Բաստիլ
Բաստիլ ֆր.՝ la Bastille | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ, բանտ և գոյություն չունեցող շենք կամ կառույց |
Տեղագրություն | Փարիզ, Ֆրանսիա |
Վարչական միավոր | Փարիզի 4-րդ շրջան |
Երկիր | Ֆրանսիա Փարիզ |
Համալիրի մաս | Wall of Charles V? |
Կառուցված | 1370–1380 թվականներ |
Կառուցող | Շառլ Իմաստուն |
Պատվիրող | Շառլ Իմաստուն |
Շինանյութ | քար |
Ավերվել է | 1789 |
Ճակատամարտեր | Հարյուրամյա պատերազմ և Հուգենոտյան պատերազմներ |
Իրադարձություններ | շինարարություն, Բաստիլի գրավում, demolition? և Battle of the Faubourg St Antoine? |
Bastille Վիքիպահեստում |
Բաստիլ, բանտ–ամրոց է Փարիզում հիմնականում քաղաքական բանտարկյալների համար, 14-18-րդ դարեր։ Քաղաքական բռնապետությունը մարմնավորող այդ ամրոցի գրավման օրը՝ 1789 թ. հուլիսի 14-ին քանդեցին Փարիզի ապստամբած բնակիչները։ 1880 Ֆրանսիայում նշվում է որպես ազգային տոն։
Բաստիլը կառուցվել է 1370–1382 Փարիզի հյուսիսային մատույցներում՝ Սենտ–Անտուան դարպասների մոտ։ Ունեցել է քարե 8 բարձր աշտարակներ, 30 մ ատամնավոր պատեր, շուրջը խոր խանդակ՝ շղթայավոր ամբարձիկ կամրջով։ Ֆրանսիայի թագավորներն ամրոցը կառուցել էին մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու նպատակով, բայց 15 դ. այն դարձել է պետական բանտ։
Բաստիլի գրավումով սկսվել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ 1791 հիմնահատակ կործանվել է ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող ամրոցը։ 1987 ոչ միայն Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը նշել է ֆրանսիական մեծ հեղափոխության 200 ամյակը, որը նոր դարաշրջան է բացել ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ համայն մարդկության պատմությամ մեջ[1]։ Փոխաբերական իմաստով Բաստիլ են անվանում ռեակցոն կառավարությունների ամեն մի մեծ քաղաքական բանտ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 2, հատոր 1, 2009, էջ 120
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 305)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաստիլ» հոդվածին։ |
|