Ռուդոլֆ Նուրիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Նուրիև
ռուս.՝ Рудо́льф Хаме́тович Нуре́ев
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1938(1938-03-17)[1][2][3][…]
ԾննդավայրՌազդոլնոե, Նադեժդինսկի շրջան, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 6, 1993(1993-01-06)[1][2][3][…] (54 տարեկան)
Մահվան վայրԼևալլուա Պերե[4]
ԳերեզմանՍենտ-Ժենևիև-դե-Բուա[5]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ավստրիա
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց, դերասան, բալետմայստեր և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքnureyev.org
 Rudolf Nureyev Վիքիպահեստում
Ռուդոլֆ Նուրիև
Ռուդոլֆ Նուրիևը ԽՍՀՄ չվերադառնալուց հետո, 1961

Ռուդոլֆ Համետի Նուրիև (նաև՝ Նուրեև[6]), (թաթ.՝ Рудольф Хәмит улы Нуриев, ռուս.՝ Рудольф Хаметович Нуреев), (մարտի 17, 1938(1938-03-17)[1][2][3][…], Ռազդոլնոե, Նադեժդինսկի շրջան, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 6, 1993(1993-01-06)[1][2][3][…], Լևալլուա Պերե[4]), խորհրդային, ռուսական և անգլիական բալետի արտիստ և բալետմաստեր, Մարիինյան թատրոնի մենակատար։ 1961 թվականին Փարիզում հյուրախաղերի ժամանակ խնդրեց քաղաքական ապաստարան և դարձավ առավել հայտնի չվերադարձածներից մեկը ԽՍՀՄ։

Հանդիսանում է 20-րդ դարի ամենահայտնի պարողներից մեկը։ Նրա դուետը բալետի անգլիացի պարուհի Մարգո Ֆոնտեյնի հետ համարվում է լենգենդային։ 1983-1986 թվականներին Նուրիևը ղեկավարել է Փարիզի ազգային օպերայի բալետի խումբը, իսկ կյանքի վերջին տարիներին փորձել է նաև որպես դիրիժոր։ Կյանքի ընթացքում հավաքել է գեղանկարներ և մշակութային այլ գործեր։

Ազգանվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ազգանվան գրելաձևը միշտ վիճաբանվել է։ Մոսկվայում և Պետերբուրգում գրել են Նուրեև (ռուս.՝ Нуреев), իսկ Կազանում և Ուֆայում՝ Նուրիև (ռուս.՝ Нуриев), թաթարական Նուրիյ (ռուս.՝ (Нурий) անվան հիման վրա։ Նուրիև անվան համար հիմք է ծառայում հենց իր այն խոսքը, որ ամբողջ աշխարհում իրեն ճանաչում են որպես «Նուրիև»[7]:.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Նուրիևը ծնվել է 1938 թվականի մարտի 17-ին Վլադիվոստոկ մեկնող գնացքում, Իրկուտսկի և Սլյուդյանկա (Слюдянка) քաղաների միջև։ ԽՍՀՄ ՊԱԿ-ի փաստաղթերի համաձայն ազգությամբ թաթար է[8]։. Նրա հայրը, Համիտ Նուրիևը (1903—1985), ծնունդով Ասանովո գյուղից էր (այժմ՝ Ուֆայի շրջանում), ազգությամբ՝ թաթար։ Մայրը՝ Ֆարիդա Նուրիևան (Ագլիուլլովա) (1907—1987), ծնվել է Թաթարական Տյուգոկբաևո գյուղում (այժմ՝ Ալկեևյան շրջանում, Թաթարստան)[9][10]։. Իր կենսագրականում Նուրիևը ծնողների մասին գրում է.

«Մայրս ծնվել է հիասքանչ հնագույն քաղաք Կազանում։ Մենք մուսուլմաններ ենք։ Հայրս ծնվել է Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայի մոտ գտնվող գյուղում։ Այսպիսով, երկկողմանի հարազատներս ազգությամբ թաթար և բաշկիր են»:

Ծնվելուց անմիջապես հետո նրա հայրը նշանակում է ստանում Մոսկվայում։ 1941 թվականին Ռուդոլֆը մոր հետ հայտնվում է շրջափակման մեջ Բաշկիրական ԻԽՍՀ-ում։ Սկսել է պարել Ուֆայի անսամբլում, իսկ 1955 թվականին ընդունվել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարան (Ա. Վագանովայի անվան Ռուսական բալետի ակադեմիա), որտեղ սովորել է Ալեքսանդր Իվանովիչ Պուշկինի դասարանում։ Այն ավարտելուց հետո 1958 թվականին Նուրիևը դառնում է Ս. Կիրովի անվան բալետի (ներկայումս՝ Մարիինյան թատրոն) թատրոնի մենակատար։

Ռուդոլֆ Նուրիև (1968)
Նուրիևն իր դիմահարդարման սենյակում

1961 թվականի հունիսի 16-ին հյուրախաղերով եղել է Փարիզում։ ՊԱԿ-ի որոշմամբ հեռացվել է հետագա հյուրախաղերից, որոնք պետք է կայանային Լոնդոնում, որից հետո նա հրաժարվում է վերադառնալ ԽՍՀՄ։ Այդ պատճառով ԽՍՀՄ-ում հեռակա կարգով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ հայրենիքին դավաճանելու մեղադրանքով։

