Բաստիլի գրավում
| Թվական | 1789-07-14) |
|---|---|
| Մասն է | Ֆրանսիական հեղափոխություն |
| Վայր | Փարիզ, Ֆրանսիա |
| Արդյունք | Բաստիլը նվաճվեց, ապստամբությունը սկսվեց |
| Հակառակորդներ | |
| Ֆրանսիայի թագավորություն | Փարիզի միլիցիա Ֆրանսիական գվարդիա |
| Հրամանատարներ | |
|
| |
| Կողմերի ուժեր | |
| 114 զինվոր, 30 հրետանի | 1000-ից քիչ ապստամբներ |
| Ռազմական կորուստներ | |
| Մեկ (վեց կամ ութ մարդ սպանվել է շրջափակումից հետո) | 98 |
| Ընդհանուր կորուստներ | |
Բաստիլի գրավում (ֆրանսերեն՝ Prise de la Bastille), տեղի է ունեցել 1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ Միջնադարյան ամրոց, զինանոց և քաղաքական բանտ Բաստիլը Փարիզի կենտրոնում ներկայացնում էր թագավորին։ Չնայած այդ ժամանակ բանտը ուներ ընդամենը յոթ բանտարկյալ, այն համարվում էր թագավորության խորհրդանիշերից մեկը, և նրա անկումը համարվում է Ֆրանսիական հեղափոխության ելակետը։
Ֆրանսիայում Le quatorze juillet (14 հուլիս) համարվում է ազգային տոն և անվանվում է Բաստիլի օր։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուի XVI-ի կառավարման օրոք Ֆրանսիան ընկավ տնտեսական ճգնաժամի մեջ, ինչի պատճառը մասամբ Ամերիկյան հեղափոխության ժամանակ միջամտությունն էր, արդյունքում սկսվեց վարել կոշտ հարկային քաղաքականություն[1] 1789 թվականի մայիսի 5-ի հարցումներով բնակչության միայն 2 տոկոսն էր պաշտպանում թագավորի քաղաքականությանը[2]։
Ձևավորվեց Ազգային գվարդիա, որի կոկարդին փակցված էր եռագույնը` կապույտ, սպիտակ, կարմիր։ Այս խորհրդանիշերը հետագայում դարձան հեղափոխության խորհրդանիշը, ավելի ուշ դարձավ Ֆրանսիայի դրոշը[3]։
Փարիզը մոտ էր ապստամբությանը և Ֆրանսուա Մինիեի խոսքերով «պարուրված էր ազատության տենչանքով»[4] և պաշտպանում էր Ազգային ժողովին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Simon Schama, pp. 60–71 Citizens: A Chronicle of the French Revolution, ISBN 0-670-81012-6
- ↑ Simon Schama, p. 402 Citizens: A Chronicle of the French Revolution, ISBN 0-670-81012-6
- ↑ Georges Lefebvre, p. 114 The Coming of the French Revolution, ISBN 9780691121888
- ↑ Mignet 1824, §Chapter I
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաստիլի գրավում» հոդվածին։ |
| ||||||