Սիլֆիդա (բալետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլֆիդա
ֆր.՝ La Sylphide
Աֆիշա/պաստառ/բեմ
Տեսակբալետ
ԽորեոգրաֆՖիլիպո Տալիոնի
ԿոմպոզիտորJean Schneitzhoeffer?
Առաջին ներկայացումմարտի 12, 1832
 La Sylphide Վիքիպահեստում

Սիլֆիդա (ֆր.՝ La Sylphide), երկու գործողությամբ ռոմանտիկ բալետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետի սյուժեն հիմնված է ֆրանսիացի գրող Շառլ Նոդիեի «Տրիլբի» Ֆանտաստիկ նովելի վրա (1822 թվական)։ Ըստ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Շնեյցհոֆերի երաժշտության Ֆիլիպ Տալիոնիի բեմադրության պրեմիերան կայացել է 1832 թվականին, Փարիզի Գրանդ օպերայում։ Գլխավոր դերը կատարել է Ֆ. Տալիոնիի աղջիկը` բալետի հայտնի պարուհի Մարիա Տալիոնին, Լիզ Նոբլեն խաղացել է Էֆիի դերը, այլ պարտիաներում խաղացել են Ժոզեֆ Մազիլեն, Ժորժ Էլին, Լուիզա Էլին[1]։ Այնուհետև բալետը 1823 թվականի հուլիսի 26-ին ցուցադրվել է Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում, 1837 թվականի սեպտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում, իսկ 1841 թվականի մայիսի 19-ին` Միլանի «Լա Սկալա» թատրոնում։

Մարիա Տալիոնին (Սիլֆիդա) և Մազիլիեն (Ջեյմս)
Էֆի` Լիզ Նոբլե

Երկրորդ մեզ հայտնի տարբերակը հայտնվել է 1836 թվականի 28-ին, Կոպենհագենի թագավորական օպերայում։ Երաժշտությունը գրել է Գերման Լևենսկոլդը` պարտիտուրան հարստացնելով շոտլանդական վաղնջական մեղեդիներով։ Խորեոգրաֆը դանիացի բալետմաստեր Ավգուստ Բուռնոնվիլն էր. խորեոգրաֆիան հիմնված էր Տալիոնիի սկզբնական տարբերակին։ Գլխավոր պարտիան կատարել է 17-ամյա Լյուսիլ Գրանը, Ջեյմսի դերը կատարել է հենց ինքը` Բուռնոնվիլը։ Տվյալ բեմադրությունը մտել է բալետի պատմության մեջ և մինչև այսօր բեմադրվում է աշխարհի բոլոր մեծ բեմերում։ Սակայն դրա հայտնվելը եղել է պատահականության արդյունք։ Ճակատագրի հեգնանքով, սկզբում Ավգուստ Բուռնոնվիլը ծրագրել էր դանիական թագավորական բեմում ցուցադրել բալետի բնօրինակը, սակայն Փարիզի ազգային օպերան այնքան բարձր գին էր առաջարկել Շնեյցհոֆերի պարտիտուրայի համար, որ Բուռնովիլն ստիպված դիմել է ուրիշ կոմպոզիտորի։

1837 թվականին Մոսկվայի բեմում Սիլֆիդայի առաջին դերակատարը եղել է հայտնի բալետի պարուհի Եկատերինա Սանկովսկայան[2]։

Գործող անձինք և կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիլֆիդա` օդի ոգին
  • Աննա` ֆերմերի այրին
  • Ջեյմս` Աննայի որդին
  • Էֆի` Աննայի եղբոր աղջիկը և Ջեյմսի հարսնացուն
  • Նենսի` Էֆիի ընկերուհին
  • Գյուրն` գյուղացի
  • Մէջ` կախարդուհի
  • Այլ կերպարներ` օդի ոգիներ, շոտլանդացի գյուղացիներ, ծերունիներ, երեխաներ, կախարդուհիներ, կենդանիներ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ շոտլանդացի Ջեյմսին, նրա և Էֆիի հարսանիքի նախօրեին հայտնվում է Սիլֆիդան` օդի հմայիչ ոգին։ Նա ճախրում է բուխարու մոտ և համբույրով արթնացնում ննջացող Ջեյմսին։ Ջեյմսը հիացած Սիլֆիդայով, որն սիրահարված էր իրեն փորձում է բռնել նրան, սակայն նա անհետանում է։ Երբ հավաքվում են հյուրերը, Սիլֆիդան նորից հայտնվում է. նա անտեսանելի բոլորի համար, բացի Ջեյմսից։ Կախարդուհի Մէջը Էֆիի համար այլ փեսացու է կանծատեսում, որը Գյուրն էր։ Ջեյմսը քշում է կախարդուհուն, որը, Ջեյմսից վիրավորված, հեռանում է։ Հարսանեկան տոնակատարության ժամանակ նորից հայտնվում է Սիլֆիդան և գողանում է ամուսնական մատանին։ Չկարողանալով դիմադրել նրա հմայքներին` Ջեյմսը գնում է ոգու հետևից` լքելով վշտացած Էֆիին։

Երկրորդ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախարդուհի Մէջը եռացող կաթսայի վրա խոնարհված կախարդություն էր անում, նրա ձեռքին երկար թափանցիկ շարֆ կար։ Սիլֆիդաների թագավորությունը գտնվում էր կախարդված անտառում։ Ջեյմսը հետևում էր իրենից խուսափող Սիլֆիդային, բայց ոչ մի կերպ չէր կարողանում բռնել նրան։ Սիլֆիդան հայտնվում է նրա դիմաց, նրան աղբյուրից ջուր և հատապտուղ է տալիս։ Ջեյմսը փորձում է բռնել նրան, բայց նա անհասանելի է։ Այդ ժամանակ կախարդուհին Ջեյմսին առաջարկում է Կախարդական շարֆը, որի միջոցով նա կարող էր գերի վերցնել անհասանելի Սիլֆիդային։ Երբ Ջեյմսը շարֆը գցում է Սիլֆիդայի ուսերն, նա կորցնում է իր թևերը և չի կարողանում թռչել։ Սակայն ապրել նա նույնպես չէր կարող։ Ընկերուհիները տանում են մահացած Սիլֆիդային դեպի ամպերը։

Հեռվից գալիս էր հարսանեական շքերթ. դա Էֆիի և Գյուրնի հարսանիքն էր։ Ջեյմսը հասկանում է, որ վազելով երևակայական երազանքի ետևից, կորցրել է երկրային երջանկությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլֆիդա (բալետ)» հոդվածին։