Փարիզի ազգային օպերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարիզի ազգային օպերա
Տեսակօպերային ընկերություն
Երկիր Ֆրանսիա
Հիմնադրման ամսաթիվհունիսի 28, 1669[1][2][3]
Կայքoperadeparis.fr(ֆր.)(անգլ.)
 Opéra de Paris Վիքիպահեստում
Գրանդ օպերա

Փարիզի ազգային օպերա (կրճատ` Փարիզի օպերա, ֆր.՝ Opéra National de Paris, Opéra de Paris), բալետային և դասական երաժշտական արվեստի պետական հաստատություն ֆրանսիայի մայրաքաղաքում, որն զբաղվում է օպերային, բալետային և դասական երաժշտական արվեստի զարգացմամբ։ Այժմ Փարիզի ազգային օպերան ունի թատրոնի երկու շենք` Գրանդ օպերան և Բաստիլի օպերան։

  • թատրոնը, որը ֆրանսերեն արտասանությամբ հնչում է որպես Օպերա Գարնյե, բացվել է 1875 թվականի հունվարի 5-ին. այստեղ է գտնվում նաև բալետային դպրոցը, որը գոյություն ունի 1713 թվականից և Եվրոպայում ամենահինն է[4]։
  • Բաստիլի օպերան բացվել է Բաստիլի գրավման երկուհարյուրամյակի նախօրեին, 1989 թվականի հուլիսի 13-ին, սա Բաստիլի հրապարակի ամենամեծ շինությունն է, այն կառուցվել է հենց այն վայրում, որտեղ կանգնած էր Փարիզի ամրոցը։

Բաստիլի օպերայի շենքի կառուցումից հետո առաջին շենքում սկսել են հիմնականում ցուցադրվել բալետներ և դասական օպերաներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի օպերան գոյություն ունի ավելի քան չորս հարյուր տարի` տարբեր թատրոնների բեմերում։ 1669 թվականին ստացել է պաշտոնական այլ անվանում և կարգավիճակ` «Երաժշտության թագավորական ակադեմիա» (ֆր.` Académie Royale de musique): 1671 թվականին այն միավորվել է թագավորական պարի ակադեմիայի հետ և վերաանվանվել է Երաժշտության և պարի թագավորական ակադեմիա»[5]։

Ֆրանսիական հեղափոխությունից հետո Փարիզի օպերան մի քանի անգամ փոխել է իր անվանումը («Արվեստի թատրոն», «Հանրապետության և արվեստի թատրոն», «Օպերայի թատրոն»), Նապոլեոն Բոնապարտի թագադրումից հետո կոչվել է Երաժշտության կայսերական ակադեմիա, իսկ Բուրբոնների վերահաստատումից հետո նրան վերադարձվել է նախկին` «Երգի և պարի թագավորական ակադեմիա» անվանումը[5]։ 1871 թվականին հանրապետության հաստատումից հետո թատրոնն ստացել է «Գրանդ օպերա» անվանումը[5]։

1858 թվականի հունվարի 14-ին Լյո Պյոլետե (Le Peletier) փողոցում գտնվող օպերայի հին շենքում Նապոլեոն 3-րդի դեմ մահափորձից հետո կայսրը հրաժարվել է այցելել այնտեղ և պահանջել է կառուցել նոր շինություն։ Լավագույն ծրագրի համար մրցույթ է հայտարարվել, որտեղ հաղթող է ճանաչվել երեսունհինգամյա անհայտ Շառլ Գարնիեն։