Շուտով Նուրիևը սկսում է աշխատել Լոնդոնի Թագավորական բալետում (Քավենտ Գարդեն թագավորական թատրոն) և կարճ ժամանակում դառնում է համաշխարհային հայտնություն։ Նա ստանում է ավստրիական քաղաքացիություն։

15 տարուց ավել Նուրիևը եղել է Լոնդոնի Թագավորական բալետի աստղն ու հանդիսացել է անգլիական հանրահռչակ պարուհի Մարգո Ֆոնտեյնի պարընկերը։ Հյուրխաղերով հանդես է եկել ողջ աշխարհով մեկ, աշխատել է շատ ինտենսիվորեն։ Օրինակ, 1975 թվականին ունեցել է մետ 300 ներկայացում։ Համարվում է, որ Ռուդոլֆն ամբողջովին փոխեց պարողի պասիվ դերը դասական բալետում։

1983-1989 թվականներին Նուրիևը հանդիսացել է Փարիզի Գրանդ օպերայի բալետի խմբի տնօրենը։ Բազմաթիվ անգամներ հանդես է եկել Իվետ Շովիրեի հետ։ Այդ ժամանակաշրջանի մեծագույն հայտանգործություններից մեկը Սիլվի Գիլլեմի “բացահայտումն” էր։ Հանդես է եկել բազմաթիվ դասական և ժամանակակից ներկայացումներում, նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությունում, բեմադրել է դասական բալետներ։

Կյանքի վերջին տարիներին հանդես է եկել նաև որպես ռեժիսոր։

1992 թվականի գարնանը Թաթարստանի օպերային թատրոն տնօրենի հրավիրմամբ այցելել է Կազան։ Այստեղ Նուրիևը թատրոնի տնօրինության հետ կնքել է աշխատանքային համաձայնագիր՝ Կազանյան բալետի փառատոնին մասնակցելու վերաբերյալ։

1994 թվականին նրա արյան մեջ հայտնաբերվեց ՄԻԱՎ։ Նուրիևը մահացավ ՁԻԱՀ-ից, 1994 թվականի հունվարի 6-ին, Փարիզից ոչ հեռու[11]։

Թաղված է Փարիզի մոտակայքում գտնվող Սենտ Ժենեվև դե Բուա ռուսական գերեզմանատանը (անգլ.՝ Sainte-Geneviève-des-Bois Russian Cemetery

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆ Նուրիևը հոմոսեքսուալ էր[12], սակայն պատանեկության շրջանում ունեցել է նաև հետերոսեքսուալ հարաբերություններ[13][14][15]։ 1961 թվականին նա հանդիպում է դանիացի հանրահայտ պարող Էրիկ Բրունին (1928—1986), որի հետ, որպես զույգ, մտերմիկ հարաբերություններ է ունեցել շուրջ 25 տարի, մինչև Էրիկի մահը։ [13][16][17]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշաքար Փարիզում

Կազանում, Մուսի Ջալիլյաի անվան Օպերայի և բալետի թաթարական թատրոնում յուրաքանչյուր տարի գարնան վերջում անցկացվում է Ռուդոլֆ Նուրիևի անվան դասական բալետի միջազգային փառատոն, որն անվանվել է այդպես Նուրիևի թույլտվության, երբ այցելել էր Կազան[18]։

Նուրիևի անուն է կրում Բաշկիրիայի պետական պարարվեստի քոլեջը (Ուֆա)[19] և Բալետային մշակույթի միջազգային թառատոնը, որն ամեն տարի անցկացվում է Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոնում։ Քաղաքում նաև տեղադրված է Նուրիևի պատվին հուշատախտակ։ .

Իրկուտսկում 2001 թվականին տեղադրվել է Նուրիևի անվամբ հուշատախտակ[20]։.

