Դոն Կիխոտ (բալետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոն Կիխոտ (այլ կիրառումներ)
![]() | |
Տեսակ | բալետ |
Ժանր | բալետ |
Կոմպոզիտոր | Լյուդվիգ Մինկուս Էդուարդ Նապրավնիկ |
Սյուժեի աղբյուր | Վեպ Միգել դե Սերվանտես |
Գործողությունների քանակ | Բալետ 4 գործողությամբ |
Ստեղծման տարեթիվ | 1869 |
Առաջնախաղի տարեթիվ | դեկտեմբերի 14 1869 |
Առաջնախաղի վայր | Մեծ թատրոն, Մոսկվա |
![]() |
«Դոն Կիխոտ», Լյուդվիգ Մինկուսի բալետ՝ 4 գործողությամբ, ստեղծված՝ Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպի (իսպ։ El ingenioso hidalgo don Quijote de la Mancha) հիման վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1869 թվականի դեկտեմբերի 14-ին Մոսկվայի Մեծ թատրոնում[1], բալետմեյստեր Մարիուս Պետիպա։ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1954 թվականին, բալետմայստեր՝ Զ. Մուրադյան։ 2002 թվականին բեմադրիչ-բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է «Դոն Կիխոտ» բալետը՝ 3 գործողությամբ[2]։
Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դոն Կիխոտ
- Սանչո Պանսա
- Բազիլ
- Կիտրի
- Փողոցային պարուհի
- Գլխավոր Դրիադ
- Կիտրիի հայրը
- Էսպադա
- Ռոզիտա
- Գումաշ
- Լորենցո
- Դուլսինեա
- Հրեշտակ
Լիբրետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոն Կիխոտը` բազմաթիվ ռոմանտիկ-ասպետական պատմություններով հրապուրված, երազներով տարված, ճամփա է ընկնում անսովոր արկածներին ընդառաջ, որպեսզի անօրինակ սխրանքներով պանծացնի իր անունը։ Նա իրեն զինակիր է կարգում Սանչո Պանսային` պարզամիտ ու երազանքների որևէ հակում չունեցող մի գեղջուկի։
Առաջին գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարսելոնայում տոնախմբություն է։ Պանդոկապան Լորենցոյի դուստրը` Կիտրին, սեթևեթում է իր սիրած տղայի` Բազիլի հետ, բայց հասարակ սափրիչը աղջկա հոր համար պատշաճ փեսացու չէ։ Մանավանդ, որ հարուստ ազնվական Գումաշը խնդրում է Կիտրիի ձեռքը[3]։ Սակայն սրան էլ աղջիկն է դեմ։ Տոնը ծավալվում է։ Կրակոտ պարի պահին հայտնվում են Դոն Կիխոտն ու Սանչոն։ Ասպետը հարգալից ողջունում է պանդոկապանին, որը նրան հյուրասիրության է հրավիրում։ Կատակասեր երիտասարդներն իրենց խաղի մեջ են գրավում Սանչոյին` ծափ ու ծիծաղով վեր-վեր թռցնելով նրան։ Դոն Կիխոտն օգնության է շտապում իր զինակրին։ Նկատելով Կիտրիին, որն ասպետին պատկերանում է որպես իր երազներում հայտնված «սրտի դիցուհի»` գեղեցկուհի Դուլսինեա։ Բայց հակառակ նրա պաշտամունքի նշանների` Կիտրին ծլկում է Բազիլի հետ։
Երկրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիտրին ու Բազիլը պատսպարվել են պանդոկում։ Նրանք անհոգ զվարճանում են ընկերների հետ։ Հայտնվում են հետապնդողները և նրանց հետ նաև Դոն Կիխոտն ու Սանչոն։ Լորենցոն ուզում է տեղնուտեղը հայտարարել Գումաշի ու Կիտրիի նշանադրության մասին։ Բայց Բազիլը` Կիտրիի հետ նախապես պայմանավորված, իբր ինքնասպան է լինում։ Կիտրին «ողբում է» սիրեցյալի «մահը»։ Դոն Կիխոտն էլ` անչափ վշտացած, խիստ նախատում է անսիրտ պանդոկապանին և վռնդում Գումաշին։ Բազիլն էլ «վերակենդանանում է», իսկ Դոն Կիխոտն էլ ստիպում, որ պանդոկապանը զիջի։ Սակայն` ապարդյուն։ Երիտասարդ զույգին ոչինչ չի մնում, քան նորից ծլկել։
Դոն Կիխոտը կրկին պատրանքների գրկում է։ Նրան շրջապատել ու հալածում են երևակայական չարքերը։ Ասպետը, տեսնելով հողմաղացները, ընդունում է դրանք չարքերի տեղ և նետվում մարտի, որն ավարտվում է իր պարտությամբ։ Գալիս են վիրավոր Դոն Կիխոտն ու Սանչոն։ Ասպետը դեռևս տեսիլքների գերության մեջ է։ Նրան պատկերանում է Դուլսինեան` դյութիչ հավերժահարսերով ու հրեշտակներով շրջապատված։ Սանչոն փորձում է սթափեցնել ցնորված տիրոջը։
Երրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղթել է երիտասարդների սերը։ Ամեն ինչ պատրաստ է պսակադրման հանդիսությանը։ Դոն Կիխոտին ու Սանչո Պանսային հրավիրում են զբաղեցնելու պատվավոր հյուրերի տեղը։ Սկսվում է ցնծալի տոնախմբությունը։ Երջանիկ են Կիտրին ու Բազիլը։ Դոն Կիխոտն օրհնում է նրանց միությունը…
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Fouetté of Եկատերինա Մաքսիմովա
-
Ահարոն Սմիթը Բազիլի դերում, 2010թ.
-
Դոն Կիխոտի վարիացան
-
Դոն Կիխոտ (Bolchoï բալետ)
-
Դոն Կիխոտը Բելառուսի Մեծ թատրոնի բեմում
-
Դոն Կիխոտը Կարակասի օպերայի և բալետի թատրոնում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.bolshoi.ru/about/press/articles/none/DQ-London/?sphrase_id=14825
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-14-ին։ Վերցված է 2016-10-04
- ↑ Классический вариант постановки. Источник: Программа, краткое содержание.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դոն Կիխոտ (բալետ) Վիքիպահեստում |
---|
- Բալետը ամբողջությամ YouTube-ում
- Balanchine Foundation website
- Balanchine Trust website
- NYCB կայք
- full-length video ՅուԹյուբում, Փարիզ 2002, բալետմեյստեր Ռուդոլֆ Նուրիև
- full-length video ՅուԹյուբում, Մարիինյան թատրոն 2006
- full-length video ՅուԹյուբում, Կուբա 2007
- Միխայլովսկի թատրոնի պաշտոնական կայք. «Դոն Կիխոտ» առաջնախաղ, նոյեմբերի 21 1996թ. Archived 2010-12-31 at the Wayback Machine.
- «Դոն Կիխոտ» — Մեծ թատրոն
- Բորիս Էյֆմանի թատրոնի պաշտոնական կայք Archived 2009-08-23 at the Wayback Machine.
- «Դոն Կիխոտ» — Պերմի Պյոտր Իլիչ Չայկովսկու անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն Archived 2010-09-12 at the Wayback Machine.
|