandokan)
  • 1997՝ Արքայադուստր Ամինա (Deserto di fuoco)
  • 1997՝ Դավիթի Աստվածաշունչը (David)
  • 2000՝ Պավելի Աստվածաշունչը (San Paolo)
  • 2001՝ Տևտոնյան շքանշանի ասպետներ (Crociati) (հեռուստաֆիլմ)
  • 2002՝ Սեր, խաբեություն և կիրք
  • 2003՝ Սիրտն առանց թագի
  • 2005՝ Rosamunde Pilcher: Zauber der Liebe (Summer Solstice)
  • 2008՝ Իմ սիրտը Չիլիում է

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993՝ Art Film Fest միջազգային կինոփառատոն, Դերասանի առաքելություն մրցանակ։
  • 2008՝ DIVA, միացումը Փառքի դահլիճում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Ներո» հոդվածին։