2018 թվականին նկարահանվել է «Նուրեև։ Սպիտակ ագռավը» բրիտանական ֆիլմը։

Դերեր ներկայացումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կարապի լիճ» — արքայազն, [1]
  • «Շչելկունչիկ» (Մարդուկ-Ջարդուկը) — արքայազն
  • «Քնած գեղեցկուհին» — Կապույտ թռչուն, արքայազն
  • «Մարգարիտոն ու Արմանը» — Արման
  • Բայադերկա (Баядерка) — Սոլոր
  • «Ռայմոնդա» — մենապար, Ժան դե Բրիեն
  • «Ժիզել» — Ալբերտ
  • «Դոն Կիխոտ» — Բազիլ
  • «Կորսար» — ստրուկ
  • «Ռոմեո և Ջուլիետա» — Ռոմեո, Մերկուցիո
  • «Սիլֆիդա» — Ջեյմս
  • «Պետրուշկա» — Պետրուշկա
  • «Ռոզայի տեսիլքը» — ուրվական, տեսիլք
  • «Շեհերազադա» — ստրուկ
  • «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» — Ֆավն
  • «Ապոլոն Մուսագետ» — Ապոլոն
  • «Երիտասարդն ու մահը» — երիտասարդ
  • «Անառակ որդին»
  • «Ֆեդերա»
  • «Կորսված դրախտ»
  • «Սիլֆիդի» — պատանի
  • «Համլետ» — Համլետ
  • «Մոխրոտիկ» — Պրոդյուսեր
  • «Ինտերմեդիա»
  • «Լուսնային Պյերոն» — Պյերո
  • «Լուցիֆեր» — Լուցիֆեր
  • «Ապուշը» — Կնյազ Միշկին
  • «Օրեոլ»
  • «Սուրբ գարուն»
  • «Մավրի պավանա» — Օթելո
  • «Սև տունը»
  • «Դաս»
  • «Գիշերային ճանապարհորդություն» — Էդիպ
  • «Ալ տառը» — քահանա

Աղբյուր՝ Ռուդոլֆ Նուրիևի կայք [2]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 — Ռայմոնդա, բալետ
  • 1964 —Կարապի լիճը, բալետ
  • 1966 — Դոն Կիխոտ (բալետ)
  • 1966 — Քնած գեղեցկուհին, բալետ
  • 1966 — Տանկրեդ
  • 1967 — «Շչելկունչիկ» (Մարդուկ-Ջարդուկը (բալետ)),
  • 1977 — Ռոմեո և Ջուլիետա, բալետ
  • 1979 — Մանֆրեդ
  • 1982 — Փոթորիկ, բալետ
  • 1985 — Washington Square
  • 1986 — Բախի սյուիտ
  • 1988 — Մոխրոտիկը, բալետ
  • 1992 — Բայադերկա, բալետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118589024 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://actu.fr/insolite/toussaint-quelles-sont-les-celebrites-enterrees-en-essonne_46091418.html
  6. Рудольф Нуреев: бог танца и порока
  7. Выставка, посвященная Нуриеву, откроется в музее имени Бахрушина
  8. Из «Записки об измене Родине артиста балета Р. Х. Нуриева». См.: КГБ проворонил побег Нуриева
  9. Синенко С. Г. Рудольф Нуреев: истоки творчества, превратности судьбы. Художественно-документальное повествование. — Уфа: Китап, 2008. — 192 с.
  10. «Сайт Рудольф Нуреев». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  11. Nureyev Did Have AIDS, His Doctor Confirms". The New York Times (John Rockwell). 16 January 1993. Retrieved 18 September 2011.
  12. Дольфюс Ариан. «Непокоренный Нуреев - Дольфюс Ариан».
  13. 13,0 13,1 Kavanagh, Julie Nureyev: The Life (2007) ISBN 978-0-375-40513-6
  14. The Canadian Press (2009 թ․ նոյեմբերի 30). «TV dance-winner Archambault tackles Nureyev - Arts & Entertainment - CBC News». Cbc.ca. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  15. John Ezard and Carolyn Soutar (2003 թ․ հունվարի 30). «Nureyev and me | Stage». The Guardian. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  16. «Literary Review». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 13-ին.
  17. «Rudolf Nureyev Foundation Official Website». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 19-ին.
  18. Нуриевский фестиваль на сайте Татарского театра оперы и балета им. М.Джалиля
  19. Башкирское хореографическое училище
  20. Первый выход Нуреева / Г. Гайда; Интервью вела О. Соболева // Иркутск,- 2001.- 30 нояб.- .7

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Колум Маккэнн. Танцовщик
  • Данциг Р. В. Вспоминая Нуреева. След кометы / Пер. с нидерл. И. Михайловой. СПб.: Геликон Плюс, 2012. — 368 с., 500 экз., ISBN 978-5-93682-809-6
  • Стюарт Отис. Рудольф Нуреев: Вечное движение = Perpetual motion: the public and private lives of Rudolf Nureyev. — Смоленск: Русич, 1999. — ISBN 5-88590-870-2
  • Рюнтю Юри Мэттью. Руди Нуреев без макияжа. — М.: Новости, 1995. — ISBN 5-7020-0981-9
  • Ролан Пети. Тан лие с Нуриевым.
  • Диана Солуэй. Рудольф Нуреев на сцене и в жизни.
  • Ариан Дольфюс. Непокоренный Нуреев.
  • Сергей Синенко. Рудольф Нуреев: Истоки творчества, превратности судьбы.
  • Н. Я. Надеждин. Рудольф Нуриев. М.: Мир энциклопедий Аванта+, Астрель, 2011. 224 с., ил., Серия «Секрет успеха», 3 000 экз., ISBN 978-5-98986-448-5, ISBN 978-5-271-31857-3
  • Красовская В. Рудольф Нуреев // Профили танца. — СПб.: Академия Русского балета им. А.Я. Вагановой, 1999. — С. 297—299. — 400 с. — (Труды Академии Русского балета имени А.Я. Вагановой). — 2000 экз. — ISBN 5-93010-001-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Նուրիև» հոդվածին։