17-րդ դարի վերջին «Օպերան» Փարիզում պաշտոնական պալատական թատրոն էր։ «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնի համեմատ, որն ուներ հավասար կարգավիճակ և ի տարբերություն Օպերայի, ստացել էր թագավորական նպաստ, գտնվում էր նյութական ավելի ծանր դրությունում։ 18-րդ դարի վերջում Փարիզում որպես պալատական հակամշակույթ ստեղծվել է Կատակերգության օպերան (Opéra-Comique), որն ուներ բուրժուական կողմնորոշում։ 19-րդ դարի վերջում ազնվականությունը թուլացնում է հետաքրքրությունը օպերային բեմադրությունների հանդեպ, և օպերան աջակցություն է գտնում Փարիզի քաղաքային շերտում, զարգանալով Գրանդ օպերայում` Կատակերգության օպերայի հետ զուգահեռ։ Օպերային պարային խմբերից զարգանում է թատերական արվեստի անկախ ուղղություն՝ բալետը, որը միշտ շատ նշանակալի տեղ է ունեցել ֆրանսիական օպերայի բեմում։ Փարիզի օպերան մինչև մեր օրերը պահպանել է «ազգային» արվեստի տեսակներից մեկի նշանակությունը։

Կարևոր պրեմիերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1774 թվական՝ «Իֆիգենիան Ավլիդում», ըստ Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի
  • 1779 թվական՝ «Իֆիգենիան Թավրիդում», ըստ Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի
  • 1828 թվական՝ «Համր կինը Պորտիչիից», ըստ Ֆրանսուա Օբերի
  • 1829 թվական՝ «Վիլհելմ Տելլ», ըստ Ջոակինո Ռոսինիի
  • 1831 թվական՝ «Ռոբերտ Սատանա», ըստ Ջակոմո Մեյերբերի
  • 1835 թվական՝ «Հրեուհին», ըստ Ֆրոմանտալ Գալևի
  • 1836 թվական՝ «Հուգենոտներ», ըստ Ջակոմո Մեյերբերի
  • 1838 թվական՝ «Բենվենուտո Չելլինի», ըստ Հեկտոր Բեռլիոզի
  • 1840 թվական՝ «Ֆավորիտուհի», ըստ Գաետանո Դոնիցետիի
  • 1847 թվական՝ «Երուսաղեմ», ըստ Ջուզեպպե Վերդիի
  • 1849 թվական՝ «Մարգարե», ըստ Ջակոմո Մեյերբերի
  • 1855 թվական՝ «Սիցիլիական երեկո», ըստ Ջուզեպպե Վերդիի
  • 1861 թվական՝ «Տանհոյզեր», ըստ Ռիխարդ Վագների
  • 1865 թվական՝ «Աֆրիկուհի», ըստ Ջակոմո Մեյերբերի
  • 1867 թվական՝ «Դոն Կարլոս», ըստ Ջուզեպպե Վերդիի
  • 1884 թվական՝ «Մանոն», ըստ Ժյուլ Մասնեի
  • 1885 թվական՝ «Սիդ», ըստ Ժյուլ Մասնեի
  • 1902 թվական՝ «Պելեաս և Մելիսանդե», ըստ Կլոդ Դեբյուսիի
  • 1911 թվական՝ «Իսպանական ժամ», ըստ Մորիս Ռավելի
  • 1927 թվական՝ «Աղքատ նավաստին», ըստ Դարիուս Մայոյի
  • 1947 թվական՝ «Տիրեսիասի կրծքերը», ըստ Ֆրանսիս Պուլենկի
  • 1979 թվական՝ «Լուլու», ըստ Ալբան Բերգի
  • 1983 թվական՝ «Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցի», ըստ Օլիվե Մեսիանի

Բալետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wild N. Dictionnaire des théâtres parisiens au XIXe siècle — 1 — 1989. — P. 299. — ISBN 978-2-905053-80-0
  2. Fontaine G. Visages de marbre et d'airain : La collection de bustes du Palais Garnier (ֆր.) — 1 — 2003. — P. 22. — ISBN 978-2-85822-751-8
  3. Johnson V. Backstage at the Revolution: How the Royal Paris Opera Survived the End of the Old RegimeChicago: University of Chicago Press, 2008. — P. 98–99. — ISBN 978-0-226-40195-9
  4. L’École de Danse de l’Opéra de Paris
  5. 5,0 5,1 5,2 ««Гранд-Опера» («Опера Гарнье»)». Театры и залы. Belcanto.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի ազգային օպերա» հոդվածին։